Home / Armenia  / Կարո՞ղ էր արդյոք ժողովուրդը «ոչ» ասել անկախությանը

Կարո՞ղ էր արդյոք ժողովուրդը «ոչ» ասել անկախությանը

untitled-2-01-10

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Երևան (Նորանոր) — Երևանի փողոցներում այսօր՝ անկախությունից 25 տարի անց, ոչ թե աշխատանքի շտապող, այլ մտահոգ, օրվա հոգսերով ծանրաբեռնված քաղաքացիներն են զգալի թիվ կազմում: Մենք անցել ենք Հանրապետության հրապարակին հարակից մի քանի փողոցներով, զրուցել մարդկանց հետ: Տիգրան Մեծի պողոտայում, Խորենացի փողոցում հանդիպեցինք մարդիկ, ովքեր սոցիալական խնդիրները լուծելու նպատակով առևտրով են զբաղվում: Շատերի հիշողություններում Հայաստանը բարգավաճ երկիր էր Խորհրդային միության կազմում, երբ գործարաններն աշխատում էին, մարդիկ՝ լավ վաստակում: Անկախությունն իր հետ բերեց խնդիրներ, որոնք քաղաքացիների համար գլխացավանք դարձան: Ոմանց համոզմամբ, նման անկախությունը պետք չէր Հայաստանին:

 

img_2787-copy

Անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 1991թ-ի սեպտեմբերի 21-ին։ Հանրաքվեն պետք է որոշեր` Հայաստանը անկախանար Խորհրդային Միությունից, թե` ոչ։ Ընդհանուր առմամբ 2.04 մլն. ընտրող կամ 99.5%-ը, քվեարկել է հօգուտ Հայաստանի անկախության: Ընտրողների մասնակցությունը կազմել է 95.0%:

ԵՐԱՆԵԼԻ ՕՐԵՐ

«Շատ ավելի լավ կլիներ, որ ամեն ինչ նորմալ հունով ընթանար` դպրոցը, ինստիտուտները, գործարանները, հիմնարկությունները»,– կարծիք է հայտնում հարցմանը մասնակցած քաղաքացիներից միջին հասակի մի կին, ով Խորհրդային տարիներին սոցիալական խնդիրներ չի ունեցել, իսկ այսօր աշխատանք է փնտրում: Շատերն են նրա նման այն համոզմունքին, որ 1991թ-ի սեպտեմբերի 21-ին անկախությանը «ոչ» ասելով՝կազատվեին բոլոր հոգսերից:rsz_20160906_104429

 

Խնդիրն այն է, որ անկախության գաղափարը Հայաստանի Հանրապետությունում շատերը նույնացնում են սոցիալական բարեկեցության, իրավական արդարության կամ էլ տնտեսական առաջընթացի հետ: Հետևաբար քաղաքացիներից շատերը հենց անկախացման հետ են կապում այն խնդիրները, որոնք ի հայտ եկան 1991 թ-ից հետո:

 

Կա քաղաքացիների մի խումբ, սակայն, որը գիտակցում է անկախության անհրաժեշտությունը, և, անկախ առաջ եկած դժվարություններից, համարում է, որ ճիշտ էր 1991 թ. սեպտեմբերի 21-ին անկախությանն «այո» ասելը:

 

rsz_20160906_110952Իսկ ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի (կամ` Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության – ՀԽՍՀ) կարգավիճակը կամ դրությունը երկրում, եթե ԱՅՈ-ի փոխարեն ՈՉ-ի կողմնակիցները գերակշռեին: Noranor.ca հարցում է անցկացրել ոչ միայն երևանցիների, այլև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում, քաղաքական կուսակցություններ, ովքեր օգտվեցին 1991-ի միակուսակցական ռեժիմի տապալումից։

 

«Կլինեինք նույն կարգավիճակում, ինչ Չեչնիան է,որովհետև բնավորություններով նման ենք: Չեչնիան ի՞նչ կարգավիճակում է, Չեչնիայի վիճակը գնահատեք, լավ է, թե՞ վատ»,– մասնագիտությամբ տնտեսագետ Յուրիկ Օհանյանը եզրակացությունը թողնում է զրուցակցին, վստահ լինելով, որ Հայաստանը ևս կհամարվեր Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր:

 

«Եթե մենք անկախությանը «ոչ» ասեինք, իսկ մնացած 15 խորհրդային Հանրապետությունները`«այո», մենք որտե՞ղ էինք մնալու: Դա միայն մեր «ոչ»-ով չէր պայմանավորված: Մեզ պարտադրեցին անկախությունը, այնպես չէր, որ ձեռք բերեցինք պայքարի միջոցով, հանրաքվեն արդեն ցուցադրական կողմն էր: Մենք «ոչ» չէինք կարող ասել, ով էր լսում մեր «ոչ»-ը, երբ «այո»-ն արդեն պարտադրված էր»,– տեսակետ է հայտնում միջին հասակի մի տղամարդ, ով ասում է, որ սիրով է կողմ քվեարկել անկախությանը:

25 ՏԱՐԻ ՀԵՏՈ

«Ոչ»-ի մասին մտածելը նույնիսկ հանցագործություն է, վստահ է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Այս տեսակ աhovannes-sahakyanնկախությունը ոչ միայն նվաճում է, այլև փորձ, որի ընթացքում կհամոզվենք մեր ճիշտ ընտրության մեջ, համոզմունք է հայտնում Սահակյանը: Իսկ եթե «ոչ» ասեինք, ըստ նրա, այսօր առիթը չէինք ունենա 25-ամյակը նշելու, տոնելու և ուրախանալու որպես պետություն: «Մենք ոչ թե 25 տարի առաջ, այլ ավելի շուտ պետք է անկախանայինք: Եվս 25 տարի հետո կհասկանանք, թե որքան ճիշտ ենք արել, որպես ազգ, որ անկախացել ենք»,– նշեց Սահակյանը:

 

Անկախությունը ինչ-որ չափով պարտադրել էին, բայց այնպես չէր, որ ժողովուրդը չէր ձգտում ինքնիշխանության, համոզված են շատերը, այլ հարց է, թե ինչ տարիներ էին հաջորդելու դրան: Կան մարդիկ, ովքեր սթափ են մոտենում խնդրին՝ համարելով, որ սոցիալական վիճակը ոչ թե անկախության, այլ սխալ կառավարման արդյունք է:

 

«Ես շատ ուրախ եմ, որ մենք «այո» ենք ասել, բայց շատ տխուր եմ այսօրվա Հայաստանի վիճակի համար, սա անկախություն չէ, ես չեմ կարծում, որ մենք ինքնիշխան երկիր ենք, մեր նախագահներն ամեն ինչ արեցին, որ մենք ֆորպոստի կարգավիճակում լինենք»,– նշեց մի կին, որին ի հավելումն մեկ այլ քաղաքացի նման տեսակետ հայտնեց. «Ընտրությունը ճիշտ է, բայց ընթացքը և այն, ինչ ներսում ու դրսում է կատարվում, աբսուրդ է: Շատ վատ կլիներ, անկասկած, եթե «ոչ» ասեինք: Ընդհանրապես բոլոր մակարդակներում պետք է հարցը լուծի պետությունը, ոչ թե դրսից թելադրեն»:

ԴԵ ՅՈՒՐԵ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների պայքարն էլ ինքնիշխանության ու պետականության հաստատման համար է, որպեսզի անկախությունը լիարժեք լինի: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կասկածի տակ է դնում Հայաստանի դե յուրե անկախությունը, համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանից կախվածությունն ակնհայտ է թե’ սոցիալական ու իրավական, թե’ ժողովրդավարական տեսանկյունից, բայց պետականություն ունենալը, նրա համոզմամբ, փրկության միակ ուղին էր, ու անկախությանը «ոչ» ասելով ավելի լավ վիճակում չէինք լինի:armen-martirosyan-250-x-375

 

«Չեմ պատկերացնում, որ լավ վիճակում կլինեինք, որովհետև հասարակությունը և ընդհանրապես հասարակական տրամադրություն ստեղծող խավը հեռու կլինեին պատասխանատվություն կրելու խնդրից և շատ լուրջ խնդիրների առջև կլինեինք:

 

Բարեբախտաբար այդպես չեղավ, քանի որ ժողովուրդը պատրաստ էր պայքարի իր անկախության համար. Արցախյան գոյամարտը ոչ միայն տարածքային խնդիր էր, այլև գոյապահպանման: Հնարավոր է, որ հաջորդ փլուզումից հետո ստեղծվեր մոտավորապես նույն իրավիճակը, ինչ նախորդ դարում, եթե մենք այդ պատասխանատվությունը մեզ վրա չվերցնեինք և պատրաստ չլինեինք պայքարի»,– նշեց «Ժառանգության» փոխնախագահը:

ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ՈՒ ԻՂՁ

Հայաստանի երրորդ Հանրապետությունը (1991ից ի վեր) չկրկնեց պատմության սխալները, անկախ այն բանից, որ նաև ստեղծված իրավիճակն էր ստիպում նման կարգավիճակի ձեռքբերումը: Օրինակ, հարցված քաղաքացիներից մեկն այսպես արտահայտվեց Noranor.ca-ի հետ զրույցում:

 

«Եթե շրջապատում բոլոր հանրապետությունները անկախ լինեին, չեմ կարծում, որ մենք այլ տարբերակ ունեինք, որովհետև պետք էր վերադասավորվել, նոր կարգավիճակ ընդունել»:

rsz_20160916_112848

Պարտադրանքից բացի այն նաև իձղ էր հայի համար, ազգային հպարտության պես մի բան, որով ձեռք էր բերում պայքարելու իրավունք: «Անկախությունը յուրաքանչյուր ազգի իղձն է, որ պետականություն ունենա, սուվերենիտետ երկրագնդի վրա: Անկախությանը «ոչ» ասողը` երկրագնդի վրա ապրելու իրավունք չունի: Իշխանությունները գալիս ու գնում են, բայց ազգերը ապրում են»,– նշեց հարցված քաղաքացիներից մի տարեց տղամարդ, ով լավ էր ապրել խորհրդային իշխանության տարիներին, իսկ հիմա սոցիալական խնդիրներ ունի ու այն քչերից է, որ չի տրտնջում:

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱՐ

«Հնարավոր չէր չանկախանալ, որովհետև ավելի լավ է ինքդ դրան ձգտես, քան հետո քեզ մատուցվի: lyudmila-sargsyan-375-x-250Ըստ էության ԽՍՀՄ քայքայումից հետո բոլորն էլ ստացան անկախություն, բայց մեզ համար այն շատ ավելի բարձր արժեք ունի»,– մեզ տված հարցազրույցում նշեց Հայաստանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով ՎՍԴՀԿ ատենապետն է 2014 թ-ից: Մինչ այդ նա ՍԴՀԿ ատենապետն էր, սակայն կուսակցության ներսում առաջացած խմորումների պատճառով այն պառակտվեց, և Լյուդմիլա Սարգսյանը հիմնեց ՎՍԴՀԿ-ն:

 

Նա ևս դժգոհ է, սակայն ոչ թե անկախության ձեռքբերումից, այլ դրա հետագա տնօրինումից: «Անցումային փուլում ենք, որը երկար տևեց, և հիասթափություններ առաջացան, որովհետև անկախության արդյունքում մենք ունեինք երազանքներ, որոնք առ այսօր իրականություն չեն դարձել: Այդուհանդերձ գերադասելի է ունենալ նման անկախություն, քան ապրել որպես գաղութ»,– եզրափակեց նա:giro-manoyan-250-x-375

 

Դրան հակառակ, շատ են մարդիկ, ովքեր հոգնել են դժվարություններից ու որոշել են լքել երկիրը: Քաղաքացիներից մեկն այդ հարցն է բարձրացնում: «Տիրապետությունը որն է, այն ժամանակ ավելի լավ էինք ապրում, գոնե արտագաղթ չկար: Անկախություն թող լիներ, բայց կարգին իշխանություն լիներ, ոչ թե թալանչիների ու կաշառակերների իշխանություն: Ընտրություն չկար. կամ անկախ պիտի լինեինք կամ` Ռուսաստանի մեջ»:

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով 1989-99թթ-ին ղեկավարել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը, պատկերացնում է մի իրավիճակ, երբ Հայաստանը կհայտնվեր հարևան երկրներից մեկի տիրապետության կազմում, եթե սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի ժամանակ «ոչ» ասվեր անկախությանը:

«Եթե Հայաստանը որոշում չկայացներ լինել անկախ, պիտի մեկի կազմում հայտնվեր, իսկ դա իրականության հետ, կարծում եմ, կապ չունի: Անկախությունը անհրաժեշտություն էր և ժողովրդի փափագը», – նշեց Մանոյանը:

 

ԱՍԱԼԱ խմբի անդամ Վազգեն Սիսլյանը չի պատկերացնում, թե ինչպիսին կլիներ երկրի դրությունը, եթե 1991 թ սեպտեմբերի 21-ին «ոչ» ասվեր անկախությանը: «Երևի նույնը կլիներ, քանի դեռ անկախության գաղափարը մեր ժողովրդի մեջ արմատացած չէ: vazgen-sislyanԽնդիրն «այո»-ի ու «ոչ»ի մեջ չէ, այլ գաղափարի: Եթե «այո» չասեին, կարծում եմ այդ պարագայում սրանից մի քիչ ավելի վատ կլիներ»,– նման եզրակացության է հանգում նա:

 

Տարբերությունը նաև քաոսային իրավիճակը կլիներ, որում կհայտնվեր երկիրը, վստահեցրեց Սիսլյանը:

 

 

Տեսակետները տարբեր են, գաղափարն ու եզրակացությունը՝ մեկը. Անկախությունը երազանք էր, որն իրականություն դարձավ: 

 

Ձեր կարծիքը

Comments