Home / Armenia  / Ռուբեն Մաթևոսյանը Հայաստանում վատը չի նկատում. հարցազրույց 74-ամյա երգչի հետ

Ռուբեն Մաթևոսյանը Հայաստանում վատը չի նկատում. հարցազրույց 74-ամյա երգչի հետ

rsz_ruben_matevosyan
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) – Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, ով հայ ժողովրդական ու աշուղական երգի պահպանման, զարգացման ու փոխանցման գործում մեծ ավանդ ունի, այսօրվա հայ մշակութային դաշտում տեսնում ու գնահատում է միայն արժեքավորը: Կան անարժեք ստեղծագործություններ, կան նաև վատ կատարումներ, բայց երգիչը տեսնում է միայն այն, ինչ ինքն է ցանկանում, այսինքն՝ կա նաև արժեքավորը , որի համար պետք է ճանապարհ բացել, իսկ վատին ընթացք չտալ:

 

Ռուբեն Մաթևոսյանը եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի` Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար, այնուհետև «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։ Հայ երգարվեստի միության նախագահն է։ Գուսան Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է։

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված 6/8 ձևաչափի ռաբիս երգի «Ամենակարող երգիչ» նախագիծը բացասական լուրջ արձագանք գտավ: Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը սա համարեց երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն: Ռուբեն Մաթևոսյանը չի խրախուսում նման երևույթը, բայց նաև շատ լուրջ չի վերաբերվում դրան: Ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքական, սոցիալական և երկրին հուզող մի շարք այլ հարցերի վերաբերյալ նա հարցազրույց է տվել Noranor.ca կայքին:

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦ Ինչո՞ւ ենք վատից խոսում, եթե կա լավը, ես չեմ լսում և չեմ տեսնում վատը, գնահատել չեմ կարող: Ես լսում եմ հրաշալի երաժշտություն: Կա սիմֆոնիկ նվագախմբի համերգ, գնում եմ ժողովրդական որևէ հետաքրքիր միջոցառման, քիչ է, բայց կա: Բեմադրվեց «Սպարտակ» բալետը, ունենք հրաշալի սիմֆոնիկ նվագախումբ, փառահեղ ժողգործիքների անսամբլ, որ ճիշտ այնքան տարեկան է, որքան Հայաստանի ռադիոն՝ 90 տարեկան : Շնորհիվ Երվանդ Ղազանչյանի օպերետ տեսակը վերադարձել է բեմ , անընդհատ վատի մասին խոսե՞նք: Ի՞նչ ենք թողնում պատմությանը:

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦ Հեռուստատեսությունը քիչ է հաղորդում բարձրաճաշակ երաժշտություն : Թե ինչո՞ւ չի հաղորդում, դա արդեն իմ խնդիրը չէ, դրա համար պետք է պատասխանատու մարդիկ լինեն, որպեսզի պարտադրեն , սա ուրիշ խնդիր է. փողոցներում ամենուրեք էլ աղբ կա, եթե չմաքրես, կշատանա: Ինչո՞ւ անպայման աղբի մասին պետք է հոգալ, եթե լավի մասին կարելի է խոսել՝ օրինակ հաղթանակների:

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦ Ես այնպիսի մեկը չեմ, ով չի կարդում: Անմիջապես թերթում կարդացի Հասմիկ Պապյանի արդարացի բողոքը, բայց քանի որ չէի լսել, չէի կարող կարծիք ունենալ:Այդ օրերին ես սաստիկ զբաղված եմ եղել, բայց երևույթն ինքնին բացասական է: Կա մի խավ, որը շատ է սիրում, ենթադրենք, ռաբիս երաժշտությունը, բայց նրանց չպետք է ասել՝ դուք անճաշակ եք: Չի կարելի մարդկանց վիրավորել, դրա փոխարեն պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանց ճաշակը բարձրանա: 

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦Եթե ցանկանայի, ես ավելի շուտ կարող էի հայտնվել աշխարհի ցանկացած անկյունում, որովհետև աշխարհ հասկացողության դռներն ինձ համար բաց են եղել: Ես ամբողջ երկրագնդում ոչ մի տեղ չեմ ձգտել ապրել, մնացել եմ Հայաստանում ,քանի որ մտածել եմ, որ այն արվեստագետները, ովքեր հայրենիքին անհրաժեշտ են,ովքեր ինչ-որ մնայուն գործ են կատարել, նրանցից ոչ ոք չի բացակայել Հայաստանից: Այնպիսի փառահեղ կենսագրություն ունեցող մարդը, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, կարող էր երգել աշխարհի ցանկացած թատրոնում և ամեն տեղ կարող էր ապրել, բայց նա երբեք չմտածեց Հայաստանից գնալու մասին,անգամ այն ժամանակ,երբ համարձակվեցին վիրավորել նրան: Մնաց, միասին վայելեցինք ցուրտը, մութը, գարշելի երևույթները, բայց մնացինք մեր գործի համար, որովհետև մենք պիտանի էինք…երևի պիտանի էինք…

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦ Շատերը փորձեցին,քանի որ մեկ անգամ են ծնվում, հարկավոր է նորմալ ապրել: Գնացին: Ես չեմ ցանկանում քննադատել, այլ առաջարկում եմ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի կրկին վերադառնան հայրենիք: 20-րդ դարում պատերազմից հետո, եղավ ներգաղթ Հայաստան. դա պատմական փաստ է: Ինչպիսի՜ պոտենցիալ մենք ունեցանք Հայաստանում, ովքե՜ր եկան՝ մեծամեծները, նրանց հետ աշխատանք սիրող, գործող մարդիկ: Յուրաքանչյուրն իր ներուժը դրեց` Հայաստանը ծաղկեցնելու համար: Հիմա, երբ շատ ավելի հրաշալի կյանքով ենք ապրում, մարդիկ կարծեցին, որ դրսում շատ ավելի լավ է: Ամեն մեկն ունի իր պատճառները, ես կուզեի, որ դրանք հասնեին այն աստիճանի, որպեսզի ավելի ստորադասվեին հայրենիք հասկացողությանը, որովհետև հայրենիքը շատ սուրբ զգացողություն է:

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦Էլ ի՞նչ երկիր, եթե պետականություն չունենա, իր օրենքները չունենա: Ամեն երկրում էլ կան և’ բացասական,և’ դրական երևույթներ: Ամեն տեղ կա դժվարություն, կա ավելի հեշտ ընկալում, բայց Հայաստան-աշխարհը պետք է այլ լինի, որովհետև մի փոքրիկ հողակտոր է մնացել, որը սրբություն է մեզ համար:Պետք է գիտակցենք դա , ոչ թե խռովենք, թողնենք-գնանք: Ո՞ւմ ենք թողնում մեր հողը: Դրսից շատ հեշտ է խոսել հայրենասիրությունից, քարկոծել , որովհետև արգելք չկա լեզվի համար, բայց պետք է իմանալ, որ ծնվելիս մեկ-երկու տարի է հարկավոր` լեզվին բառեր արտասանել սովորեցնելու համար, բայց 60-70 տարի է հարկավոր, այդ նույն լեզվին ատամների հետևում մնալ սովորոցնելու համար: Մեզ համար շատ կարևոր է դրան տիրապետել:

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦ Ես մի քանի անգամ եղել եմ Գերմանիայում: Գիտեի,որ գնում եմ Բախի, Բեթհովենի, Էյնշտեյնի հայրենիք: Զարմանում էի, որ այդպիսի հանճարներ ծնած ժողովուրդը ենթարկվեց մի մոլագարի (Ադոլֆ Հիտլեր) ,ինչը այդպիսի բիծ թողեց ժողովրդի վրա : Հարցրեցի այս մասին գերմանացի գիդին, նա ժպտաց և ասաց. « Ի տարբերություն մյուս ժողովուրդների, սիրելի’ ընկեր Մաթևոսյան, մենք մեր ղեկավարի հրահանգը չենք քննարկում»: Ես ապշեցի նրանց մտածելակերպից: Ժողովուրդը հարգում է իր երկիրը և հպարտ քաղաքացին է իր երկրի: Ես կուզեի, որ իբրև ազգ լինեինք օրինակելի: Ես պաշտում եմ Հայաստանը, և ինձ համար անընդունելի է որևէ բացասական երևույթ:

 

◊ – – – – – – – – – – – – – – — – – – – – -:

♦ Դա պարտադրված պատերազմ է եղել, մենք արյան գնով պաշտպանել ենք մեր երկիրը : Մենք չէինք ուզում պատերազմել, եթե գործի դնեինք սպառազինությունը, նշանակում է՝ պատերազմի մեջ էինք մտնում, բայց մենք պաշտպանվում էինք, էն էլ ինչ ձևով, այնպես պաշտպանվեցինք, որ ավելին էր, քան հաղթանակը: Դրա համար չորս օրում վերջացավ, թե չէ շատ ավելի երկար կտևեր, ինչը կհանգեցներ գլոբալ պատերազմի: Ինչո՞ւ պատերազմի մեջ մտնեինք, ինչո՞ւ կորցնեինք կամ թեկուզ զավթեինք հողեր: Մենք մեր ունեցածով կարող ենք ոչ թե գոհանալ, այլ հպարտանալ: Չկարծեք , թե չէինք կարող մեկ վայրկյանում սեղմել և գնալ մինչև այն քաղաքը, որտեղից գալիս են նրանց հրահանգները: Արդյո՞ք կար անհրաժեշտություն գլոբալ պատերազմի մեջ մտնելու, իհարկե` ոչ’: Բայց դա դաս էր բոլոր նրանց , ովքեր պետք է տեսնեին, որ ոչինչ չցուցադրելով, հերոս զինվորների շնորհիվ կարողացանք չորս օրում ավարտել:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments