Home / Opinion  / Ani Imastounian  / Խորհուրդներ առաջին անգամ տուն գնողներին

Խորհուրդներ առաջին անգամ տուն գնողներին

Ani Imastounian

 

Կանադայում ապրելու առաջին մի քանի տարիներին մենք ինքներս մեզ տալիս ենք, թերևս, ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս ձեռք բերել մեր առաջին անշարժ գույքը, քանի որ սա մեր և մեր երեխաների կյանքում ամենակարևոր ներդրումն է լինելու:

 

Ահա որոշ կետեր, որոնք պետք է հաշվի առնել.

 

(1) Ամենակարևոր հարցերից մեկը ձեր ֆինանսական վիճակն է: Օնտարիոյում 500,000 դոլարից ցածր գին ունեցող գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ է 5%-ի կանխավճար կատարել, մինչդեռ 500,000 դոլարից բարձր գին ունեցող գույքի ձեռքբերման համար՝ հավելյալ 10%: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ 5% կանխավճարի դեպքում դուք ստիպված եք լինելու ապահովագրության համար վճարել Կանադայի հիփոթեքային բնակարանային կոռպոռացիային: ԿՀԲԿ (CMHC) ապահովագրության արժեքը կազմում է գույք ձեռքբերողների հիփոթեքի 1.80-3.60%-ը:

 

(2) Ամենակարևոր գործոններից մեկը ձեր վարկային միավորն է: Այն սովորաբար տատանվում է 400-ից 900-ի միջակայքում: Եթե ձեր վարկային միավորը 750 է, ապա հրաշալի է: Վարկատուների համար վարկային բարձր միավորներով մարդիկ ավելի վստահելի են թվում: Եթե նորեկ եք Օնտարիոյում, ապա վարկային միավորներ ստանալու բազմաթիվ ճանապարհներ կան: Բարձր միավորներ ունենալու դեպքում բանկերն ու վարկատուները ձեզ ավելի ցածր տոկոսադրույքով գումար կտրամադրեն: Եզրակացություն՝ ժամանակին վճարեք ձեր վարձավճարները:

 

(3) Մյուս կարևոր գործոնը եկամտի կամ զբաղվածության վերաբերյալ տեղեկանքներն են, որ պետք է ներկայացնել ֆինանսական հաստատություններին կամ հիփոթեքային բրոքերներին: Եկամտի որոշակի չափը կապահովի ձեր հիփոթեքի չափը:

 

(4) Իսկ ամենակարևոր հարցը փակման ծախսերն են՝ հողհատկացման հարկային վճարը: Որպես առաջին անգամ գույք գնող՝ դուք զեղչի հնարավորություն ունեք, ինչը հաշվարկվում և հանվում է պայմանագիր կնքելիս, իրավաբանական վճարներից, հիփոթեքային ապահովագրությունից և ծախսերից:

 

Որպես վերջաբան. մինչ կսկսեք նոր տուն փնտրել, խոսեք մասնագետի հետ, ով ձեր հիփոթեքի չափի վերաբերյալ ձեզ խորհուրդներ կտա: Հնարավոր է, որ կարող եք ավելի բարձր կամ ավելի ցածր հիփոթեքի հավակնել, քան մտածում էիք: Միշտ ցանկալի է իմանալ այն տների գնային միջակայքը, որոնք պատրաստվում եք ձեռք բերել:

 


Հարցերի դեպքում կարող եք մեկնաբանություն թողնել այս նյութի կամ Noranor Toronto ֆեյսբուքյան էջի հրապարակման տակ, զանգահարել Անի Իմաստունյանին 647-403-4046 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել anirighthome@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments