Home / Opinion  / Ani Imastounian  / Ինչո՞ւ է կոնդոմինիումը ձեր միակ ընտրությունը

Ինչո՞ւ է կոնդոմինիումը ձեր միակ ընտրությունը

ani-imastounian-condo-1

 

Կոնդոմինիում բնակարան, թաունհաուս կամ առանձնատո՞ւն։

 

Եթե երիտասարդ ընտանիք եք կամ առաջին անգամ եք տուն գնում, ապա կոնդոմինիումը կարող է լինել ձեր միակ ընտրությունը:

 

Ահա որոշ գործոններ, որոնք 2017 թվականին կազդեն բնակարանային շուկայի վրա:

 

2017 թվականին Կանադայում կաճի ներգաղթյալների թիվը: Օնտարիոն 80,000-ի փոխարեն 95,000 ներգաղթյալ կընդունի: Շատերը, Կանադա ժամանելով, պատրաստ կլինեն ներդրում կատարել անշարժ գույքի շուկայում: 2017 թվականին շուկայում շուրջ 40,000 կոնդոմինիում կներկայացվի: Մատչելիության ճնշման և առաջարկի պակասի հետևանքով կոնդոների գները կբարձրանան:

 

Իմ` հաճախորդների հետ ունեցած անձնական փորձից ելնելով՝ նախորդ ամիսներին ես արդեն ականատես եմ եղել կոնդոների տարատեսակ առաջարկների:

 

Թվում է, թե երիտասարդ ընտանիքների կամ առաջին անգամ տուն գնողների համար անհնար է 55-75 քմ տարածքում ապրելը, բայց դա կարող է լինել վարձակալության միակ այլընտրանքը:

 

(1) Տեղանքը շատ կարևոր գործոն է բնակության և աշխատանքի համար: Դուք կխնայեք ձեր գումարը և ժամանակը, եթե աշխատավայրին մոտ ապրեք:

 

(2) Գինը. Տորոնտոյի անշարժ գույքի թեժ շուկայում, որտեղ առանձնատների գները շարունակաբար աճում են, տուն գնելը գրեթե անհնարին է դարձել նրանց համար, ովքեր առաջին անգամ են դա անում: Տորոնտոյում առանձնատների միջին գինը հատել է 770,000 դոլարի շեմը, մինչդեռ կոնդո բնակարանները դեռևս հասանելի են գնորդների համար:

 

(3) Կոնդոյի վարձավճարները. Կոնդո բնակարան կամ կոնդո թաունհաուս գնելիս հաշվի առեք սպասարկման վարձը և որ ամենակարևորն է՝ հավելյալ վճարները, որ կարող են գանձվել կոնդոների համար: Կոնդոների ամսական վճարներն ընդգրկում են տարածքի պահպանումը, միջանցքների գորգերի մաքրումը: Գները տատանվում են՝ կախված շենքից: Ի՞նչ է ներառում սպասարկման վարձը: Այն ընդգրկում է ջուրը, էլեկտրաէներգիան, որոշ դեպքերում նաև կաբելային հեռուստատեսությունը: Որոշ դեպքերում էլ վերոնշյալ ծառայությունները կարող են ընդգրկված չլինել, ինչի հետևանքով ամսական վճարները կարող են սպասվածից ավելի բարձր լինել: Օրինակ՝ որոշ նոր կոնդոներում էլեկտրաէներգիան հավելյալ ծախս է, մինչդեռ հին շենքերում այն ընդգրկված է սպասարկման վճարում: Բոլոր կոնդոմինիումներին բնորոշ է բյուջեի տարեկան աճ ունենալ, ինչը պայմանավորված է գնաճով և վարձավճարների աճով: Կոնդոների սպասարկման վարձն այնքան կարևոր է, որքան հիփոթեքի կամ գույքահարկի վճարները:

 

(4) Վարկ տրամադրող հաստատությունները կոնդոների սպասարկման վարձը համարում են ամսական ֆիքսված ծախս, ինչի հետևանքով ձեզ տրամադրվող հիփոթեքի չափը նվազում է, մինչդեռ առանձնատների դեպքում այդ ծախսերը հաշվի չեն առնվում:

 

Հարցերի դեպքում կարող եք մեկնաբանություն թողնել այս նյութի կամ Noranor Toronto ֆեյբուքյան էջի գրառման տակ, զանգահարել Անի Իմաստունյանին 647-403-4046 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել anirighthome@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 

 

Ձեր կարծիքը

Comments