Home / Canadahye  / Կանադայի պատասխան քայլն Ադրբեջանին՝ «սև ցուցակ»-ում հայտնված կանադացի գործիչն առաջիկայում կմեկնի Արցախ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Կանադայի պատասխան քայլն Ադրբեջանին՝ «սև ցուցակ»-ում հայտնված կանադացի գործիչն առաջիկայում կմեկնի Արցախ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

^7C5B58B79CD5EE64E2185A8D978C4B2D24C70C4AF36D6E1EFF^pimgpsh_fullsize_distr

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ինչպես հայտնի է, երեք երկրների քաղաքացի է՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի։ Սակայն Ադրբեջանի հրապարակած, այսպես կոչված, «սև ցուցակ»-ում Լապշինի անվան դիմաց նշված է նաև Կանադայի քաղաքացիությունը:

ԼԱՊՇԻՆԸ՝ ԿԱՆԱԴԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ՞

Այս և Ադրբեջանի ու Բելառուսի միջև կնքված գործարքի վերաբերյալ Noranor.ca-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Նա չհաստատեց Լապշինի՝ Կանադայի քաղաքացիություն ունենալու հանգամանքը՝ շեշտելով, որ վստահ չէ, սակայն, ըստ իր տեղեկությունների, նա միայն երեք երկրների քաղաքացի է:

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանի արարքը: Հակոբ Տեր-Խաչատուրյանը, կիսելով դրանք, կարծիք է հայտնում, որ սա Ադրբեջանի համար միայն գործիք է՝ վախ սփռելու և ուրիշների՝ Արցախ այցելությունները կանխելու, սակայն քաղաքական գործիչը վստահ է, որ որևէ մեկը սպառնալիքին կարևորություն չի տա, իսկ Կանադայի պատասխան քայլը չի ուշանա: 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԸ

Կանադայի մի շարք քաղաքացիներ ևս Ադրբեջանի «սև ցուցակում» են: Վախ հարուցել նրանց մոտ ոչ միայն չի հաջողվել, այլև ավելին՝ նրանք պատասխան քայլ են անելու այս երկրի դեմ: Հակոբ Տեր-Խաչատուրյանը բերում է ամենատպավորիչ օրինակը.

 

Տորոնտոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ջիմ Քարիջիանիսը հոն պիտի գտնվի մեր ջանքերով 

 

«Այդ վերաբերմունքին լավագույն արտահայտությունն այն է, որ մենք քաղաքական դեմք պիտի ունենանք Արցախի մեջ առաջիկա շաբաթվա ընթացքին, ատիկա արդեն պատասխան է այդ սպառնալիքին, որովհետեւ նախկին երեսփոխան Ջիմ Քարիջիանիսը հոն պիտի գտնվի մեր ջանքերով եւ աշխատանքով, այս ամբողջը ցույց կու տա, թե որքան ալ այս սպառնալիքով ու ջանքերով Ադրբեջանը փորձե վախ տարածել, չի հաջողած»:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Եվրոպական երկրներից ևս նմանատիպ պատասխաններ կտրվեն Ադրբեջանին, իսկ կանադահայ գործիչները կշարունակեն նաև օտարազգի քաղաքական գործիչներին ներկայացնել իրավիճակը, թեև միջազգային կազմակերպությունների ու ոչ հայ քաղաքական դեմքերի մոտեցումը մարդու իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող նման դեպքերին միանշանակ է. քննադատական կոչեր ու հայտարարություններ են հնչում։ Բայց արդյո՞ք դրանք բավարար են Ադրբեջանին սթափեցնելու համար:

 

Վերջիվերջո երկիրներն իրենց փոխհարաբերություններու մեջ նկատի կունենան նաեւ ազգային շահերը

 

«Միշտ այդպիսի աշխատանքները կրնան բավարար արդյունքը չտալ, որովհետեւ վերջիվերջո երկիրներն իրենց փոխհարաբերություններու մեջ նկատի կունենան նաեւ ազգային շահերը, եւ այդ ուղղությամբ է, որ ասկե առաջ, երբ նման կացություններու մեջ գտնված է Ադրբեջանը, Ադրբեջանն ալ անտեսած է միջազգային բողոքները եւ ինքը հիմնված խավիարի քաղաքականության վրա՝ կարողացած է որոշ չափով առաջ տանիլ իր տեսակետները»,– նշում է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահը՝ շեշտելով, որ իրենց բողոքի հիմնական նպատակը կայանում է հենց նրանում, որ հայ ժողովուրդը գործ ունի ցանկացած միջազգային իրավական նորմ խախտող բռնապետական երկրի հետ:

 

«Ադրբեջանը, ինքնին բռնապետություն է գերդաստանական, եւ այնպիսի անարդարություններ կան մարդկային իրավանց խախտումներու Ադրբեջանի մեջ, որ իսկական դիմագիծը աշխարհին ներկայացնելու մեջ է, որ կարծեմ բավական ճամփա կտրած ենք եւ հաջող տպավորություն թողած»,– վստահ է ՀՅԴ անդամը:

 

Չի ցանկանում գնահատել հայ դեսպանի ու դիվանագիտական կորպուսի աշխատանքը

 

Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը նրա տպավորությամբ ևս խիստ ու արմատական է, թեև չի ցանկանում գնահատել հայ դեսպանի ու դիվանագիտական կորպուսի աշխատանքը, պատրաստ է միայն ջանքեր ներդնել հակառակորդի անօրինական քայլերի վրա՝ համաշխարհային մասշտաբով ուշադրություն գրավելու հարցում:

 

«Մենք միշտ զգոն պետք է լինենք․ սա երկար պայքար է, այսպիսի դրսեւորումները մեզ ոչ մեկ կհուսահատեցնե, ոչ այլ դժբախտաբար այն տպավորությունը ունինք, որ Ադրբեջանը պիտի հուսահատվի, ինքը չի հաշտված մեր զավթած հողերու կորստին, եւ այդ ուղղությամբ ամեն ճիգ պիտի թափե, քաղաքական, մարտական, ռազմական, որպեսզի իր իրավունքները վերականգնե, իսկ մենք երբեք պիտի տեղի չտանք»,– համոզված է կանադահայ դաշնակցական գործիչը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments