Home / Canadahye  / Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Տորոնտոհայերի հետ (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Տորոնտոհայերի հետ (տեսանյութ)

18222311_654052958129101_6033416596037435274_n

 

Տորոնտո (Նորանոր) — Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Կանադայում է: Պատգամավորն ապրիլի 30-ին հանդիպում է ունեցել Տորոնտոյի Հայ համայնքի ավելի քան 1500 անդամների հետ, այս մասին հաղորդում է Հայ Դատի Տորոնտոյի հանձնախումբը:

 

Փայլանը հանդիպման ընթացքում խոսել է Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին՝ անդրադառնալով ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած Սանհանադրական հանրաքվեից հետո երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ընթացող անկայունություններին: Հայազգի պատգամավորը կիսվել է նաև Թուրքիայում ապրող էթնիկ փոքրանասնությունների իրավունքներին և ազատությանն առնչվող մտահոգություններով:

 

Կարո Փայլանն ընդգծել է պատմության, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին իրազեկման կարևորությունը՝ շեշտելով, որ «անպատիժ մնացած հանցագործությունները նորերն են ծնում»:

 

 

Փայլանը կարևորել է Թուրքիայի Հանրապետությունում և ողջ աշխարհում այնպիսի արժեքների պահպանումն ու արժեվորումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:

 

Միջոցառան ներկաները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղել Կարո Փայլանին: Տորոնտոյի հայ համայնքի կողմից հայազգի պատգամավորին է շնորհվել Արամ Աջեմյանի «Հայաստանի կանչը. Կանադայի պատասխանը Հայոց ցեղասպանությանը» հրատարակությունն, ինչպես նաև Գալուստ Բաբայանի հեղինակած լուսանկարների հավաքածուն:

 

Նշենք, որ այս միջողառումը հովանավորվել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից և կազմակերպվել Տորոնտոյի Սբ. Երրորդություն հայ առաքելական, Հայ ավետարանական, Սբ. Աստվածածին հայ առաքելական և Սբ. Գրիգոր հայ կաթողիկե եկեղեցիների, ինչպես նաև Պոլսահայ մշակութային միության, Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի և «Նոր սերունդ» մշակութային միության համատեղ ջանքերով:

 

Միջոցառմանը ներկա են գտնվել խոշոր հայկական այնպսի կազամկերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Զորյան ինստիտուտը, ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ երիտասարդական հիմնադրամը, Տորոնտոյի հայ տարեցների միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն: հանդիպմանը ներկա է եղել նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման նախագծի հեղինակ Րաֆֆի Պետրոսյանը, ինչպես նաև Տորոնտոյի քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչները:

 

Կարո Փայլանը քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր է։ Նա Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է։ Իր պատգամավորական մանդատը Կարո Փայլանը զբաղեցնում է 2015 թվականի ամռանից:

 

Ձեր կարծիքը

Comments