Home / Armenia  / «Կոչումները պետք է տալ, բայց ոչ այնպես, որ իսկական կոչում ունեցողներն իրենց գերեզմաններում շուռ գան». ՀՀ նախագահի հերթական պարգևները Հանրապետության տոնին

«Կոչումները պետք է տալ, բայց ոչ այնպես, որ իսկական կոչում ունեցողներն իրենց գերեզմաններում շուռ գան». ՀՀ նախագահի հերթական պարգևները Հանրապետության տոնին

vastakavor artist

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Սոս Իոսիֆ Պետրոսյանը՝ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրենը, ով բազմաթիվ միջազգային փառատոնների դափնեկիր է, 69 տարեկանում արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

 

ՀՀ նախագահը Հանրապետության տոնի առիթով մի շարք պարգևներ ու կոչումներ է շնորհել մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչների, այդ թվում Սոս Պետրոսյանին և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Սյուզաննա Փիրումյանին, ովքեր Noranor.ca-ին ներկայացրել են իրենց տպավորությունները:

 

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հաճախ է կոչումներ ու մեդալներ շնորհում հասարակական ու մշակութային գործիչներին՝ այսպիսով առիթ ունենալով իր երախտագիտությունը հայտնել նաև անձանց, ովքեր ոչ այնքան իրենց ոլորտում են փայլել, որքան իշխանությունների կողքին: Այսպիսին է հասարակության գնահատականը հաճախակի տեղի ունեցող պարգևատրումներին: Բայց նրանց շարքերում կան նաև արժանիները, ովքեր ափսոսում են, որ այսպիսով արժեզրկվում է պարգևի նշանակությունը:

 

Իսկ արժանիներից շատերը չեն էլ սպասում նման պարգեւների: Ամիսներ առաջ Noranor.ca-ին տված հարցազրույցում կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էր շեշտել, թե այսպիսի իշխանություններից իրեն որևէ մեդալ պետք չէ: Արդյո՞ք այս մոտեցումը կիսում են մայիսի 28-ին այդ պատվին արժանացած անձինք:

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ԱՐԴԱՐ ԱՐՎԵՍՏԸ17757550_1317903041621752_3765424574983819959_n

Կոչումը չէ, որ պետք է զարդարի Սոս Պետրոսյանին, օրեր առաջ Մոսկվայում մի միջոցառման ժամանակ նրան ներկայացրել ենորպես ժ ողովրդական արտիստ, տարբեր երկրներում նրան հենց այդպիսին էլ ընդունում են, և բոլորովին էլ կարևոր չէ, որ միայն երեկ է նա ստացել մշակույթի վաստակավոր գործչի կոչումը:

 

Կոչումը որևէ նշանակություն չունի իր համար, համենայնդեպս «Լավ է ուշ, քան երբեք», ասում է նա, շնորհակալ է նախագահին, որ առաջին անգամ նորանկախ Հանրապետությունում մոտեցում է ցուցաբերվել նաև կրկեսի նկատմամբ, մինչ այս կրկեսային գործիչներից որևէ մեկն այս պատվին չի արժանացել:

 

Մենք չենք սիրում գնալ, քծնվել, հարսանիքներին, քեֆերին ելույթ ունենալ

 

«Կրկեսը արդար արվեստ է, մենք չենք սիրում գնալ, քծնվել, հարսանիքներին, քեֆերին ելույթ ունենալ: Ես դեմ եմ, որ կոչումներ են ստանում մարդիկ, որոնք համերգային պրոֆեսիոնալ գործունեություն չեն ծավալում, ելույթ են ունենում հարսանիքներում, քեֆերում, թատրոնում կամ օպերայում չեն աշխատում, բայց կոչում են ստանում»,-ասում է վաստակավոր գործիչը:

 

 ՎԱՍՏԱԿԵԼ Է

 Նախկինում որեւէ արտիստի կոչում շնորհելու համար ուսումնասիրվում էր նրա անցած ճանապարհը, քննարկվում մի քանի փուլերով և միայն վերջում ներկայացվում Գերագույն խորհրդի հաստատմանը, հիշում է Պետրոսյանը, որին այդպես մեկ անգամ 1989թ-ին են ներկայացրել կոչման, սակայն ՀՀՇ-ն, գալով իշխանության, հանեց կոչումները:

 

Իսկ հիմա եթե գտնվի գեթ մեկ մարդ, ով իր ստացած կոչումն արժանի չի համարի, Սոս Պետրոսյանը պատրաստ է հրաժարվել դրանից, բայց հպարտ է, որ վաստակել է այն:

 

Կոչումները պետք է տալ, բայց ոչ այնպես, որ իսկական կոչում ունեցողները իրենց գերեզմաններում շուռ գան

 

«Կոչումները պետք է տալ, բայց ոչ այնպես, որ իսկական կոչում ունեցողները իրենց գերեզմաններում շուռ գան»,-ասում է նա եւ հավելում, թե կոչումները ձգում են մարդուն, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանության ձեռքից են հանձնվում:

 

ՊԱՐԳԵՎ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

«Կրկեսը զերծ է բոլոր տեսակի քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ չենք զբաղվում քաղաքականությամբ, ես կողմ եմ, որ մեր կառավարությունը ճիշտ օգտագործի մարդկանց ռեսուրսը, եթե ինձ հարցնեն՝ Հայաստանում ամենաբացասական երևույթը որն է, ես կասեի, որ ոչ բոլոր տեղերում է, որ պրոֆեսիոնալներ են ընտրված, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, եթե բժիշկ է, պետք է բժշկություն անի, ոչ թե գնա, նախարար դառնա»,-դիտարկում է միջազգային փառատոնների դափնեկիրը:

 

Երբ նախագահն ինձ կոչում է տալիս, դա ինձ տալիս է ոչ թե ինչ-որ մարդ, այլ պետությունը, այն, ինչ պետք է տար

 

12390829_1539660336354735_958819089053291256_n«Օպերան փոքրիկ պետություն է, աշխատում եմ 16 տարի, ունեցել եմ 3 տնօրեն, 10 բալետմեյստեր, որոնք փոխվում են, իսկ ես ժողովուրդն եմ, որը մնացել է: Երբ նախագահն ինձ կոչում է տալիս, դա ինձ տալիս է ոչ թե ինչ-որ մարդ, այլ պետությունը, այն, ինչ պետք է տար»,-ասում է Սյուզաննա Փիրումյանը:

 

ՆԱԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ ԲԱՑԻ

Երիտասարդ պարուհին կարծում է, որ վաստակավոր արտիստի կոչումը ոչ թե իշխանությունների, այլ պետության պարգևն է, որը տրվել է ի հատուցումն իր քրտնաջան աշխատանքի, այս դեպքում կարևոր չէ, թե ով է ներկայացնում տվյալ իշխանությունը, այլ աչքի առջեւով անցնում են այն տարիները, երբ ինքն աշխատում էր, դժվարություններ հաղթահարում և արժանանում միայն հանդիսատեսի ջերմ ծափահարություններին, իսկ հիմա արդեն ժամանակն էր արժանանալու պետության ուշադրությանը:

 

«Դեկրետային, հղի վիճակում  մենք Կատար գնացինք, և ես երկու ներկայացում եմ պարել, հետո իմ երեխային թողել եմ, երբ նոր էր ծնվել, 15 կգ նիհարել եմ, սրանք բառեր չեն, չեք պատկերացնում՝ ինչ աշխատանք է, նիհարել եմ, և Մարինյան թատրոնում «Գայանե» բալետ եմ պարել»,-հաղթահարած դժվարություններն է հիշում պարուհին:

 

ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ

Սյուզաննան կարծում է, որ կարևոր ու պարտադիր են կոչումները, տարիների վաստակը պետք է գնահատվի, իսկ դա աննկարագրելի զգացողություն է, որը փորձում է նկարագրել.

 

Կաթիլ-կաթիլ քրտինքը դարձել է մի հատ վաստակավորի կոչում

 

«Շատ հուզված էի, լաց էի լինում, ասում էի՝ այս կոչումը իմ ամենօրյա աշխատանքն է, դրանից առաջ էլ, երբ 10 տարի սովորել եմ, կաթիլ-կաթիլ քրտինքը դարձել է մի հատ վաստակավորի կոչում, ես չգիտեմ՝ այդ մեդալին որ կողմից նայեմ, որ հասկանամ՝ սա է իմ վարձը, որ վճարել են»,-նկարագրում է ՀՀ վաստակավոր արտիստը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments