Home / Armenia  / Կանադան պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունը. Կանադայի Հայ Դատի հանձնախումբ

Կանադան պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունը. Կանադայի Հայ Դատի հանձնախումբ

C1cN_GoUsAAU91U

 

Օտտավա (Նորանոր) —  Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) Կանադայի կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերը և Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող բռնությունը: Այս մասին տեղեկանում ենք ANCC պաշտոնական կայքից:

 

Կանադայի Արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլենդին և կառավարության մի շարք անդամների հասցեագրված նամակում Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը մասնավորապես գրել է.

 

«Մենք խորապես հորդորում ենք Ձեզ աջակցել խաղաղության գործընթացին՝ անհապաղ կերպով դատապարտելով Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ագրեսիան և հստակեցնելով, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հետագայում բռնության որևէ դրսևորման պարագայում»:

 

Հայտարարության մեջ ասվում է, որ Կանադայի և միջազգային հանրության ձախողումը Ադրբեջանի գործողությունները դատապարտող որևէ հայտարարությումբ հանդես գալու, կարող է հիմք դառնալ հետագա բռնությունների և տարածաշրջանում իրավիճակի անկայունության համար:

 

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ կիրառելով ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

 

Նամակում ասվում է, որ անհանգստության տեղիք է տալիս այն, որ Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսիան, որի հետևանքով հայկական կողմը կորուստներ ունի, իրականացվել է այն բանից հետո, երբ Բաքում հրաժարվել է ԵԱՀԿ դիտարկում իրականացնող առաքելությանը առաջնորդել շփման գիծ այն դեպքում, երբ Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնում:

 

Ձեր կարծիքը

Comments