Home / Canadahye  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye X Things orange 5

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

(1)  Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերը և Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող բռնությունը: Հանձնախումբն ակնկալում է, որ Կանադան Ադրբեջանին կհորդորի ընդունել Արցախի ժողովրդի իրավունքն իր հողի նկատմամբ:

 

C1cN_GoUsAAU91U


 

(2)  Կանադացի խորհրդարանական Գարնեթ Ջենըսը հայտարարել է, որ Կանադան պետք է վերանայի իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Պատգամավորն շեշտել է, որ ժամանակն է, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը՝  բացելով հայ-թուրքական սահմանը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը,  վերականգնելով ժողովրդավարությունը և հարգելով փոքրամասնությունների իրավունքները:
MP


 

(3) Այսօր մեկնարկում է Կանադայի հայկական ամենախոշոր փառատոնը՝ Լավալի փառատոնը: Այն կշարունակվի նաև հանգստյան օրերին՝ հունիսի 24-ին և 25-ին: Փառատոնին ելույթներ կունենան հայտնի հայ երգիծաբաններ և երաժիշտներ:

 

laval

 


 

(4)  Noranor.ca-ն ՀՀ պետական խորհրդանիշներից մեկի՝ օրհներգի փոփոխության հարցի շուրջ զրուցել է հայ և կանադահայ երաժիտների և կոմպոզիտորների հետ: Վերջիններս կողմ են արտահայտվել հիմնի փոփոխությանը, սակայն դեմ են  Շառլ Ազնավուրը առաջարկին՝ իր «Քեզ համար, Հայաստան» երգը դարձնել Հայաստանի օրհներգ:

 

erajisht


 

(5)  Այս շաբաթ պարզ դարձավ, որ քաղցկեղով հիվանդանալու և մահացությունների դեպքերը Կանադայում օր օրի ավելանում են: Հրապարակվեց նոր զեկույց, ըստ որի՝ ամեն երկրորդ կանադացու մոտ կյանքի ընթացքում քաղցկեղ կախտորոշվի: Ամեն չորրորդ կանադացու համար հիվանդությունը մահվան կհանգեցնի: Այս տարի քաղցկեղով հիվանդների թիվը Կանադայում կավելանա 206,200-ով:

 

cancer

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:

 

 

Ձեր կարծիքը

Comments