Home / Canadahye  / Կանադայի Հայ դատի հանձնախումբը միանում է կանադացիներին՝ տոնելու Կանադայի 150-ամյակը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը միանում է կանադացիներին՝ տոնելու Կանադայի 150-ամյակը

Armenian-National-Committee

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայի Հայ դատի հանձնախումբը միանում է բոլոր կանադացիներին՝ նշելու Կանադայի համադաշնության 150-ամյակը: Իր ուղերձում հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը մասնավորապես նշել է.

 

«Մենք այսօր բախտավորություն ունենք ապրելու ազատ, ապահով և ժողովրդավարական մի երկրում՝ շնորհիվ այն կանանց և տղամարդկանց նվիրվածության և խիզախության, ովքեր կառուցեցին Կանադան:

 

2017 թվականի ընթացքում և մասնավորապես հուլիսի 1-ին, բոլոր կանադացիները կտոնեն մեր երկրի 150-ամյակը: Այս կարևորագույն փուլը բոլորիս հավաքական պատմության մեջ կմնա որպես հպարտության էջ: Առավել կարևոր է այն, որ տոնելով Կանադայի 150-ամյակը՝ մենք ողջ աշխարհին ներկայացնելու ենք մեր բազմազանությունը, միասնությունը և հարգանքի, հանգուրժողականության և միջմշակութային երկխոսության համընդհանուր արժեքները, որի կրողն ենք»:

 

Ուղերձում շեշտվում է, որ Կանադան պետք է ողջ աշխարհի համար օրինակ ծառայի՝ մարդու իրավունքները հարգելու, պատմությունը ընդունելու և արդարության և ժողովրդավարության համընդհանուր սկզբունքները պաշտպանելու տեսանկյունից:

 

«Համադաշնության առաջին իսկ օրերից Կանադան 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված ակտիվ հայ համայնքի համար տուն է դարձել: Տարիների ընթացքում հայերը հաստատվել են Կանադայում՝ ավելի բարեկեցիկ կյանք ունենալու հետքերով՝ միևնույն ժամանակ մեծ ներդրում ունենալով Կանադայի սոցիանական, քաղաքական և մշակութային կյանքում»:

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը նաև ընդգծել է, որ Կանադայի ջանքերով հազարավոր սիրիացիների հետ միասին նաև բազմաթիվ հայեր, լքելով պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիան, հաստատվել են Կանադայի տարբեր հատվածներում՝ նպաստելով կանադահայ համայնքների զարգացմանը և ընդլայնմանը ողջ Կանադայում:

 

 

Ձեր կարծիքը

Comments