Home / Canadahye  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye X Things green 5

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

can

(1) Հուլիսի 1-3-ը ողջ Կանադայում ազգային տոն է. կանադացիները կտոնեն իրենց երկրի 150-ամյակը: Բազմաթիվ միջոցառումներ են սպասվում երկրի խոշոր քաղաքներում՝ Օտտավայում, Տորոնտոյում, Մոնրեալում, Վանկուվերում, Կալգարիում: Հուլիսի 1-ին ողջ Կանադայում մեծամասամբ փակ կլինեն սպասարկման ծառայությունները: Երկուշաբթի օրը փակ լինի Տորոնտոյի արժեթղթերի շուկան:


 

yganyan

(2) Կանադայի 150-ամյակի կապակցությամբ  հայ ժողովրդի անունից կանադացիներին շնորհավորական ուղերձներ են հղել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայ Հայ Դատի հանձնախումբը և Կանադայի Հայոց թեմը:


 

rex-power-s-new-employee-levon-markarian

 

(3)  Կանադական առաջատար լրատվամիջոցներից մեկի ուշադրության կենտրոնում այս շաբաթ հայտնվել էին կանադահայ գործարար Հասսերջյան եղբայրները, ովքեր Տորոնտոյում սիրիահայ փախստականների համար աշխատատեղեր են ստեղծում: Նրանց արտադրամասում այսօր 43 սիրիահայ է աշխատում:


 

trudeau

 

(4) Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ մշտապես խթանելու է Կանադայի ներգաղթային բաց քաղաքականությունը ր բազմամշակությանությունը: Միևնույն ժամանակ վիճակագրությունը ցույց է տվել, որ  կանադացիների 25%-ն իր կյանքի ընթացքում երբևէ ռասիստական վերաբերմունքի է արժանացել՝ ծագման կան կրոնական պատկանելության պատճառով:


armmm

 

(5)  Noranor.ca-ն փորձել է պարզել, թե ինչու հայաստանցիների գերակշիռ մասը չի կարող օգտվել ամառային հանգստի իրավունքից, ի՞նչ արժի Հայաստանում հանգիստը և ովքե՞ր են նախընտրում Հայաստանը:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:

Ձեր կարծիքը

Comments