Home / Canadahye  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye X Things Blue 5

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

summer

(1) Տորոնտոյում այսօր մեկնարկում է ամենամյա Ամառային փառատոնը: Այն կշարունակվի հանգստյան օրերին: Փառատոնին կմասնակցեն հայտնի հայ երգիչներ՝ այդ թվում Սիրուշոն, Արմենչիկը, Մարտին Մկրտչյանը: Փառատոնի բացմանը ներկա կլինի նաև Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին:


 

serj justin

(2) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի 150-ամյակի կապակցությամբ: Սարգսյանն ընդգծել է կանադահայ համայնքի կարևորությունը՝ Հայ-կանադական եղբայրական կապերի ամրապնդման հարցում և հույս հայտնել ապագայում երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման վերաբերյալ:


 

zohra[ sargsyan

(3) Noranor.ca-ի հետ զրույցում Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Զոհրապ Սարգսյանն ասել է, որ Տորոնտոյի հայ կենտրոնն առաջիկայում Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառում կկազմակերպի, որի ժամանակ կներկայացվի հայ ժողովրդի ներդրումը:


 

Fotolia_102291809_Subscription_Monthly_M-1024x878

(4) Կանադայում գործազրկությունը հունիս ամսին կրճատվել է՝ դառնալով 6.5%: Սա պայմանավորված է նրանով, որ նախորդ ամսին ողջ երկրում 43,000 նոր աշխատատեղ է ստեղծվել՝ հիմնականում Քվեբեկում և Բրիտանական Կոլումբիայում: Այնուամենայնիվ, ներգաղթյալների և մասնավորապես՝ փախստականների շրջանում աշխատանք գտնելը լուրջ խնդիր է մնում:


 

vancouver_03-e1449586922955

(5) Վանկուվերում բնակվող մեր հայրենակիցներին հարկ ենք համարում հայտնել, որ նախորդ տարվա համենատ հունիսին մոտ 8%-ով թանկացել են բոլոր տեսակի բնակելի տարածքները: Նախորդ ամսում Վանկուվերում վաճառված տների միջին արժեքը կազմել է 998,700 դոլար:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:

Ձեր կարծիքը

Comments