Home / Canadahye  / Հայ մնալու բանաձևը՝ ըստ կանադահայ երիտասարդների. Համազգայինի ֆորումի մասնակիցները Հայաստանում են

Հայ մնալու բանաձևը՝ ըստ կանադահայ երիտասարդների. Համազգայինի ֆորումի մասնակիցները Հայաստանում են

kanadahay eritasard

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ, Երևան (Նորանոր) _ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հերթական ուսանողական ֆորումն է անցկացնում Հայաստանում, որի շրջանակներում Հայաստան են ժամանել ավելի քան 3 տասնյակ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք ճանաչողական այցերով լինում են Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրերում, ծանոթանում Հայաստանի պատմությանը, հանդիպումներ ունենում մշակութային ու արվեստի օջախների սաների հետ, իսկ օրվա ավարտին շրջում մայրաքաղաքում:

 

Հայաստան եկած ուսանողների թվում են նաև Կանադայի Մոնրեալ քաղաքի երիտասարդները, որոնց հետ հանդիպել ու զրուցել է Noranor.ca կայքը: 19884259_1376346722449149_4423788370195024346_nՆրանք պատմել են այցելության, Հայաստանից ստացած տպավորությունների մասին, համեմատականներ անցկացրել իրենց հայրենիքի ու Կանադայի միջև:

 

Սովորաբար սփյուռքահայ երիտասարդները տպավորվում են հայրենիքի ջերմ ու մտերմիկ միջավայրով, հիանում լեռնային բնությունով ու պատմական վայրերով, իսկ զգացմունքային կապերով երկրին կապված լինելով՝ չեն նկատում որևէ բացասական երևույթ:

 

Այս երիտասարդներն էլ դժվարանում են նշել մի բան, որը կցանկանային փոխված տեսնել Հայաստանում, սիրով են խոսում ամեն ինչի մասին: Թերևս այցելությունների կարճատև ժամկետն ու միայն տեսարժան ու հետաքրքիր վայրերի հետ ծանոթությունն է պատճառը, բայց երիտասարդները գոհ են վերադառնում հայրենիքից և ցանկություն հայտնում կրկին այցելել, ինչու չէ,  գուցե հետագայում մշտական բնակվելու մտադրություն էլ ունենան:

 

20170710_205138ԿԱՆԱԴԱՅԻ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն դեպքում ֆորումին մասնակցելու համար Հայաստան եկած 4 երիտասարդներն էլ այժմ կրթություն են ստանում Կանադայում: Որակյալ կրթությունն, ըստ նրանց, Կանադայի կարևոր առավելություններից է: Մելանիե Թաշչյանը, ով հաճախել է հայկական դպրոց ու ակտիվ մասնակցություն ունեցել գաղութի կյանքում, շեշտում է.

 

Կանադային դիպլոմ ունենալը հարգի է, կյանքը դյուրին է

 

«Շատ աղվոր դպրոցներ ունի Կանադան, խենթանալիք են համալսարանները, ուրախ եմ, որ այդ համալսարաններուն մաս կկազմեմ, Կանադային դիպլոմ ունենալը հարգի է, կյանքը դյուրին է»,-թվարկում է աղջիկը և նշում, որ այս իրավիճակում քիչ երիտասարդներ կգտնվեն, ովքեր կհամաձայնեն թողնել որակյալ կրթությունն ու գալ Հայաստան:

 

Երբ որ ուսումս վերջացնեմ, և հաստատ կյանք մը ունենամ, կարծեմ Հայաստան ապրելը շատ կարելի է, բայց պետք է այդ մասին երկար մտածել

 

«Հիմա շատ շուտ է, որ անանկ բան մը զատեմ, բայց կարելի է, երբ որ ուսումս վերջացնեմ, և հաստատ կյանք մը ունենամ, կարծեմ Հայաստան ապրելը շատ կարելի է, բայց պետք է այդ մասին երկար մտածել»,-ասում է Մելանիեն:

 

Նա կարծում է, որ ամեն մի այցով սփյուռքահայերը նորովի են բացահայտում Հայաստանը, իր այս այցն էլ տարբերվում է նախորդից: Ասում է. «Առաջին անգամ շատ մոտիկ զգացի ամեն մարդու հետ, որ բնավ չէ եղած ատկե առաջ, այդքան հայություն չէի տեսած, շատ սիրեցի Երևանը և շատ մոտիկ զգացի երկրին, որ Կանադա չէի զգացած»:

 

«ԿԱՅԾԵՐ»-Ի ԿՐԱԿԸ ՊԻՏԻ ԱՐԹՆՆԱ20170710_204326

«Ես հիմա Մոնրեալ վարժված եմ, հոն տեղը կուսանիմ, դժվար կլինի հոն տեղ ձգել և գալ Հայաստան, բայց անպայման մեծնալե և գործիս մեջ ավելի խորը մտնելեն ետք պիտի օգուտ դառնալ մեր հայրենիքին, երկրաչափ կուզեմ դառնալ, կուզեմ հոս գալ և հոս տեղը շենքեր շինել և միշտ հայրենիքիս ծառայել»,-վստահորեն նշում է 17-ամյա Հրակ Գյուփելյանը:

 

Նա կարծում է, որ բոլոր հայերի պարտքն է եթե ոչ ապրել, ապա գոնե օգտակար լինել հայրենիքին: Հայաստան իր երկու այցելությունների ընթացքում հասկացել է, որ հայաստանցիների հետ սփյուռքահայերը շատ ընդհանրություններ ունեն: Երբ ամեն երեկո նրանց հնարավորություն է տրվում զբոսնել քաղաքում, դրանում ավելի են համոզվում:

 

Մեր մոտ, այո, ընկերներս հայ են, բայց միջավայրում ամեն մարդ օտար է, հոս ամեն մարդ հայերեն կխոսին, մոտեցում կա, մտերմություն կա

 

«Նույն մտածումը ունինք, ադ քանի մը բառերը, որ մեզի ուրիշ է, կփորձենք ձեր կյանքին վարժվինք, աղվոր է կյանքը, այստեղ ավելի ոչ թե պարզ, այլ ավելի ընկերային է: Մեր մոտ, այո, ընկերներս հայ են, բայց միջավայրում ամեն մարդ օտար է, հոս ամեն մարդ հայերեն կխոսին, մոտեցում կա, մտերմություն կա»,-ներկայացնում է երիտասարդը տպավորությունները, որոնք ստացել է միայն մայրաքաղաքում, կարծում է, որ Հայաստանի այլ քաղաքներում ապրելակերպը տարբեր է, դժվարությունները՝ շատ:

 

unnamedԱյս ամենը հաշվի առնելով՝ նա նշում է, որ հայը պետք է սատար կանգնի իր հայրենակցին, իսկ ձուլման սպառնալիքը՝ կանխվի, դրան անձամբ պատրաստ է նպաստել:

 

Ծառայություն ունինք հայությունը շատցնել, որովհետև  շատ չենք աշխարհի վրա

 

«Իմ ընտանիքս բոլորովին դեմ է օտարի հետ ամուսնանալու, ես ալ կզգամ, որովհետև ծառայություն ունինք հայությունը շատցնել, որովհետև  շատ չենք աշխարհի վրա, մեկու մը չեմ դատեր, բայց ես իբր Հրակ՝ այդպես կկարծեմ»,-նշում է ապագա երկրաչափը:

 

Րաֆֆիի «Կայծեր» գիրքը, ադ կրակը պիտի արթննա մեր մեջը, ինչպես գիրքի մեջ արթնցավ, գուզեմ մեր Կանադայի հայ երիտասարդներուն մեջ ալ կրակը արթնցնել

 

Ֆորումը հնարավորություն է տալիս նրան ու մյուսներին ավելի լավ ճանաչել հայրենիքն ու հասկանալ խնդիրները, նա ակնկալում է. «Կարծեմ որ հայությունս ավելի պիտի զորանա ֆորումի հետ, նոր բաներ կսորվիմ հայրենիքիս մասին, և ինչպես որ Րաֆֆիի «Կայծեր» գիրքը, ադ կրակը պիտի արթննա մեր մեջը, ինչպես գիրքի մեջ արթնցավ, գուզեմ մեր Կանադայի հայ երիտասարդներուն մեջ ալ կրակը արթնցնել»:

 

20170710_203254Մոնրեալահայ Արշեն Քյասպերը ևս ձգտում է հայրենասիրության կրակն արթնացնել, բայց առաջին հերթին իր մեջ, նա, ի տարբերություն մյուսների, հայկական դպրոց չի հաճախել, հիմա փորձում է այդ բացը լրացնել, ասում է.

 

Ֆրանսիական դպրոց գացած եմ, կկարծեինք, որ ֆրանիսական դպրոցներն ավելի լավ են, քան թե հայկական դպրոցները

 

«Հայաստանը հայրենիքս է, ես հայկական դպրոց չեմ գացած, գուզեմ քիչ մը կապվիլ Հայաստանի հետ, կսիրեմ, զգացում կունենամ, որ հայ եմ, Մոնրեալում եմ ապրել, որտեղ կա հայկական դպրոց, բայց ֆրանսիական դպրոց գացած եմ, կկարծեինք, որ ֆրանիսական դպրոցներն ավելի լավ են, քան թե հայկական դպրոցները»:

 

ԼԵՌՆՈՏ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Կանադայում հայկական դպրոցը գուցեև զիջում է ֆրանսիականին, բայց Հայաստանի բնությունը անգերազանցելի է Կանադայի համեմատ, կարծում է Արշենը, ով հիացած ու տպավորված լեռնոտ հայրենիքով:

 

«Ես շատ կսիրեմ բնությունը, լեռները, կսիրեմ պտտիլ լեռներու մեջ, իստորիկ տեղեր երթալ, պատմությանը ծանոթանալ, Հայաստանը շատ լավ տեղ է, , զգացում կունենաս, կհիանաս, շատ գեղեցիկ է, շատ կսիրեմ»,-պատմում է երիտասարդը, ով ևս երկրորդ անգամ է հայրենիքում:

 

ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ20170710_205926

«Շատ աղվոր բնություն կա,  շատ գեղեցիկ  երկիր մը ունենք, լեռնային, որ ինծի համար ամեն մարդ գոնե մեկ անգամ պետք է եկած ըլլա, որ տեսնե մեր հայրենիքը, և իբր պարտականություն՜ պետք է ամեն հայ հոս գա»,-նրա կարծիքը կիսում է 18-ամյա Թամար Դեմիրճյանը, ով կարծում է, որ հայրենիքը ճանաչելու համար նմանատիպ այցելությունները Հայաստան բավարար են, բայց հայ մնալու համար՝ ոչ:

 

«Որպեսզի հայությունը պահպանվի, պետք է նախ խոսիլ հայերեն, կարդալ հայկական գիրքեր կամ մշակույթի մեջ կազմել, խումբերու մեջ երթալ, շփվիլ հայ մարդոց հետ»,-թվարկում է ապագա հոգեբանը, ով որպես թերություն՝ խոսում է հայաստանցիների ոչ բարվոք պայմանների մասին, թեև սոցիալական դժվարությունները նկատելի չեն այն մարդկանց դեմքերին ու պահվածքներում, ում հետ հաջողվել է շփվել:

 

 

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments