Home / Armenia  / Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ նոր դեսպան

Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ նոր դեսպան

lev.thumb

 

Երևան (Նորանոր) — Սերժ Սարգսյանի հուլիսի 12-ի հրապանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 

Նախագահի ստորագրած մյուս հրամանագրով՝  Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա) է նշանակվել Լևոն Մարտիրոսյանը: Հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

 

Լևոն Մարտիրոսյանը Ծնվել է 1976 թվականին՝ Երևանում:

 

1997թ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: 2000թ. մեծ Բրիտանիայում մասնակցել է երիտասարդ հասարակական- քաղաքական գործիչների համար նախատեսված Ջոն Սմիթի անվան կրթական ծրագրին: 2003թ. Մարտիրոսյանը Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում մասնակցել է «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթացին, իսկ 2008թ-ին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագրին:

 

Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպանը 2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը, իսկ 2008-2012 թվականներին եղել է ՀՀ Նախագահի օգնականը:   2012թ. մայիսի 6-ին Լևոն Մարտիրոսյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

 

Լևոն Մարտիրոսյանն ամուսնացած է և ունի երկու զավակ:

Ձեր կարծիքը

Comments