Home / Canadahye  / Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը նոր տնօրեն ունի

Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը նոր տնօրեն ունի

RaffiSarkissian-1

 

Տորոնտո (Նորանոր) — Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը նոր տնօրեն ունի: Վարժարանի կրթական մարմինը տեղեկացնում է, որ անձնական պատճառներով Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի հունիսի 28-ից հրաժարվել է կրթահամալիրի տնօրենի իր պաշտոնից, հայտնում է Հորիզոն շաբաթաթերթը:

 

Արմեն Մարտիրոսյանը խոստացել է աջակցել վարժարանին ամռան ամիսներին՝ 2017-18 ուսումնական տարվան պատրաստվելու հարցում: Առիթից օգտվելով՝ Վարժարանն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում պարոն Մարտիրոսյանին՝ վարժարանին մատուցած երկար տարիների ծառայության, կրթահամալիրի վերելքին օժանդակելու համար:

 

Վարժարանի կրթական մարմինը հայտնում է, որ առաջիկայում նախկին տնօրենի վաստակը գնահատելու համար հատուկ միջոցառում կկազմակերպվի:

 

Վարժարանի նոր տնօրենի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Րաֆֆի Սարգիսյանը:

 

Րաֆֆի Սարգիսյանը Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի շրջանավարտ է: 2006-2012 թվականներին կրթություն է ստացել Յորքի համալսարանում և Տրենտի համալսարանում՝ ուսումնասիրելով պատմական գիտություն և կրթություն:

 

2008-2011 թվականներին Րաֆֆի Սարգիսյանը վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ և աշակերտական խորհրդատու, ապա՝ ստանձնել ամենօրյա վարժարանի փոխտնօրենի պաշտոնը: 2016 թվականին նա արժանացել է Օնտարիո նահանգի կողմից շնորհվող տնօրինության երկու վկայագրերի:

 

Րաֆֆին  «Սառա   Քորնինկ»-ի անվան  ցեղասպանութունների ուսումնասիրության կենտրոնի հիմնադիրը և նախկին տնօրենն է: Եղբոր հետ միասին հրատարակել է «Խոկացող Կռունկը» խորագիրը կրող բանաստեղծությունների հավաքածուն:

 

Կալգարիի համալսարանի հրատարակչատունը վերջերս հրատարակել է Րաֆֆի Սարգիսյանի՝ Հայոց ցեղասպանության դասավանդման նյութերից բաղկացած ուսումնասիրությունը:

 

Ձեր կարծիքը

Comments