Home / Canadahye  / 6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye Weekend 6 tiles

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

lev.thumb

(1) Սերժ Սարգսյանի հուլիսի 12-ի հրապանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝  Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Լևոն Մարտիրոսյանը:


 

72-1

(2) Կանադահայ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանն իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի Կինոգործիչների միության իրականացրած գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի մի ամբողջ ծրագիրը՝ «Հայեր. հայացք ներսից և դրսից» ԼԳԲՏ համայնքին վերաբերող երկու ֆիլմերը չցուցադրելու համար չեղարկելու որոշման առթիվ:


 

RaffiSarkissian-1

(3) Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը նոր տնօրեն ունի: Այս պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Րաֆֆի Սարգիսյանը: Վերջինս կփոխարինի Արմեն Մարտիրոսյանին, ով անձնական պատճառներով հրաժարվել է տնօրենի իր պաշտոնից:


 

elena

(4) Մոնրեալահայ Ելենա Ավետիսյանը շաբաթներ շարունակ կոմայում անցկացնելուց հետո, գիտակցության է եկել: Երեք երեխաների մայրը ծանր վիրավորվել էր մայիսի 18-ին Նյու Յորքում, երբ մեծ արագությամբ ընթացքող ավտոմեքենան մխրճվել էր հետիոտների բազմության մեջ՝ վրաերթրի ենթարկելով 20 հոգու: 38-ամյա կինը Նյու Յորքից արդեն իսկ տեղափոխվել է Մոնրեալի հիվանդանոց, որտեղ կշարունակի իր երկարատև բուժումը:


 

canada

(5)  80 երկրների ցանկում Կանադան ճանաչվել է աշխարհի 2-րդ լավագույն երկիրը ներգաղթյալների համար: Ցուցակը կազմելիս հեղինակները հիմք են ընդունել ներգաղթյալների թիվը տվյալ երկրներում, նրանց կողմից արտերկիր ուղարկվող գումարի չափը, երկրների տնտեսական կայունությունը, եկամուտների հավասարությունը և աշխատաշուկան: Ի դեպ, հուլիսի 12-ին՝ 3,202 մարդ Կանադայում մշտական բնակություն հաստատելու հրավեր է ստացել:


 

canada-healthcare

(6) Կանադան առողջապահության հարցում 11 հարուստ երկրների ցանկում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով միայն Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Կանադան վատ ցուցանիշ է գրանցել նորածինների մահացության, բժշկական, ատամնաբուժական ծառայություններից օգտվելու հնարավորությունների և արտաժամյա բուժօգնության հասանելիության հարցում:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:

 

Ձեր կարծիքը

Comments