Home / Canadahye  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye X Things green 5

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

image1

(1) Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ներկա է գտնվել Բրիտանական Կոլումբիայի նոր վարչապետի երդմնակալության արարողությանը: Նորընտիր վարչապետը իր երախտագիտությունն է հայտնել հայ համայնքին՝ ցուցաբերած աջակցության համար և խոստացել ամուր պահել կապերը կանադահայ համայնքի հետ:


 

Alik Arzumanyan

(2) Այս շաբաթ Noranor.ca-ն փորձել էր պարզել, թե ինչպես եղավ, որ Հայաստանի ԱԳՆ-ին քննադատող Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Դանիայում ՀՀ դեսպան և այժմ աշխատելու է նույն ԱԳՆ-ի ենթակայության ներքո: Այս հրապարակումը գրավել էր բազմաթիվ ընթերցողների ուշադրությունը:


 

2004

(3)  Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երեք անդամներ՝  Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-ից 8-ը Հայաստանը կներկայացնեն կանադական Մոնրեալում կայանալիք աշխարհի առաջնությունում:


 

dollar

(4) Շաբաթվա ընթացքում Կանադական դոլարն տվյալներով ամրապնդել է իր դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ գրանվելով 2016 թվականի մայիսից ի վեր իր ամենաբարձր ցուցանիշը: Այժմ կանադական 1$-ը համարժեք է ամերիկյան 79.30 ցենտին:


 

25267-88036

(5)  Օնտարիո նահանգում 2017 թվականի երկրորդ եռամսյակում ավտոապահովագրության սակագները կրկին բարձրացել են: Այս անգամ 0.73%-ով: 2017 թվականի առաջին երեք ամիսներին մեքենաների ապահովագրավճարները բարձրացել էին 1.24%-ով: Սա այն դեպքում, երբ լիբեռալ կառավարությունը դեռ 2013-ին խոստավել էր ապահովագրավճարները կրճատել 15%-ով:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:

 

Ձեր կարծիքը

Comments