Home / Armenia  / Մարիա Եգանյանին Պատվո դեսպանի կոչում է շնորհվել

Մարիա Եգանյանին Պատվո դեսպանի կոչում է շնորհվել

mariaaa

 

mariaՕտտավա (Նորանոր) —Կանադայի «Երեխաների ցանկության հիմնադրամը» Մարիա Եգանյանին այսօր Պատվո դեսպանի կոչում է շնորհել, այս մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

 

 

Հաղորդվում է, որ հիմնադրամն իր 29-ամյա գործունեության ընթացքում երկրորդ անգամ է նման կոչում շնորհում:

 

Կանադայի «Երեխաների ցանկության հիմնադրամը» Մարիա Եգանյանին իր երախտագիտությունն է հայտնել՝ ցուցաբերած աջակցության համար:

 

Կանադայի Երեխաների Ցանկության հիմնադրամը, որի նպատակը 3-17 տարեկան երեխաներին, ովքեր ախտորոշվել են կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով, բարեմաղթանքներ հղելն է, Կանադայի ամենամեծ բարեգործական հիմնադրամն է:

 

Նշենք, որ Մարիա Եգանյանը Կանադայում Հայաստանի Հանրապետության հեռացող դեսպան Արմեն Եգանյանի կինն է:

 

Ձեր կարծիքը

Comments