Home / Canada  / Կանադա. Տրանսգենդեր անձանց բանակում ծառայել չթույլատրելով՝ ԱՄՆ-ն հետքայլ է անում

Կանադա. Տրանսգենդեր անձանց բանակում ծառայել չթույլատրելով՝ ԱՄՆ-ն հետքայլ է անում

tk3s_evhr_01662008-600

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայի Զնիված ուժերը հայտարարել է, որ Կանադան շարունակում է բարելավել Զինված ուժերում տրանսգենդեր անձանց ծառայության հարցերը այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրվել է արգելել տրանսգենդեր անձանց ծառայությունը ԱՄՆ Զինված ուժերում: Այս մասին հաղորդում է Cp24-ը:

 

Նշենք, որ չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը անակնկալի էր բերել շատերին՝ Թվիթերի իր միկրբլոգում գրառում կատարելով այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է վերականգնի տրանսգենդեր անձանց ԱՄՆ Զինված ուժերում ծառայելու արգելքը, ինչը չեղարկել էր Օբամայի վարչակազմը:

 

«Մեր զինված ուժերը պետք է կենտրոնացած լինեն վճռական և ճնշող հաղթանակների վրա և չեն կարող ծանրաբեղնվել բժշկական հակայական ծախսերով և խառնաշփոթով, ինչը կարող են տրանսգենդեր անձիք առաջացնել բանակում»,- թվիթերում գրել էր ԱՄՆ նախագահը:

 

Այս հայտարարությունը մտահոգություն և վրդովմունք էր առաջացրել հարյուրավոր տրանսգենդեր անձանց շրջանում, ովքեր արդեն իսկ զինվորական համազգեստ են կրում: Վերջիններս նախագահ Թրամփին մեղադրում են տրանսգենդեր անձանց ծառայության հետ կապված խնդիրները խափազանցնելու մեջ:

 

Այս առնչությամբ Կանադայի Զինված ուժերը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Կանադայի զինված ուժերը ողջունում է ցանկացած սեռի և գենդերային ինքնություն: Միացե՛ք մեզ»:

 

Նշենք, որ Կանադան տրանսգենդեր անձանց զինված ուժերում ծառայելու մասին արգելքը վերացրել է 1992 թվականին:

 

Կանադայի պաշտպանության նախարարության խոսնակ Դանիել Լը Բուտիեն հայտարարել է, որ Կանադան շարունակում է բարեփոխումներ կատարել տրանսգենդեր անձանց ծառայության հետ կապված քաղաքականության մեջ:

 

Այսօր Կանադայի զինված ուժերում ծառայում է մոտ 200 տրանսգենդեր անձ: Հաղորդվում է, որ 2008-2015 թվականներին Զինված ուժերը վճարել է սեռափոխման 19 վիրահատության համար, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 309,000 դոլար: Այսինքն, յուրաքանչյուր վիրահատության համար  ծախսվել է մոտ 16,200 դոլար:

 

Կանադայի զինված ուժերը հայտարարել է, որ ծառայության մեջ տրանսգենդեր անձանց առկայությունը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել մինչ օրս:

 

Նշենք, որ Կանադան մեկն է այն 18 երկրներից, որոնք ներկա պահին տրանսգենդեր անձանց զինվորական համազգեստ կրել: Այդ երկրների մեջ են մտնում նաև  Իսրայելը, Ավստրալիան, Մեծ բրիտանիան, գերմանիան և Ֆրանսիան:

 

Ձեր կարծիքը

Comments