Home / Canada  / Տորոնտոյի օդանավակայանի մոտ 700 աշխատակիցների գործադուլը կարող է ազդել չվերթների վրա

Տորոնտոյի օդանավակայանի մոտ 700 աշխատակիցների գործադուլը կարող է ազդել չվերթների վրա

YYZ

 

Տորոնտո (Նորանոր)—  Տորոնտոյի «Pearson» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը զգուշացնում է, որ անձնակազմի շուրջ 700 աշխատակիցների գործադուլը կարող է ազդել որոշ չվերթների վրա։ Այս մասին հայտնում է metronews.ca-ն։

 

Օդանավակայանի ղեկավարները հորդորում են  ուղեւորներին նախապես ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը՝ խոստանալով թարմացումներ ներկայացնել հնարավորինս շուտ։

 

Գործադուլ հայտարարած աշխատողները Swissport ընկերության աշխատողներն են, ովքեր սպասարկում են իրականացնում Տորոնտոյի «Pearson» միջազգային օդանավակայանում։

 

Swissport- ը աշխատում է մի քանի խոշոր ավիաընկերությունների հետ, այդ թվում՝ Air Transat, Sunwing, British Airways, Cathay Pacific, Air France, KLM եւ Lufthansa:

 

Աշխատողների դժգոհության պատճառ է դարձել աշխատանքային պայմանների փոփոխությունը։ Նրանք ցանկանում են հրաժարվել կնքված պայմանագրերից։

 

Ձեր կարծիքը

Comments