Home / Canadahye  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye X Things green 5

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

Resized-

 

(1) Այս շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Տորոնտոյում գործող «INKAS» զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը գործարք է կնքել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արդեն արտահանել է «մի քանի» կանադական զրահապատ մեքենաներ։ Այս առնչությամբ Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ արեց՝ անհապաղ չեղարկել զենքի արտահանումը՝ Կանադա:


 

8633_hq
(2) Կանադայում ՀՀ հեռացող դեսպան Արմեն Եգանյանը, ավարտելով իր հրաժեշտի հանդիպումների շարքը, հանդիպել է Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ: Քաղաքապետը  շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին` Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ կատարված աշխատանքի համար:


 

mariaaa

(3) Շաբաթվա ամենաուշագրավ լրուրերից մեկը կապված է հեռացող դեսպան Արմեն Եգանյանի տիկնոջ՝ Մարիա Եգանյանի հետ. Կանադայի ամենախոշոր բարեգործական հիմնադրամը՝ Կանադայի «Երեխաների ցանկության հիմնադրամը» Մարիա Եգանյանին Պատվո դեսպանի կոչում է շնորհել: Հիմնադրամն իր 29-ամյա գործունեության ընթացքում երկրորդ անգամ է նման կոչում շնորհում:


 

flag

(4) Ընթերցողների ուշաբրությունը շաբաթվա ընթացքում գրավեց նաև Կանադայի ներգաղթային համակարգի կողմից՝ Կանադայում մշտական բնակություն հաստատելու ռեկորդային թվով հրավերների մասին տեղեկատվությունը: հաողրդվում է որ 2017 թվականի 2-րդ եռամսյակում Կանադայի մշտական բնակչի կարգավիճակ ստանալու հնարավորություն է ստացել ներգաղթային ծրագրի մասնակից 26,653 դիմորդ:


 

Rita Ojaxyan

(5) Noranor.ca-ն այս շաբաթ պատմում է Կանադայում սիրիահայերի ինտեգրման, կանադահայ համայնքի մաս դառնալու մասին, որի շուրջ զրուցել է Տորոնտոյի Հայ ընտանիքների աջակցության ծառայության ատենապետ Ռիտա Օջախյանի հետ: ի դեպ, Եթե 2016 թ-ին Կանադայի կառավարությունն այս կառույցին թույլատրել էր մոտ 200 սիրիահայ ընդունել, ապա այս տարի նրանց թիվը սահմանափակվել է՝ դառնալով 38:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:

 

Ձեր կարծիքը

Comments