Home / Canadahye  / Լավալահայ թեկնածու Արամ Էլակոզը հաղթել է Լավալի քաղաքապետարանի խորհրդականի ընտրության առաջին փուլում. Հաղթանակը համարում է դժվարին աշխատանքի արդյունք

Լավալահայ թեկնածու Արամ Էլակոզը հաղթել է Լավալի քաղաքապետարանի խորհրդականի ընտրության առաջին փուլում. Հաղթանակը համարում է դժվարին աշխատանքի արդյունք

^12F4EEC060C8E5519586E04238BC284A27DAB973FF642EBB0A^pimgpsh_fullsize_distr

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Լավալ, Քվեբեկ (Նորանոր) — Լավալի քաղաքապետարանի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած հայազգի Արամ Էլակոզն հաղթահարել է ընտրության առաջին փուլը, ձայների մեծամասնությամբ նա հաղթել է մրցակիցներին և կշարունակի պայքարը՝ որպես  Լավալի քաղաքապետարանի 21 շրջաններից Ռենո շրջանի խորհրդականի թեկնածու:

 

Հիշեցնենք, որ Արամ Էլակոզը Կանադա է տեղափոխվել 20 տարի առաջ Ֆրանսիայից, որտեղ կրթություն էր ստանում, իսկ ծագումով նա Թուրքիայից է: Նախնական կրթությամբ մոլեկուլյար կենսաբան է, սակայն դա չի խանգարել քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալ:  Էլակոզն ավելի քան 15 տարի աշխատել է Հայ դատի հանձնախմբում, և այս ընթացքում՜ նկատելով, որ Թուրքիայի համեմատ այս երկրում շատ ավելի դյուրին է ներգրավվել քաղաքական գործընթացներում, որոշել է օգտագործել հնարավորությունը:

 

54,7 ՏՈԿՈՍ

Նրա սպասելիքները իզուր չէին, հուլիսի 30-ին կայացած ընտրություններում Ռենո շրջանի խորհրդականի պաշտոնի համար Movement Lavallois կուսակցությունից պայքարող չորս թեկնածուներից նա ամենաշատ թվով ձայներն է հավաքել, 54,7 տոկոսով առաջ է անցել բոլորից:  Սա սպասելի արդյունք է համարում թեկնածուն, պատճառը իր և իր թիմակիցների միասնական ու համառ աշխատանքն էր:

 

Մեղուի պես աշխատեցավ մեր խումբը, և այդպիսին եղավ արդյունքը

 

«Հունվարեն ի վեր ես դուռեդուռ կընեի անդամագրություն հավաքելու համար, անկե հետո երկու շաբաթ բոլոր անդամներս նորեն դուռեսուռ ըրին, և վերջին շաբաթը Հայ Դատի հանձնախումբի բարեկամներով խումբ մը կազմեցինք ընտանիքի անդամներով նորեն հիշեցուցինք, որ շատ կարևոր է ադ ընտրությունը, այդպիսի մեծ աշխատանք եղավ, և երեկ անոնք, որոնք փոխադրական միջոցի պետք ունեցան, կազմակերպվեցավ, տարինք և բերինք կամավորներով, մեղուի պես աշխատեցավ մեր խումբը, և այդպիսին եղավ արդյունքը»,-գոհունակությամբ Noranor.ca-ին պատմում է Արամ Էլակոզը:

 

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, Ռենո շրջանը հայաշատ չէ, հետևաբար քվերակողների մեծամասնությունն էլ հայեր չեն, այդ դեպքում ովքեր են նպաստել Էլակոզի հաղթանակին, թեկնածուն նշում է.

 

Անդամներուս 40 տոկոսը լիբանանցի համայնքի անդամներ էին, 30 տոկոսը հայ, և մնացորդ ալ տեղացի քեպեքցիներ էին

 

«Անդամներուս 40 տոկոսը լիբանանցի համայնքի անդամներ էին, 30 տոկոսը հայ, և մնացորդ ալ տեղացի քեպեքցիներ էին,ֆրանսախոս քաղաքացիներ էին»:

 

ԼԻԲԱՆԱՑԻ ԸՆՏՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԼԻԲԱՆԱՆՑԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Ներկուսակցական մրցապայքարում ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուն իրավունք է ստանում մասնակցելու արդեն ընդհանուր պայքարին, որտեղ կմրցի այլ կուսակցությունները ներկայացնող երկու թեկնածուների հետ, ովքեր լիբանանցիներ են: Ինչպես արդեն նշեց Էլակոզը, իր ընտրողների մեծամասնությունն էլ լիբանանցի համայնքի անդամներ էին, արդյոք այս պարագայում չի մեծանում հաջոքրդ փուլը չհաղթահարելու վտանգը. Թեկնածուն այսպես է փարատում կասկածներն ու մտավախությունը.

 

Ադիկա չեմ կարծեմ խնդիր պիտի ըլլա, որովհետև Ռենո շրջանի 80 տոկոսը տեղացի քեպեքցիներ են

 

«Մրցակիցները ուրիշ երկու կուսակցություն ևս կա, կարծեմ ամեն կուսակցության ներկայացուցիչներն այդ շրջանի մեջ լիբանանցի ծագումով անձեր են, ադիկա չեմ կարծեմ խնդիր պիտի ըլլա, որովհետև Ռենո շրջանի 80 տոկոսը տեղացի քեպեքցիներ են, կկարծեմ, որ ադիկա պիտի չազդե»:

 

Այսինքն՝ հաջորդ ընտրությանը, որին մասնակցելու է ամբողջ շրջանը, այլ բնույթ ունի, համեմատռաբար ավելի դյուրին է թեկնածուի համար, քանի որ աշխատանքը հիմնականում կատարում է կուսակցությունը:

 

Հույսերս ադիկա է, որ աս շահելե հետո ադիկա ալ կարելի պիտի ըլլա, շատ աշխատանք կա, բայց կկարծեմ ալ ավելի դյուրին պիտի ըլլա հիմա

 

«Անշուշտ ամեն փուլ դժվար է, բայց աս առաջինն ամենադժվարն էր, որովհետև գործին անչափ շատ դուռեդուռ ըրի, իսկ հիմա քաղաքական կուսակցությունը կտանե, հույսերս ադիկա է, որ աս շահելե հետո ադիկա ալ կարելի պիտի ըլլա, շատ աշխատանք կա, բայց կկարծեմ ալ ավելի դյուրին պիտի ըլլա հիմա»,-ներկայացնում է նախկին պոլսահայ թեկնածուն:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments