Home / Canada  / Կանադայում բնակարանային վաճառքի անկումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը

Կանադայում բնակարանային վաճառքի անկումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը

canada-housing-market-crash-1024x683

 

Օտտավա (Նորանոր)  — Կանադայի երկարատեւ բնակարանային բումը իր մեջ է ներգրավել հազարավոր մարդկանց՝ անշարժ գույքի վաճառքով զբաղվողներին, շինարարության ոլորտի աշխատողներին, իսկ բնակարանային վաճառքի դանդաղումը կարող է հանգեցնել արտագաղթի, նվազեցնել աշխատատեղերը եւ վնաս հասցնել տնտեսությանը: Այս մասին գրում է business.financialpost.com-ը։

 

Անշարժ գույքի շուկան երկար ժամանակ եղել է Կանադայի աճի գլխավոր շարժիչ ուժը, տնտեսագետները կարծում են, որ բնակարանների վաճառքի անկումը արդեն սկսել է իր ազդեցությունն ունենալ տնտեսության վրա եւ եթե գները նվազեն, սպառողական ծախսերն ու աշխատատեղերը կտուժեն:

 

Քանի որ անշարժ գույքի ոլորտի գրեթե մեկ միլիոնանոց աշխատատեղերն այժմ գերազանցում են նավթի եւ գազի արդյունահանման եւ հանքարդյունաբերության ոլորտներում աշխատատեղերին, տնտեսագետները ցավալի հաշվարկներ են կատարում, եթե բնակարաների վաճառքի ոլորտում անկումը այս տեմպերով շարունակվի:

 

Վերջին տվյալներով, բնակարանների վաճառքը հունիսին կրճատվել են 6,7 տոկոսով, որը 2010 թ.-ից ամենաբարձր ամսական անկումն է։

 

Ձեր կարծիքը

Comments