Home / Canada  / Ի՞նչ լեզուներով են խոսում կանադացիները՝ բացի անգլերենից ու ֆրանսերենից

Ի՞նչ լեզուներով են խոսում կանադացիները՝ բացի անգլերենից ու ֆրանսերենից

lezu

 

Կանադացիները հիմնականում հաղորդակցվում են անգլերենով ու ֆրանսերենով, բայց  ըստ մարդահամարի տվյալների, յուրաքանչյուր չորս մարդուց մեկը օգտագործում է իր մայրենի լեզուն։ Այս մասին գրում է globalnews.ca-ն։

 

Ներգաղթով պայմանավորված բնակչության աճի պայմաններում այդքան էլ զարմանալի չէ, որ Կանադայի բնակիչները խոսում են տարբեր լեզուներով։ Անգլերենից ու ֆրանսերենից հետո Կանադայի բնակչությունը ամենաշատը օգտագործում է Mandarin կոչվող լեզուն, որը Չինաստանի հյուսիսային հատվածի լեզուն է։ Կանադայում այդ լեզուն օգտագործում է 641,000 մարդ: Չինական մեկ այլ լեզուն՝  կանտոնյանը, զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Հնդկաստանի պետական լեզուներից մեկը՝ `փենջաբերենը,  երրորդ տեղում է:

 

Կանադայի ամենաարագ աճող լեզուն է թագալերեն է, որը Ֆիլիպինների լեզուն է: Տանը թագալերենով խոսող մարդկանց թիվը նախորդ մարդահամարի տվյալների համեմատ աճել է 35% -ով:

 

Լեզվի զարգացման տենպը համապատասխանում է ներգաղթի տվյալներին․ ավելի քան 50,000 ֆիլիպիններ 2015 թ․-ին դարձել են Կանադայի մշտական բնակիչներ։

 

Ձեր կարծիքը

Comments