Home / Canada  / Կանադան կրթության ասպարեզում դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը․ BBC-ի անդրադարձը

Կանադան կրթության ասպարեզում դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը․ BBC-ի անդրադարձը

_97072931_canada150

Աշխարհում իրենց առաջադեմ կրթական համակարգերով հիմնականում աչքի են ընկնում ասիական պետությունները՝ Սինգապուրը, Հյուսիսային Կորեան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ այլն։

 

Սակայն, ինչպես գրում է BBC-ն,  Կանադային հաջողվել է աննկատելիորեն հասնել կրթության ոլորտում լավագույն ցուցանիշներ գրանցած երկրներին։

 

Pisa-ի (Կրթության որակի միջազգային գնահատման ծրագիր) հետազոտությունների արդյունքերով, Կանադան հայտվել է այն երկրների ցանկում, որոնք լավագույն արդյունքներն են գրանցում մաթեմատիկայի, բնագիտության եւ ընթերցանության ոլորտներում։

 

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից կատարված թեստերի, Կանադայում պատանիները աշխարհում ամենակրթվածներից են։

 

Նրանք առաջ են անցնում իրենց այնպիսի  երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։

 

ՏՀԶԿ-ն, փորձելով բացատրել Կանադայի հաջողությունը այս ոլորտում, նշում է  իշխանությունների դերի «սահմանափակումը, կամ լրիվ բացակայությունը» կրթության ոլորտում։

Միեւնույն ժամանակ ուսանողների շրջանում մեծ է ներգաղթյալների թիվը։

 

Ավելի քան մեկ երրորդը այնպիսի ընտանիքներից են, որտեղ ծնողները արտերկրից են։ Սակայն երեխաները, ներգաղթյալների ընտանիքներից լինելով, կարողանում են ինտեգրվել Կանադական հասարակությունում եւ հաջողություններ գրանցել ուսման մեջ, ինչպես իրենց հասակակիցները։

 

ՏՀԶԿ-ի կրթության գծով տնօրեն Andreas Schleicher-ը կարծում է, որ Կանադայում երեխաներին միավորում է հավասարությունը:

 

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր նահանգ պահպանում է իր սեփական կրթական քաղաքականությունը, բոլորը միասնական են ուսանողներին հավասար հնարավորություններ տալու հարցում:

 

Ըստ նրա, Կանադայում, արդարության եւ հավասար հնարավորություններ ունենալու զգացումը բարձր է, եւ սա նպաստում է ներգաղթյալների երեխաների բարձր առաջադիմությանը:

 

Pisa-ի թեստերը ցույց են տալիս, որ ներգաղթից 3 տարի անց երեխաները կարողանում են իրենց առաջադիմությամբ ու ցուցաբերած արդյունքներով հասնել տեղացի երեխաներին։

Ձեր կարծիքը

Comments