Home / Canada  / Քվեբեկը ապաստան ստանալու վերաբերյալ օրական ավելի քան 100 դիմում է ստանում

Քվեբեկը ապաստան ստանալու վերաբերյալ օրական ավելի քան 100 դիմում է ստանում

cncnc

 

Քվեբեկի իշխանությունները կենտրոնացնում են ռեսուրսները տեղավորելու օրական  ապաստան հայցող մոտ 150 մարդու։ Այս մասին ասել է Ներգաղթի նախարար  Kathleen Weil-ը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

 

Այս տարվա հունիսից սկսած 6000 ներգաղթյալ է անցել Քվեբեկի սահմանը։

 

Սահմանապահները եւ պետական պաշտոնյաները իրականացնում են ուժեղ հսկողություն, որպեսզի տիրապետեն իրավիճակին։

 

Փախստականներից շատերը հեռանում են ԱՄՆ-ից նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության պատճառով, քանի որ չունեն անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանք հիմնականում 2010 թ. Հայիթիի երկրաշարժից հետո ԱՄՆ-ում ժամանակավոր ապաստան ստացածներն են։

 

Շատերը նշում են, որ ցանկանում են միանալ Կանադայում ապրող իրենց ազգականներին։

 

«Մենք գիտենք, որ Հայիթիի փախստականների ամենամեծ համայնքը Քվեբեկում է եւ բավականին շատ են նաեւ Մոնրեալում։ Մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով»,- ասել է նախարարը։

 

Ներգաղթյալների հոսքը Միացյալ Նահանգներից Կանադայի Քվեբեկ նահանգ հասել է աննախադեպ չափերի:

 

Կանադայից ապաստան հայցողների ժամանակավոր բնակության վայրեր են դարձել YMCA-ն, Փրկության բանակի տարածքը, Grace d’Art բուժհաստատության տարածքը,  Օլիմպիական մարզադաշտը՝ Մոնրեալում, հայտնում է CBC հեռուստաալիքը: Մարզադաշտի ներսում տեղադրվել են մեծ թվով մահճակալներ:

 

ԱՄՆ-ից նոր եկողները ենթարկվում են նաեւ առողջապահական ստուգումների, պոտենցիալ վարակիչ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով:

 

«Մեր կառավարությունը պարտավորվում է պաշտպանել այն մարդկանց, ովքեր փախչում են հալածանքներից եւ բնական աղետներից, առանց վտանգելու կանադացիների անվտանգությունն ու ապահովությունը», – ասել է Մարկ Միլերը:

 

«Մենք հասկանում ենք, որ մարդիկ գալիս են` իրենց եւ իրենց ընտանիքների համար անվտանգ եւ խաղաղ կյանք փնտրելու համար»:

 

Այսօր ամբողջ քաղաքում տեղավորվել են են ավելի քան 1500 փախստականներ:

 

ԱՄՆ-ում Հայիթիի փախստականների ժամանակավոր կարգավիճակի ժամկետը նախատեսվում էր ավարտել այս ամսվա վերջին, սակայն երկարաձգվեց մինչեւ 2018-ի հունվար ամիսը։ Եթե այն կրկին չերկարաձգվի ավելի քան 58,000 փախստականներ ստիպված կլինեն հեռանալ։

 

Ձեր կարծիքը

Comments