Home / Canadahye  / 84-ամյա Արտո Չաքմաքչյանի տխրությունը. Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, կանադահայ քանդակագործի ոչ մի գործ հայրենիքում չի տեղադրվել

84-ամյա Արտո Չաքմաքչյանի տխրությունը. Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, կանադահայ քանդակագործի ոչ մի գործ հայրենիքում չի տեղադրվել

Arto-Tchakmakchian-2

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Ընդամենը երկու տարի առաջ էր՝ 2015թ-ին, երբ Երևանում կայացավ կանադահայ քանդակագործ-նկարիչ Արտո Չաքմաքչյանի Վերածնունդ խորագիրը կրող ցուցահանդեսը: Նաև արվեստագետի վերածնունդն էր հայրենիքում 70-ականներից հետո, երբ խորհրդային իշխանությունները գետնին հավասարեցրին նրա  Կոմիտասը քանդակը: Դառնացավ, բայց չընկճվեց, սկսեց նոր ոգով, նոր միջավայրում փնտրեց այն գաղափարները, որոնք ծնունդ տվեցին նոր գլուխգործոցների:

 

811841ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ…

Վերածնունդը խորհրդանշանական ամփոփում եղավ Չաքմաքչյանի ոչ միայն ստեղծագործական վերջին շրջանի գործերի, այլև հայրենիք այցելությունների, արժանացավ նախագահի կողմից Պատվո շքանշանի, գնահատվեց, թեև նրա մի երազանքը դարձյալ անկատար մնաց…

 

Հայրենիք վերջին այցելությանը հաջորդեց ծանր ժամանակաշրջան՝ առողջական լուրջ խնդիրներով, որի պատճառով է, որ քանդակագործի հետ մեր հարցազրույցին մասնակից է դառնում նաև կինը՝ Նաիրի Պահլավունին: Իսկ նա ամուսնու առողջական վիճակը բնութագրում է հակիրճ.

 

Ինչպես ես հարցին, արվեստագետը պատասխանում է՝ Ապրում եմ լռության մեջ…

 

«Անցել է երկու տարի, դժվարին, առողջական խնդիրներով տարիներ,… Ինչպես ես հարցին, արվեստագետը պատասխանում է՝ Ապրում եմ լռության մեջ…»,-ասում է տիկին Նաիրին:

 

Ասում է՝ Է, գնացինք, աում եմ՝ ուր, պատասխանում է՝ Հայաստան, մեր տուն…

 

Այնուամենայնիվ լռությունը խախտվում է, երբ մաեստրոն բարձրաձայնում է, դարձյալ կինն է այդ մասին խոսում. «Առողջական հարցերի հետ կապված պատճառներով այս վերջին երկու տարվա ստիպողաբար բացակայության ողջ ընթացքում Արտոն հաճախակի ինքնաբուխ կերպով օրվա ինչ-որ պատահական պահի ասում է՝ Է, գնացինք, աում եմ՝ ուր, պատասխանում է՝ Հայաստան, մեր տուն…»:

 

ԵԳԻՊՏՈՍԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՊԱ ԿԱՆԱԴԱArto & Nairi in 1970 at Artem Alikhanian's house

Ամուսինները 1948թ-ին Եգիպտոսից նույն նավով են հասել հայրենիք, այն ժամանակ դեռ ծանոթ չեն եղել, հետագայում ճակատագիրը նրանց միավորել է, երբ պատահաբար հանդիպել են Երևանի արվեստի ինտիտուտում: Տիկին Նաիրին օտար լեզուների մասնագետ է, ինչպես հայրենիքում, այնպես էլ Կանադայում մանկավարժական գործունեությամբ է զբաղվել:

 

Արտո Չաքմաքչյանը Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ է, բազմաթիվ նշանավոր աշխատանքների հեղինակ է, ինչպիսին, օրինակ ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում տեղադրված նրա Կոմիտաս քանդակն է, Տորոնտոյում տեղադրված «Վերածնունդը» կամ Լավալում տեղադրված Եղեռնի հուշակոթողը: Չաքչմաքչյանը 1960թ-ից մասնակցել է համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, իսկ առավել հիշարժանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված քանդակների ցուցահանդեսն էր, որի մասին կինն է պատմում, թե ինչպես է արտահայտվում.

 

anzhela-maria-3-187x300«Նա միշտ հպարտությամբ կրկնում է. Ես խորհրդային շրջանում ստեղծեցի իմ գծանկարների շարքը, որոնք 2010թ-ին ցուցադրվեցին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնատեղում տեղի ունեցած իմ անհատական ցուցահանդեսում և տպագրվեցին առանձին պատկերալբոմով: Իսկ Նարեկացին և Կոմիտասը՝մեր ինքնության հաստատման և իմ հոգևոր կազմավորման մեջ վճռորոշ դեր ունեցած հայ մեծերը, իմ ստեղծագործական գործունեության սնող ու ուղղորդիչ հենքն ու մշտական ուղեկիցներն են»:

 

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ՝ ԱՆՏՈՒՆԻ

Չաքմաքչյանը 1975թ-ին ընտանիքի հետ տեղափոխվեց Մոնրեալ, Կոմիտասի մեծադիր քանդակի նկատմամբ անարդար վերաբերմունքը ազդել էր, բայց պատճառ չէր այս որոշման, այդ մասին միջազգային ցուցահանդեսների մասնակից հայտնի քանդակագործը կարծում է.

 

«Որևէ դեպք, ինչքան էլ այն դաժան ու խոցող լինի, արվեստագետի համար ինքնաբուխ դրդապատճառ չի կարող դիտվել: Արվեստագետը մշտապես կարիքն ունի լիակատար ստեղծագործական ազատության, լայն հորիզոնների, համաշխարհային հսկայական հոգևոր ժառանգության հետ մոտիկից առնչվելու: Իսկական արվեստագետին այս պաշարը թույլ կտա իր հայրենի ակունքներից ստացած հոգևոր սնունդը վերաիմաստավորմամբ արդիականացնելու: Որոշ արվեստագետների համար տեղը չէ որոշիչը, այլ ներքին ստեղծագործական ուժը»:

 

Ներքին ուժը կար, բայց երկար ժամանակ բացակա էր հայրենիքը, որի կարոտը քաշելը շատ ավելի ծանր էր, արվեստագետը դժվարությամբ, բայց Noranor.ca-ի հետ զրույցում խոսում է այդ մասին:

 

Գալիս էինք Հայաստան՝ մեր տուն, ուր մենք գտնում էինք այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չես կարող գտնել և որ մեկ բառով ասվում է՝ ՄԵՐԸ; Ավաղ, ընդամենը 3 տարի, բայց ինչ հրաշալի ու հիշատակելի տարիներ…

 

«1975-ից Կանադա մեկնելիս հանձնեցի ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի կողմից ինձ տրված ֆիզիկայի ինստիտուտի մեր բնակարանը, և երկար տարիներ անտունի էի իմ հայրենիքում, իսկ 2005-ից սկսյալ ամեն տարի վերսկսեցի գալ մեր երկիր, բայց հյուրի կարգավիճակով:  Հյուրընկալ և արվեստագետ արժեվորող Արիս Աժանդն իր ՄԵԳ հյուրանոցում ինձ լայնասրտորեն հյուրընկալեց կեցությանս ընթացքին, բայց իմ երկրում հյուր լինելը խորթ զգացողություն էր, և ինձ այն շատ խանգարում էր: 2012թ-ից այլևս գալիս էինք Հայաստան՝ մեր տուն, ուր մենք գտնում էինք այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չես կարող գտնել և որ մեկ բառով ասվում է՝ ՄԵՐԸ; Ավաղ, ընդամենը 3 տարի, բայց ինչ հրաշալի ու հիշատակելի տարիներ…»,-երանությամբ հիշում է արվեստագետը:

 

Իսկ կինը հավելում է «Ես գտնում եմ, որ Արտոյի համար Հայաստան երկիր հայրենին ավելի բարձր և ընդգրկուն բովանդակություն ունի, քան այն Evs mek photoժամանակահատվածները՝ անկախ իրենց թողած ավերիչ հետևանքներից, որ մեր երկիրն անցել է պատմության ընթացքում տարբեր տիրապետությունների լուծի տակ»:

 

ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ

Երկիրն անցել է ավերածությունների միջով, տուժել է Չաքմաքչյանի արվեստը, իսկ հիմա էլ նրա գործերից որևէ մեկը չկա հայրենիքում, սա որքան էլ չի խոստովանում, բայց ցավ է պատճառում մաեստրոին: Ոչ ոք ավելի լավ չի նկատում այդ ցավը, քան կողակիցը, ով պատմում է.

 

Տեղին է այստեղ մեջբերել փխրուն ձայնով ժամանակ առ ժամանակ արտաբերած իր խոսքը. Տխուր եմ, շատ տխուր եմ

 

«Ինչպես մի առիթով նա ասել է՝ Բայց միայն իմ սիրելը բավական չէ, պետք է դիմացինն էլ  այնքան սիրի, որ պահանջն ունենա ունենալու: Իրականությունն այն է, որ առ այսօր Արտո Չաքմաքչյանի ոչ մի գործ Հայաստանում չի տեղադրված: Տեղին է այստեղ մեջբերել փխրուն ձայնով ժամանակ առ ժամանակ արտաբերած իր խոսքը. Տխուր եմ, շատ տխուր եմ»:

 

Այլևս դադարել եմ երազելուց, հոգնել եմ չիրականացված երազանքներին անդրադառնալուց…

 

Իրականացված ու չիրականացված երազանքների մասին էլ չի ուզում խոսել, նույն ցավն արտահայտող դառնությամբ արձագանքում է. «Այլևս դադարել եմ երազելուց, հոգնել եմ չիրականացված երազանքներին անդրադառնալուց…»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անկախ հակասական զգացումներից, իրական արվեստը վաղ թե ուշ իր տեղը կգտնի, մոնրեալաբնակ ստեղծագործող հայը հավատում է, որ որոշ գործերի հանգրվանը կլինի նաև հայրենիքը: Անկախ դրանից, նա իրեն գնահատված է զգում՝ հիշատակելով այն պարգևները, որ ստացել է հայաստանյան իշխանություններից՝ Մովսես Խորանեցի, Պատվո մեդալներ, Սփյուռքի նախարարության Արշիլ Գորկի մեդալ և այլն, Սփյուռքում, մասնավորապես ԱՄՆ-ում և Կանադայում արժևորել են իր աշխատանքները, որոնք մնայուն խորհրդանիշ կդառնան կանադահայերի համար:

 

Իշխանություններից ստացած մեդալները կարևորում է, իշխանությունների քայլերի մասին խոսելն ու գնահատականներ տալն իրեն չեն վերաբերում. «Ես ճիշտ մարդը չեմ նման ներգրավման դրսևորումների», ասում է և չի փորձում խոսել բացերի մասին, այն խնդիրների, որոնց դեմ պետք է պայքարել Հայաստանում, իր պայքարը 84-ամյա քանդակագործն այլ դաշտում է տեսնում:

 

«Իմ անհատականությունը որպես այդպիսին պայքարող չէ, իմ պայքարն է եղել ինքս ինձ՝  որպես ստեղծագործող չդավաճանելը: Այդ կերպ փորձել եմ կյանքս իմաստավորել և այնպես անել, որ իմ կարողությունների սահմանում օգտակար լինեմ հայրենի արվեստին նրա պատմության մեջ լումա ներդնելու պատվին արժանանալու ձգտումով»,-եզրափակում է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամը:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments