Home / Canada  / Կանադայում բնակարանային վարձակալության խոշոր խաղացողները գերիշխում են 3 քաղաքներում

Կանադայում բնակարանային վարձակալության խոշոր խաղացողները գերիշխում են 3 քաղաքներում

5-Short-Term-housing-North-Brunswick-NJ-1212-Bedroom

 

Մոնրեալ (Նորանոր)—Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճաժամկետ վարձակալության շուկայում խոշոր առեւտրային խաղացողները գերակշռում են Տորոնտոյում, Մոնրեալում եւ Վանկուվերում եւ ստանում են եկամուտի մեծ մասը: Այս մասին հայտնում է globalnews.ca-ն։

 

McGill համալսարանի քաղաքաշինության խումբը ուսումնասիրել է Airbnb բնակարանային վարձակալության օնլայն պորտալի միտումները Մոնրեալում, Վանկուվերում ու Տորոնտոյում, նշելով, որ 50 տոկոսով ավելացել է կարճաժամկետ վարձակալության թիվը։

 

Ուսումնասիրությունը, որը կոչվում է «Կարճաժամկետ քաղաքներ. Airbnb- ի ազդեցությունը կանադական բնակարանային շուկաների վրա», կհրապարակվի այսօր ավելի ուշ:

 

Airbnb-ի խոսնակը ուսումնասիրությունն անհիմն է անվանել՝ նշելով, որ 80 տոկոսը իրենց բնակարանները կարճաժամկետ վարձակալության են տալիս լրացուցիչ գումար վաստակելու համար:

 

Ձեր կարծիքը

Comments