Home / Canadahye  / Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Շխրտմյանը հոգեւոր ծառայության կանցնի Վակուվերում

Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Շխրտմյանը հոգեւոր ծառայության կանցնի Վակուվերում

20663800_1078450248956118_3209492744811537383_n

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արք. Չարյանի խնդրանքին, կարգադրել է, որ Հոգեշնորհ Տ. Գարեգին Վրդ. Շխրտմյանը ստանձնի Վանկուվերի Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայց. Առաքելական Եկեղեցու հովվությունը։ Տեղի Հոգեւոր Հովիվը՝ Հոգեշնորհ Տ. Հրանտ Վրդ. Թահանյանը կվերադառնա Մայրավանք։

 

Գարեգին Վարդապետը ծնվել է  1992 թթվականի հունվարի 16-ին՝ Հալեպի Սուրիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Հալեպի «Զվարթնոց» վսրժարանում, ապա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Դպրեվանքի ութամյա կրթական ծրագիրն անցնելուց հետո, Գերաշնորհ Տ. Նարեկ Արք. Ալեմեզյանի կոմից 2012-ի հունիսի 17-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 2015-ի հուլիսի 12-ին պաշտպանել է վարդապետական թեզը, այնուհետեւ արժանացել վարդապետի աստիճանի։

 

Դպրեվանքում 5 տարի դասավանդել է եկեղեցական երաժշտություն եւ ստանձնել ընդհանուր հսկիչի պաշտոնը, այնուհետեւ եղել է փոխտեսուչ։ Եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի դպրապետ, ինչպես նաեւ Կաթողիկոսարանի «Շնորհալի» եւ Դպրեվանքի «Արմաշ» երգչախմբերի խմբավարը։

 

Հոգեշնորհ Հայր Սուրբը Վանկուվերում իր անդրանիկ պատարագը կմատուցի այս կիրակի՝ օգոստոսի 13-ին՝ Սուրբ Աստվածածնի տոնի վերափոխման առիթով։

Ձեր կարծիքը

Comments