Home / Canadahye  / Իրականության ու պատմության արտացոլումը՝ ինքնատիպ ոճով. Երևանում բացվել է մոնրեալահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանի քանդակների ցուցահանդեսը

Իրականության ու պատմության արտացոլումը՝ ինքնատիպ ոճով. Երևանում բացվել է մոնրեալահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանի քանդակների ցուցահանդեսը

Taragchean

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում  բացվել է և մինչև օգոստոսի 17-ը կներկայացվի կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը. Քանդակներ, որոնցում աչքի է ընկնում ինքնուս հեղինակի առանձնահատուկ ոճն ու ինքնատիպությունը, ակնդիրներին փոխանցվում հեղինակի՝  իրականության մեջ գոյություն ունեցող երևույթների հանդեպ խոհա-փիլիսոփայական, միևնույն ժամանակ իրատեսական մոտեցումը:

 

Տարագչյանի գործերից մեկը՝ կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին օրեր առաջ տեղ գտավ Օտտավայում, այս առիթով Noranor.caանդրադարձել է նրա գործունեությանը, իսկ արդեն Երևանում հանդիպելով հեղինակի հետ՝ փորձել է գնահատել նրա աշխատանքների առանձնահատկությունը, Հայաստանի հանդեպ նախկին սիրիահայ մասնագիտությամբ բժիշկ-քանդակագործի վերաբերմունքը:

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ20170809_120026

Այն ամենը, ինչ հեղինակը ներկայացրել է Երևանում, հիմնականում հենց այնտեղ էլ ձուլվել են, այնպես որ Կանադայից դրանց տեղափոխման խոչընդոտներ չեն եղել, իսկ Երևանում Տարագչյանը տուն ունի, որտեղ վերջին տարիներին հաճախ է լինում, այցելում է հայրենիք, հիանում փոփոխություններով՝ վերհիշելով իր առաջին այցելության թողած տպավորությունները:

 

Այն ժամանակ վիճակը շատ վատ էր, սնունդս ալ հետս բերած էի, մոմերն ալ բերած էի, որ լուսավորեի հյուրանոցի սենյակս, այսօր հսկայական տարբերություն կա

 

«Առաջին այցելությունս եղած է 1993-ին՝ որպես Քեպեքի հայ բժշկության միության ատենապետ,  Առողջապահության նախարար Արա Բաբլոյանի կողմե, այն ժամանակ վիճակը շատ վատ էր, սնունդս ալ հետս բերած էի, մոմերն ալ բերած էի, որ լուսավորեի հյուրանոցի սենյակս, այսօր հսկայական տարբերություն կա, այն ժամանակ եկած էի առողջապահական գործունեության համար, արվեստի մասին խոսել կարելի չէր»,-պատմում է Տարագչյանը:

 

Այսօր ոչ միայն խոսում է արվեստի մասին, այլև գնահատվում կանադահայ հեղինակի աշխատանքները, որոնք բարձր վարպետությամբ են արված, իսկ դրանցից յուրաքանչյուրն առանձին ուշադրության է արժանի: Հեղինակն առաջին հերթին առանձնացնում է Եղեռնին նվիրված քանդակի մանրակերտը՝ Հատուցման սպասելով:

 

ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՊԱՍԵԼՈՎ

20170809_115741

«Ներքևում Հայաստանն է, որ բնիկներեն պարպված է,-պատմում է քանդակագործը,-մեջտեղը եղեռնն է, որ հրաբուխի նման կրակ մըն է, որ մեջը եթե նայինք, կտեսնենք Եղեռնի զոհերու ժամնանակվա լուսանկարը, որ վերապրողներեն առնված է,  ապա լուսապսակը, որ մեր քրիստոնեական հավատքն է, որ ամուր կառչած մնացած ենք և տառապած ենք, շղթան կներկայացնե գերեվարված կանայք և երեխաները, որ իրենց ինքնությունը կորսնցուցած են թուրքերու, արաբներու, քուրդերու կողմե յուրացվելով, մեջտեղի սվինը թուրքն է, ցեղասպանը և հայության գլխուն տակավին կախված սպառնալիքն է, իսկ վերին մասը կներյացնե զոհերու հիշատակը՝ անմար կրակը և մեր պահանջատիրական ոգին, իսկ երեք թերթիկները կներկայացնեն Հայաստան, Արցախ և Սփյուռք»:

 

Քանդակը ցուցադրության է ներկայացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, նա մտադիր է այն նվիրել Հայոց Ցեղասպանության թանգարանին: Իսկ ստեղծագործության հիմնական ասելիքը հատուցումն է, որ այլևս ճանաչումից հետո պետք է անցնել պահանջատիրության.  Արվեստագետի մոտեցումն այսպիսին է.

 

«Մեր ցեղասպանը կամա ակամա ընդունած է, տարբեր բնութագրություններով կներկայացնե եղածը, բայց ամեն մարդ գիտե, որ ընդունած է, հիմա հարցը հատուցմանն է, որի ուղղությամբ պետք է աշխատինք»:20170809_115319

 

 

ԻՆՔՆԱՏԻՊ ՈՃԸ

Պատմության ցավն ուսերին տանող ժողովրդի բեռը արտացոլվում է նաև մի քանի այլ աշխատանքներում, բացի դրանից, ներկայացված է նաև Սերունդների կապը, մազից կախված սիրտը, երկիմաստ այս գործը յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ. Կյանքի թելը կտրելն ու սիրտը կոտրելն չափազանց դյուրին է. Մեկնաբանում է Տարագչյանը, ում աշխատանքներում հարուստ ասելիք կա:

 

20170809_115437«Կփորձեմ ձգողականության հակառակ գործը արտադրել, ինչպես կտեսնեք կախյալ վիճակ, թելով մը պատվանդանը շալկած է մատները, ունինք այստեղ «Փրկություն» գործը, դժվար կացության մատնվածը ջուրին մեջն է անցել, իսկի աս մեկը կփրկե, վարին մարդուն ձեռքի մեջ կանգնած է գործը»,-բացատրում է հեղինակը:

 

ՆԵՐՔԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նրա ստեղծագործությունների սրահում ներքին մի երաժշտականություն կա, որը տարածվում է մաեստրոյի, դաշնակահարուհու և այլ արվեստագետների կերտվածքներով: Դրանցում առաջին պլանում այն է, ինչ տեսնում է համերգին ներկա հանդիսատեսը, ինչպես օրինակ առանց իրան դիրիժորը՝ միայն ձեռքերով, որոնց ուժով ծնվում է երաժշտությունը: այսպիսին ամբողջ շարքն է:

 

«Ես երաժշտական գործիք չեմ նվագե, բայց երաժշտությունը անպակաս է, երբ կգործեմ, երաժշտությունը կլսեմ, խորապես երաժշտո20170809_120127ւթյունե ազգված եմ, այստեղ դաշնակահարուհի մըն է, որ մատներու վրա կանգնած է արձանը»,-նմանօրինակ մեկ այլ գործի մասին խոսում է արվեստագետը:

 

Այն ամենը, ինչ հասունանում է հեղինակի մտքում, վերածվում է քանդակի, մինչ դրա ստեղծումն արդեն իսկ Տարագչյանը մտքում ունի ստեղծագործության ամբողջական պատկերը: Այսկերպ ծնվել է նաև «Ղեկավարը» Գործը, որի մեկնաբանությունը շատ չի տարբերվում հայ ժողովորդի այսօրվա կեցությունից:

 

Ղեկավարը գահին նստած և ժողովուրդը ոտքին տակ, ինքն ալ ուրիշներու ձեռքին մեջն է, որոշ մարդիկ որոշ անուններ կուդան վերին նստողին

 

20170809_120220«Սա երկիմաստ գործ մըն է, ղեկավարը գահին նստած և ժողովուրդը ոտքին տակ, ինքն ալ ուրիշներու ձեռքին մեջն է, որոշ մարդիկ որոշ անուններ կուդան վերին նստողին»,-ծիծաղում է, բայց ավելին չի բացում փակագծերը, փոխարենը խոսում է Հայաստանում իրեն մտահոգող այսօրվա սոցիալական բևեռացման մասին:

ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Միջին խավի բացակայություն կա այստեղ, համեմատությամբ միջին խավ չկա, կփափագեի, միջին խավը ունենար մեծ համեմատություն մը, որ երկիրն ավելի կայուն ըլլար, մարդիկ սոցիալապես ավելի լավ ըլլային, ու արտագաղթը կանխվեր: Ամենամեծ ցավն այստեղ արտագաղթն է»,-նշում է մոնրեալահայը, ով օրինակ է բերում Կանադան, որտեղ միջին խավի գերակայություն է, հետևաբար երկիրն ավելի կայուն է:

 

Իսկ Հայաստանը կարիք ունի տնտեսական վիճակի կայունացման, արդյունքում նաև՝ զբոսաշրջիկների հոսքի ավելացման: Որպես բժիշկ՝ զերծ է մնում Հայաստանի առողջապահության մասին կարծիք արտահայտելուց:

 

Բժշկական գործունեությունը ևս մեծագույն ժամանակ ու տրամադրվածություն է պահանջում, հետևաբար Տարագչյանը մտադիր է բավական հարուստ ստեղծագործական շրջանից հետո փոքր-ինչ հանգստանալ ու հետո շարունակել ակտիվ գործունեությունը:

 

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments