Home / Canada  / Կանադայում միջին աշխատավարձի բարձրացում է կանխատեսվում

Կանադայում միջին աշխատավարձի բարձրացում է կանխատեսվում

salary-raise

 

Կանադացիները կարող են ակնկալել 2,3 տոկոս միջին աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի, ըստ գործատուների վերաբերյալ նոր հետազոտության: Այս մասին հայտնում է globalnews.ca-ն։

 

Այն ավելին է այս տարվա  2.2% -ի փաստացի բարձրացումից, ըստ Morneau Shepell- ի հետազոտության: Նշվում է, որ ներկայումս Կանադայում գնաճը մոտավորապես 1 տոկոս է:

 

Անցած տարվա ընթացքում Կանադայում ավելացել է 388,000 աշխատատեղ՝ ավելի քան 90 տոկոսը լրիվ դրույքով:

 

Այնուամենայնիվ, միջին աշխատավարձի բարձրացման չափը կախված է աշխատանքի ոլորտից եւ բնակության վայրից:

 

Միջին աշխատավարձի սպասվող բարձրացումը՝ ըստ ոլորտների

 

Կոմունալ ծառայությունների ոլորտը հաջորդ տարվա համար կստանա աշխատավարձի ամենաշատ բարձրացումը՝ մոտ 2,9 տոկոս,  ըստ Morneau Shepell- ի:

 

Հաջորդը ֆինանսների եւ ապահովագրական ոլորտներն են, որտեղ աշխատավարձը կաճի միջինը 2,7 տոկոսով:

 

Արտադրության եւ մեծածախ առեւտրի ոլորտի աշխատողների աշխատավարձը կաճի 2,7 տոկոսով։

 

Միջին շխատավարձի համեմատաբար ավելի քիչ բարձրացում կնկատվի հետեւյալ ոլորտներում

 

Մարդկային ռեսուրսների  եւ հասարակական ոլորտներում, ամենայն հավանականությամբ, ամենաքիչը  աշխատավարձի բարձրացում կնկատվի, ըստ հետազոտության:

 

Հանքարդյունաբերության, նավթի եւ գազի արդյունահանման ոլորտներում 2018 թ.-ին աշխատավարձը կբարձրանա ընդամենը 0,8 տոկոսային, ինչը ցածր կլինի գնաճի ներկայիս տեմպից:

 

Պետական կառավարման, առողջապահության եւ սոցիալական աջակցության ոլորտներում աշխատավարձերը, ամենայն հավանականությամբ, կբարձրանան ընդամենը 1.7 տոկոսով: Կրթության ոլորտի գործատուները կանխատեսում են աշխատավարձի 1,9  տոկոսով բարձրացում:

 

Կանխատեսումները՝ ըստ նահանգների

 

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ տարածաշրջանային զգալի տարբերություններ։ Միջին աշխատավարձի ամենաշատ բարձրացումը կանխատեսվում է Քվեբեկում՝ 2.6 տոկոսով։

 

Քվեբեկին հաջորդում է Բրիտանական Կոլումբիան՝ 2,4 տոկոս, ինչպես նաեւ Նյուֆաունդլենդը:

 

Մանիտոբան զբաղեցնում է երրորդ տեղը։ Այստեղ աշխատավարձը, ամենայն հավանականությամբ, կաճի 2,3 տոկոսով: Սասկաչեւանում ու Օնտարիայում կանխատեսվում է 2.2 տոկոս աճ, այնուհետեւ Նյու Բրունսիչը եւ Նոր Շոտլանդիան (2.1 տոկոս): Ալբերտան վերջին տեղում է՝ ընդամենը 1,8 տոկոս:

Ձեր կարծիքը

Comments