Home / Armenia  / Ինչպե՞ս Հայաստանում արտագաղթելու ցանկություն հայտնողների թիվը նվազագույնի հասավ. Ընդամենը 9 տոկոս

Ինչպե՞ս Հայաստանում արտագաղթելու ցանկություն հայտնողների թիվը նվազագույնի հասավ. Ընդամենը 9 տոկոս

Migracia

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, ըստ որոնց Հայաստանում արտագաղթել ցանկացողների տոկոսը նվազագույնի է հասնում: «Ժողովրդի ձայն» հկ-ի հարցումների արդյունքում, որն անցկացվել է հիմնականում Երևանում ՝ երիտասարդության շրջանում, արտագաղթելու ցանկություն են հայտնել 9 տոկոսը, 19 տոկոսը՝ տարակուսել է, իսկ 72 տոկոսը հայտնել երկրում մնալու հաստատակամության մասին:

 

Սա այն դեպքում, երբ սոցիալական բևեռացումը հասարակության շրջանում գնալով խորանում է, իսկ արտագաղթի ծավալները բոլորովին լավատեսություն չեն ներշնչում: Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով:

 

Ժողովրդի ձայն կազմակերպությունը «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի իրավահաջորդն է, որը տարիներ շարունակ զբաղվել է տարբեր հետազոտություններով, ուսումնասիրություններ է կատարել Եվրասիական ինտեգրման, քաղաքացիական հասարակության և այլ հարցերի վերաբերյալ: Այս անգամ ուսումնասիրության նպատակը եղել է միգրացիայի նկատմամբ հայ հասարակության շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից հետո տրամադրությունների փոփոխությունը:

 

Պարզվում է՝ Կարեն Կարապետյանն այնքան լավատեսություն է ներշնչել, որ բնակչության մեծամասնությունը կտրուկ փոխել է իր տրամադրությունը: Ինչով են պայմանավորում ակումբի ներկայացուցիչները նման փոփոխությունը: Noranor.ca-ն զրուցել է «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ, քաղաքագետ,  «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խորհուրդի անդամ  և «Հայրենանվեր երիտասարդների միավորում» (ՀԱՅԵՄ) ՀԿ-ի նախագահ Ծովինար Կոստանյանի հետ:15726659_1233747116693963_6156630574431941501_n

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔ

Վարչապետը լավատեսություն է ներշնչել, արդյունքում Հայաստանում բնակչության 79 տոկոսը բարեփոխումների ակնկալիքներ ունի, իսկ 72 տոկոսը չի ուզում լքել երկիրը: Կոստանյանը բացատրում հարցվածների մոտ տվյալ ցուցանիշը, ուր կորավ  անցած տարիներին 23-40 տոկոս արտագաղթելու տրամադրություն ունեցող բնակչությունը, արտագաղթի տվյալների հետ նմանատիպ հակասությունը:

 

Ռիսկային գոտին 25 տոկոս է կազմում, միայն 72 տոկոսն է, որ չի ուզում լքել

 

«9 տոկոսը ցանկանում է  և 16 տոկոսը տարակուսում է, այսինքն՝ դրա մեջ էլ կարող են լինել լքողներ, այսինքն՝ ռիսկային գոտին 25 տոկոս է կազմում, միայն 72 տոկոսն է, որ չի ուզում լքել:  Հետաքրքիրը նաև այն է, որ հարցնում ենք՝ արդյոք ակնկալիքներ ունեք, որ բարեփոխումներ կունենանք, 72 տոկոս ունենք, որ չի ցանկանում լքել և 79 տոկոս, որ բարեփոխումներ է ակնկալում, այսինքն ՝ մարդիկ հույսով են լցված, որ կլինեն բարեփոխումներ, որ չեն գնա ուրիշ տեղ ապրելու, փոփոխությունների են սպասում»,-պարզաբանում է փորձագետը:

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Սա այն դեպքում, երբ հասարակության շրջանում տրամադրությունները բոլորովին այլ են, գոնե սոցիալական ցանցերում կամ բնակչության հետ սովորական հարցուպատասխանի ժամանակ ժողովրդի լավատեսությունն  այնքան էլ նկատելի չէ,  արդյոք այս հանգամանքը կասկած տակ չի առնում հարցման արդյունքները, կամ գուցե հարցվածների սոցիալական ու տարիքային խմբի պատկեանելիությունն է պատճառը: Երիտասարդ քաղաքագետը հակված է երկրորդ ենթադրությանը՝ նշելով.

 

«Միգուցե լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ 80 տոկոսը երիտասարդներ են, որոնց շրջանում կա հավատ, և հարցմանը քաղաքացիական հասարակության ակտիվիստներ են մասնակցել: 80 տոկոսսը 18-35 տարեկան տարիքային խմբին պատկանող խմբեր են, տարբեր ուսումնական հաստատություններից»:

 

Պատկերը գուցե փոփոխվի, եթե հացումներ անցկացվեն նաև մարզերում, որտեղ արտագաղթն համեմատաբար մեծ ծավալների է հասնումՙ նրանք մտադիր են նաև մարզերն ընդգրկել իրենց գործառույթներում: Ցուցանիշները հստակեցնելու, արտագաղթի մասին տեղեկատվությունը հստակեցնելու խնդրանքով Noranor.ca-ն դիմեց նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակ:

 

IOM newՊարզվում է՝ այս կազմակերպությունը որևէ տեղեկատվության չի տիրապետում, գոնե կազմակերպության պատասխանատու Կարինե Խոջոյանը մեզ հարցումին պատասխանեց. «Մենք ինֆորմացիա չունենք, թե միգրացիոն ինչ հոսք կաև Կանադա մեկնողներն ինչ թիվ են կազմում, որովհետև դրանով չի զբազվում»,-նշեց Խոջոյանը:

 

Մենք իրենց աջակցում ենք վերաինտեգրվել տարբեր ոլորտներում, նաև ունենք կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն, որը զուտ ժամանակավոր վիզայի համար է

 

Միգուցե միգրանտներին են խորհրդատվություն տրամադրում կամ աջակցում վիզաների տրամադրման հարցում, պարզվում է ոչ, իրենց գործառույթներն այլ են, նշում է. «ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունն է, որի հիմնական գործառույթը տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է ՀՀ կառավարության, պետական մարմիններին միգրացիայի ոլորտում:  Մենք առնչվում ենք վերադարձող միգրանտների հետ, երբ որ վերադարձի վերաինտեգրման ծրագրերով վերադառնում են Հայաստան, և մենք իրենց աջակցում ենք վերաինտեգրվել տարբեր ոլորտներում, նաև ունենք կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն, որը զուտ ժամանակավոր վիզայի համար է, մեր միջոցով դիմում են Կանադայի դեսպանատուն»,-նշում է կազմակերպության պատասխանատուն:

 

ԿԱՆԱԴԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԴԵՊՔ

Վերադարձող միգրանտներն, ըստ նրա, հիմնականում եվրոպական երկրներից են, իսկ Կանադայից տարվա մեջ տարեկան մեկ-երկու դեպք է լինում, երբ կամավոր վերադարձի վերաինտեգրման ծրագրով աջակցություն են ցուցաբերում:

 

Մարդ կա իր  բիզնեսն է հիմնում, մարդ կա բժշկական ոլորտում ինտեգրվում և այլն

 

«Այն մեր քաղաքացիները, ովքեր գտնվում են արտերկրում և ցանկանում կամավոր վերադառնալ Հայաստան, մենք աջակցում ենք նաև տվյալ երկրների կառավարությունների աջակցությամբ այստեղ վերաինտեգրվելու համար, մարդ կա իր  բիզնեսն է հիմնում, մարդ կա բժշկական ոլորտում ինտեգրվում և այլն»,-պարզաբանում է միջազգային կազմակերպության հայաստանյան կառույցի ներկայացուցիչը:

 

Իսկ Կանադա մեկնողներին իրենք որևէ աջակցություն չեն կարող ցուցաբերել, միայն ժամանակավոր վիզաների տրամադրման հարցում կարող են փաստաթղթեր ներկայացնելու  հարցերում օգնել, հիմնական բնակության հարցերով զբաղվում է միայն Կանադայի կառավարությունը, իսիկ դիմել կարող են միայն կառավարության պաշտոնական կայքի միջոցով, մեկնելու ցանկություն ունեցողներին ուղղորդում է մասնագետը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments