Home / Canada  / Քրեական անցյալ ունեցող սոմալացիները ԱՄՆ-ից գալիս են Կանադա․ հետախուզության զեկույցը

Քրեական անցյալ ունեցող սոմալացիները ԱՄՆ-ից գալիս են Կանադա․ հետախուզության զեկույցը

asylum-emerson

 

Կանադայի սահմանապահ ծառայությունների գործակալության հետախուզությունը զեկույց  է հրապարակել, որում զգուշացնում է, որ ԱՄՆ-ից քրեական անցյալ ունեցող սոմալացիները անօրինական անցնում են Կանադայի սահմանը՝ ներկայացնելով կեղծ տվյալներ իրենց անձի վերաբերյալ։ Տեղեկացնում  globalnews.ca-ն։

 

Նշվում է, որ քանի որ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկում քրեական անցյալ ունեցող անձանց արտաքսելու ուղղությամբ, շատերը անօրինական կերպով անցնում են Կանադայի սահմանը ու ապաստան խնդրում։

 

Ըստ զեկույցի, սոմալացիները, ԱՄՆ-ում կատարած լինելով քրեական հանցագործություններ, կարող են փորձել խուսափել արդարադատությունից՝ պահանջելով փախստականների պաշտպանություն՝ Կանադայում։

 

Զեկույցում նշվում է, որ 2012-ից 2015 թվականներին ԱՄՆ-ից Կանադա ժամանած «լուրջ» քրեական անցյալ ունեցող 16 սոմալացիներ են հայտնաբերվել:

 

ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային իրավունքի վիճակագրության համաձայն, 2014 թվականին 65 սոմալացի է արտաքսվել, 2015 թվականին `120, իսկ 2016 թվականին` 198: Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այդ թիվն ավելացել է:

 

Վարչապետ Justin Trudeau-ն Կանադացիներին հավաստիացրել է, որ իր կառավարությունը կարող է կարգավորել անօրինական սահմանային անցակետերի ընթացիկ արտահոսքը:

Ձեր կարծիքը

Comments