Home / Canada  / Կանադական դոլարն ամրապնդել է իր դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ

Կանադական դոլարն ամրապնդել է իր դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ

loonie-canadian-dollar-20150130

Տորոնտո (Նորանոր)- Կանադական դոլարը այսօր ամրապնդեց իր դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Այսօր ժամը 9: 00-ի դրությամբ Կանադական 1 դոլարը համարժեք է դարձել ամերիկյան 78.86 ցենտին, ինչը բարձր է 0.5%:

 

Սա նշանակում է, որ ԱՄՆ 1 դոլարը հավասար է կանադական $1.2680 դոլարին, ինչը վերջին մեկ ամսվա ընթացքում ամենացածր ցուցամնիշն է ԱՄՆ դոլարի համար։

 

ԱՄՆ դոլարի արժեքը նվազեց ընկավ բանից հետո, երբ ԱՄՆ-ի Առեւտրի նախարարությունը հաղորդել է, որ սպառողական գներր վերջին ամսվա ընթացքում  աճել են ավելի քիչ, քան ակնկալվում էր:

 

Սեպտեմբեր ամսվա նավթային պայմանագրով՝ նավթի մեկ բառելի գինը նվազել է 22 ցենտով՝ հասնելով մինչեւ 48.37 ԱՄՆ դոլար, իսկ բնական գազի պայմանագիրը անփոփոխ է մնում 2.98 ԱՄՆ դոլար՝ 1 MMBTU (1 միլիոն բրիտանական ջերմային միավորների = 27,93 ձագ: մետր)-ի դիմաց :

 

Շուկայի խաղացողները շարունակում են հետեւել Թրամփի ու Փհենյանի հայտարարություններին։

 

Հիշեցնենք, որ իրադրությունը Կորեական թերակղզում կրկին լարվել է: Փհենյանը հայտարարել է, որ կարող է հարվածել Գուամի ամերիկյան ռազմական բազաներին, իսկ Թրամփն էլ սպառնացել է, որ «կրակով եւ ցասմամբ» կպատժի Փհենյանին:

 

Ձեր կարծիքը

Comments