Home / Canadahye  / Բեռ լինելու փոխարեն օգնել հայրենիքին. Կանադահայ Շամլյանների նախաձեռնությամբ 12-րդ ճամբարը Շուշիում

Բեռ լինելու փոխարեն օգնել հայրենիքին. Կանադահայ Շամլյանների նախաձեռնությամբ 12-րդ ճամբարը Շուշիում

Shamlyan

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Շուշի (Նորանոր) _ Աիդա Շամլյանն ամեն անգամ Շուշի այցելելիս մի նոր եռանդ է տեսնում արցախցի մանուկների աչքերում, կայծ ունեն և պատրաստ են կյանքի կոչել գաղափարներ: «Կենսունակ, կյանքով լեցուն երեխաներ են, պատրաստ են ուրախանալու, եռանդով լեցուն են ամեն ինչի մասնակցելու»,-պատմում է կանադահայ կինը:

 

13 ՏԱՐԻ ԱՌԱՋ

13 տարի առաջ էր՝ 2004թ-ին, երբ առաջին անգամ եղան Արցախում, նույն Շուշին այն ժամանակ դեռ ավերված էր, ամայի, իսկ երեխաները ամառվա տապին դրսում, չունեին որևէ զբաղմունք ու անելիք, զարգացման ոչ մի հնարավորություն: Տխրությամբ է հիշում տպավորությունները.

 

Ադ վիճակով ալ այս քաղաքը հմայք մը ուներ, շատ գեղեցիկ կթվար

 

«Քաղաքը հակառակ որ ամայի էր, ճամփաները չէին նորոգած, լուսավորված չէր, ադ վիճակով ալ այս քաղաքը հմայք մը ուներ, շատ գեղեցիկ կթվար, երբ որ վերադարձանք Կանադա, տակավին չէինք որոշած՝ ինչ պիտի ընենք, երեխաներու պատկերը մեր աչքերուն առջևն էր, ինչ որ անեինք, պիտի մեր հետ ըլլային մեր երեխաներն ալ, պետք է իրանք ալ կարենային մասնակցիլ, ադոր համար երեխաներու ուղղված ծրագիր մը իրագործելի թվաց»:

 

IMG_3715Հենց առաջին այցին Շամլյան ամուսինները որոշել էին որևէ նախաձեռնությամբ հանդես գալ Արցախում, երեխաների հետ կարճատև հանդիպումն էլ տիկին Աիդայի մոտ գաղափար ծնեց ճամբար հիմնելու: Արդյունքում արդեն 12 տարի է՝ ամեն ամառ Շուշիում անցկացվում է «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն» խորագիրը կրող ճամբարը: Մասնակից երեխաների թիվն արդեն գերազանցում է 400-ը:

 

Հայդուկ և Աիդա Շամլյանները Կանադա են գաղթել 1980-ականներին Լիբանանից, Ամուսինը մասնագիտությամբ փաստաբան է, կինն  զբաղվում է գիտությամբ: Ծանոթացել ու ամուսնացել են Մոնրեալում, ունեցել երկու զավակ: Տեսիլն ու Պատրույգն այն ժամանակ, երբ հիմնեցին ճամբարը, 4 և 9 տարեկան էին:

 

ՇՈՒՇԻՆ՝ ՈՐՊԵՍ ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

«Ուզել ենք գալ ոչ միայն զբոսաշրջության, այլև մի բան անելու համար, և մեզի համար կարևոր էր Արցախը, Շուշին՝ որպես մեր աշխատանքի կենտրոն, որովհետև հատուկ նշանակություն ունի Շուշին հայ ժողովրդի համար՝ որպես Արցախի ազատագրման անկյունադարձային խորհրդանիշը և նաև ոչ միայն Արցախի, այլև Արցախի ազատագրման ճամփով հայոց ձգտումների իրագործման որպես իսկական առաջին իրագործում, բայց վստահաբար ոչ վերջին»,-ասում է Հայդուկ Շամլյանը:

 

Աշխարհի մեկ այլ ծայրում կան հայրենակիցներ, ովքեր մտածում են իրենց մասին. այս հույսը ներշնչելն է ճամբարի ամենակարևոր դերը, գնահատում են ամուսինները, այս գիտակցությունը կարևոր էր ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար:

 

«Անձնական գետնի վրա նկատած էինք, որ այստեղի երեխաները հատկապես  դժվար պայմաններում ապրում էին, և կարևոր էր, որ մեր ուշադրությունը կենտրոնացնեինք իրենց վրա, այդ նպատակով ալ կինս որոշեց, որ երեխաներու տրամադրված ծրագիր մը մշակենք, երբ վերադառնանք»,-պատմում է կանադահայ փաստաբանը:

 

ԱՊՐԵԼ ՇՈՒՇԻՈՒՄIMG_3513

Տարիների ընթացքում պայմանները համեմատաբար բարեփոխվել են, ներկայիս Շուշին չես համեմատի այն օրերի քարուքանդ ճանապարհներով, կիսավեր տներով քաղաքի հետ, սակայն դեռ այնքան չի բարելավվել, որ սփյուռքահայերը ոչ միայն ցանկանան ներդրում կատարել, այլև ապրել Շուշիում:

 

Ամենամեծ մտահոգությունը բնակչության այդ է, աշխատանքի ապահովությունը, լավ պայմանների ստեղծումը

 

«Քաղաքը ինքնին կառուցված է, բայց երևի մեկ բան, որ ոչ միայն Սփյուռքի հայերուն համար չէ, նաև այստեղի բնակիչների համար, աշխատանքի պայմանները պիտի բարելավվին, ամենամեծ մտահոգությունը բնակչության այդ է, աշխատանքի ապահովությունը, լավ պայմանների ստեղծումը: Եթե պիտի գան, անձնական միջոցներ պիտի ունենան, որ ստեղծեն այդպիսի բան, այդ էլ կարելի է, այսինքն՝ տարվետարի շատ առաջացում կա, եթե համեմատենք առաջին տարիներին և հիմա, շատ է տարբերությունը»,-ասում է ճամբարի գաղափարի հեղինակը:

 

CoverԻր ընտանիքի ու զավակների ապագան հայրենիքում կառուցելու մասին մտածել են, բայց չեն կարծում, որ իրենց սոցիալական պայմաններն ունեցող մարդկանց պարագայում դա հնարավոր է: Տիկին Աիդան պատմում է Կանադայում իրենց բնակության պայմանները, միջին հնարավորություններ ունեն, ինչպես այս երկրում շատերը, չի դժգոհում, կարողանում են և նորմալ պայմաններ ունենալ, և ներդրում կատարել հայրենիքում, բայց այս պայմաններով Հայաստան կամ Արցախ տեղափոխվելը կնշանակեր բեռ լինել հայրենիքի համար:

 

Պետք է մենք մեզ ավելի լավ ապահովենք, որպեսզի եթե վերադառնանք, կարենանք ավելի օգտակար ըլլանք այստեղ, քան թե բեռ ըլլանք երկրին

 

«Անդրադարձած ենք Հայաստան վերադառնալուն, բայց երևի պետք է մենք մեզ ավելի լավ ապահովենք, որպեսզի եթե վերադառնանք, կարենանք ավելի IMG_3666օգտակար ըլլանք այստեղ, քան թե բեռ ըլլանք երկրին, քիչ մը ժամանակ է պետք, բայց մտածեցինք, որ այս ծրագրով գալն ավելի օգտակար է, քան մշտապես գանք այստեղ»,-նշում է կինը:

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ Կանադան, լինելով օրենքի գերակայության, քաղաքացու կրթության ու առողջության մասին հոգացող երկիր, հնարավորություն տալիս է հանգիստ կյանքով ապրել: Այդ հարցում բացառություն չեն նաև իրենք:

 

Ընկերավարական ըլլալով՝ հարկերը շատ են, բոլոր ծրագիրներու համար, որ պետությունը կապահովե, կվճարենք ադոր համար, աշխատավարձի մեկ երրորդ պետությանը կերթա

 

IMG_3718«Մասնագիտությամբ կկարողանանք միջին դասակարգի կարգի ապրել, ապահովված է, հնարավորությունները կան, ընկերավարական ըլլալով՝ հարկերը շատ են, բոլոր ծրագիրներու համար, որ պետությունը կապահովե, կվճարենք ադոր համար, աշխատավարձի մեկ երրորդ պետությանը կերթա»,-ներկայացնում է բարերարը:

 

Այսքանով հանդերձ կարողանում են իրենց ցանկությունն իրականացնել ու օգտակար դառնալ հայրենիքին: Միևնույն ժամանակ օգնում են ինչպես ճամբարականներին, այլև իրենց երեխաներին՝ ամուր կապ պահպանել հայրենիքի հետ:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments