Home / Armenia  / Անկախ տարակարծություններից՝ «Ելք» խմբակցությունը Երևանի փողոցների անվանափոխության հարցը կներառի օրակարգ. Ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը

Անկախ տարակարծություններից՝ «Ելք» խմբակցությունը Երևանի փողոցների անվանափոխության հարցը կներառի օրակարգ. Ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը

poxocner

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Օրեր առաջ Երևանի «Ելք» դաշինքի ավագանու անդամները հայտարարեցին, որ ավագանու օրակարգ են բերելու Երևանի որոշ փողոցների անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնք դեռևս կրում են սովետական տարիների հետքը, նրանք պետք է վերանվանվեն հայ հայտնի գործիչների անուններով:

 

Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունեց հասարակությունը, որը «Ելք» դաշինքից այլ սպասելիքներ ուներ, այն է՝ սոցիալ-քաղաքական խնդիրների վերհանում: Կարծիքներ սկսեցին տարածվել այն մասին, որ իբր սրանով «Ելք»-ը հանրությանը շեղում է իրական խնդիրներից՝ ուշադրություն հրավիրելով երկրորդական հարցերի վրա:

 

ԼՈՒՐՋ ՈՒ ՀԵԳՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

10390241_903356419694904_3923064511185186910_nՆմանատիպ արձագանքեց օրինակ քաղաքագետ Թաթուլ Հակոբյանը, ով մասնավորապես ուշադրություն էր հրավիրում հարցի վրա, որ խնդիրը կա, բայց դա չպետք է դառնա «Ելք»-ի օրակարգի հիմնական մաս: «Ինչ գործ ունի Երևանի ավագանու «Ելք» դաշինքը 100 տարի առաջվա պատմության, բոլշևիկ Կասյանի ու Միկոյանի հետ։ Եթե նույնիսկ համարենք, որ Երևանի խնդիրները Տարոն Մարգարյանը 100 տոկոսով լուծել ու «Ելք»-ին զրկել է քաղաքական-ներքաղաքական լծակներից, ապա անգամ այդ դեպքում «Ելք»-ի նախաձեռնությունը լեգիտիմ չէ»,-արձագանքել էր Հակոբյանը:

 

Կապ չունի՝ փողոցների անունները կփոխվե՞ն, թե՞ ոչ…
Կարևորը՝ իշխանությունը չփոխվի…

 

Իսկ լրագրող Կիմա Եղիազարյանը ասել էր. «Հիմա փողոցների, դպրոցների անունները փոխելու ժամանակն է, ու մենք պետք է դրանով զբաղվենք մինչև 2040 թվականը: Եթե մինչև 2040 թվականը հասցնենք փոխել փողոցների, դպրոցների անունները, ապա դրանից հետո ինքնաբերաբար կլուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները…
Ինձ թվում է՝ շուտով փողոցների անունները փոխելու պահանջով Բաղրամյան պողոտայում ցույցեր կսկսվեն, աղբամաններով բարիկադներ կսարքեն, 405412_215923585162797_77337274_nոստիկանների ու ցուցարարների միջև «կենդանի պատ» կտեսնենք, բոլորը կբղավեն «հաղթանա՛կ»…Կապ չունի՝ փողոցների անունները կփոխվե՞ն, թե՞ ոչ…
Կարևորը՝ իշխանությունը չփոխվի…
Ա՛յ, այսպիսի յալանչիությամբ ենք զբաղված…»:

 

ԵԼՔ-Ը ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ

Նմանատիպ արձագանքներից հետո ի՞նչ է պատրաստվում անել «Ելք» խմբակցությունը, կշարունակի՞ հարցը առաջնային համարել, թե՞ կանդրադառնա սոցիալական հարցերին: Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Noranor.ca-ին տված հարցազրույցում ներկայացրեց հաջորդ քայլերը:

 

Նա նշեց, որ պատրաստվում են հաջորդ նստաշրջանին այս հարցը ներառել օրակարգ, առնվազն երեք փողոցների՝ Լենինգրադյան, Կասյան և Միկոյան անվանափոխության հարց կբարձրացվի: Իսկ քննարկումները բնական է համարում, բայց ոչ արդարացի:

 

Մենք ամեն օր շարունակում ենք զբաղվել նաև տրանսպորտի խնդիրներով, ամեն օր շարունակում ենք զբաղվել աղբահանության խնդիրներով, և էսպես շարունակ

 

17904105_1016931815107279_8729471351811933299_n«Սա ընդամենը նախաձեռություններից մեկն է, որն իր կարևորությամբ չի տարբերվում, մենք ամեն օր շարունակում ենք զբաղվել նաև տրանսպորտի խնդիրներով, ամեն օր շարունակում ենք զբաղվել աղբահանության խնդիրներով, և էսպես շարունակ, մեր աչքից չի վրիպել այդ խնդիրները, պարզապես այս թեման այնքան արծարծվեց, որ դարձավ քննարկման առարկա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այս թեման իր քննարկվելիության աստիճանով ցույց է տալիս, որ իր կարևորությամբ առաջնահերթ է»,-նշեց Խաժակյանը:

 

Ինչպես հայտնի է, Լենինգրադյան փողոցի անունը Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով փոխարինելու հարցը «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» խումբը դեռ անցյալ տարի աշնանն էր բարձրացրել, որի համար ստորագրահավաք էին անցկացրել ու անհրաժեշտ քանակի ստորագրություններով այն ներկայացրել քաղաքապետարան: Հիմա «Ելք» խմբակցությունը  ընթացք է տալիս այս հարցին:

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲԸ՝ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ

«Ստորագրությունները ներկայացրել են քաղաքապետարան, հարցը ավագանու նիստի օրակարգում չի ներառվել, և հիմա մենք պատրաստվում ենք դա իրականացնել ավելի պարզ պրոցեդուրայով՝ նկատի ունենալով գործի դնելու ավագանու մեր լիազորությունները, իսկ որպեսզի մենք կարողանանք այն ներառել օրակարգ, մեզ բազմաթիվ ստորագրություններ պետք չեն, դա եղել է մեր նախընտրական դրույթը, և հիմա մենք հարցը ներկայացնելու ենք նստաշրջանում»,-նշում է «Ելք» խմբակցության ղեկավարը:

 

Հարցը մեծ հնչեղություն ստացավ առաջարկի ձևապերկման թերի լինելու պատճառով

 

Անկախ դրանից, հասարակությանը նման հարցերը քիչ են մտահոգում, եզրակացության է հանգել ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամ Տիգրան 18920355_251677085311787_252280501108008685_nՄարտիրոսյանը, մեծամասամբ սոցիալական խնդիրներին են կարևորություն տալիս, թեև կան քաղաքացիներ, որոնք ակտիվություն դրսևերում են: Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության գործողություններին, նա ևս լրացնում է «Ելք» խմբակցության ղեկավարի համոզումը, որ միայն սրանով չեն սահմանափակվում, վեր են հանում նաև այլ առաջնային հարցեր: Իսկ հարցը մեծ հնչեղություն ստացավ առաջարկի ձևապերկման թերի լինելու պատճառով, կարծում է նա ու մանրամասնում.

 

«Սկբնական շրջանում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Երևանում պիտի փոխվեն բոլշևիկների անունները: Տպավորություն էր ստեղծվել, որ նրանք ի նկատի ունեն բոլորին: Բայց քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նրանք ի նկատի չունեն անխտիր բոլորին, այլ կոնկրետ նրանց, ովքեր բացասական ներդրում են ունեցել հայ իրականության մեջ: Օրինակ՝ նրանք, առաջարկելով փոխել Կասյանի, Միկոյանի անունները, միաժամանակ կողմ չեն, որ փոխվի Մյասնիկյանի, Շահումյանի և այլ դրական ներդրում ունեցող բոլշևիկների անուններ»:

 

Նա պատմում է, թե ինչպես իրենց մոտ ծնվեց անվանափոխություն իրականացնելու գաղափարը:

 

«Դեռ մի քանի տարի առաջ երբ կառուցվեց նոր փողոց, որը Կիևյան փողոցից Դալմայի այգիտենով միանում էր Իսակովի պողոտային, միտք հղացավ այն անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով և համապատասխան առաջարկ ուղարկեցինք Երևանի քաղաքապետարանի: Սակայն ինչպես Ազգալդյանի դեպքում, այս առաջարկը ևս չքննարկվեց ավագանու նիստում և մեկ տարի ձգձելուց հետո պատասխանեցին, որ նպատակահարմար չէ, քանի որ այդ փողոցում բնակելի շենքեր չեն կառուցվելու և մարդկանց անձնագրերում հասցեն չի նշվելու՝ Մոնթեի փողոց: Այդ հանգամանքը իրենք շատ էին կարևորում և ասացին, որ մեկ այլ փողոց կանվանակոչեն Մոնթեի անունով: Չնայած պաշտոնապես Երևանում դեռ չունենք Մոնթեի անվան փողոց, բայց մեր առաջարկի հիման վրա Google Maps-ի համակարգողների քարտեզների վրա այդ փողոցը նշել են Մոնթեի անունով և այդ անունը արդեն վաղուց ընդունվել է ժողովրդի կողմից»,-պատմում է Մարտիրոսյանը:

 

 

10366071_842453072478415_2719538196311055515_nԵթե քաղաքը այլևս Լենինգրադ չէ, ինչո՞ւ պիտի Երևանն ունենա Լենինգրադյան փողոց

 

«Երևանում կան փողոցներ, որոնք ժամանակավրեպ են, օրինակ հենց Լենինգրադյանը, եթե քաղաքը այլևս Լենինգրադ չէ, ինչո՞ւ պիտի Երևանն ունենա Լենինգրադյան փողոց, փոխարենը մենք ունենք ազգային հերոսներ, վաստակավոր գործիչներ, որոնց անուններն այդ եղանակով կհիշվեն, եթե փողոցը կրում է նման մարդու անուն, դա արդեն կարևոր նշանակություն ունի, ենթադրենք Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա, մենք գիտենք, ինչու են այդպես կոչվում, ով է Մաշտոցը: Դա կարևոր է հասարակության մոտ արժեհամակարգ ձևավորելու գործում»,-նման մոտեցում է հայտնում մասնագիտությամբ բանասեր, կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը:

 

«ԵԼՔ»-ԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ18010385_1670555219918124_6909359851474481824_n

Կան երևանցիներ էլ, որոնք բոլորովին անտարբեր են նմանատիպ քննարկումների հանդեպ: Արվեստագետ Արման Գրիգորյանն, օրինակ, իր ուրույն մոտեցումն ունի, բայց զերծ է մնում ակտիվ մասնակցությունից, նշում է.

 

«Անկեղծ ասած չեմ հետևում էդ քննարկումներին, մի քանի տարի առաջ ես առաջարկել էի, որ փողոցներից մեկը կոչվեր Ղարաբաղ Կոմիտեի փողոց, հիմա էլ եմ այդ կարծիքի որ մեր անհրաժեշտ է ունենալ 1988-ի շարժումը գլխավորած կոմիտեի փողոց, հրապարակ կամ հուշարձան, իսկ թե հիմա ինչից են խոսում «Ելք»-երը և այլն, ինձ չի հետաքրքրում»:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments