Home / Canada  / Կանադայում մեծածախ վաճառքը հունիսին նվազել է

Կանադայում մեծածախ վաճառքը հունիսին նվազել է

web-wholesale (1)

Օտտավա (Նորանոր) — Կանադայի մեծածախ վաճառքը հունիսին փոքր-ինչ նվազել է, ներառյալ սննդամթերքի եւ ավտոմոբիլային արդյունաբերությունը:

 

Մեծածախ վաճառքը նվազել են 0.5 տոկոսով `կազմելով 61.4 միլիարդ դոլար, հաջորդելով մի քանի ամիս շարունակ գրանցված աճին:

 

Սննդամթերքի արդյունաբերության մեծածախ վաճառքը մայիսի համեմատ նվազել է 1,1 տոկոսով `կազմելով 10.78 միլիարդ դոլար:

 

Ավտոմեքենաների մեծածախ վաճառքը հունիսին նվազել են 1,7 տոկոսով `9,13 միլիարդ դոլարով:

 

Ըստ Կանադայի վիճակագրության,  Ալբերտայում գրանցվել է ամենամեծ անկումը, իսկ Օնտարիոյում՝ ամենաբարձր աճը:

 

CIBC- ի տնտեսագետ Andrew Grantham-ը գրում է, որ հունիս ամսվա անկումը մայիսի համեմատ փոքր է եւ դեռ նախորդ տարվա հունիսի համեմատ պահպանում է աճը՝ 8,8 տոկոսով:

Ձեր կարծիքը

Comments