Home / Canada  / Կանադայում հիփոթեքային վարկերի միջին հաշվեկշիռը ավելացել է շուրջ 5% -ով

Կանադայում հիփոթեքային վարկերի միջին հաշվեկշիռը ավելացել է շուրջ 5% -ով

cpt117a418762_high1

 

Տորոնտո (Նորանոր)— Կանադայում հիփոթեքային վարկերի միջին հաշվեկշիռը երկրորդ եռամսյակում  բարձրացել է գրեթե 5 %-ով, չնայած նախորդ տարվա գարնանը Օնտարիոյի կանոնակարգի փոփոխությունը կարծես թե նվազեցրել էր տների վաճառքի ծավալը: Այս մասին հայտնում է Կանադայում գործող 2 վարկային մոնիտորինգի գործակալություններից մեկը՝ TransUnion Canada- ը։

 

Այս տարվա երկրորդ եռամսյակի հիփոթեքային միջին հաշվեկշիռը կազմել է 198.781 դոլար, որը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հաշվեկշռից բարձր է 4,8 %-ով:

 

TransUnion- ը նշում է, որ հիփոթեկային վարկի հաշվեկշռի բարձրացումը պայմանավորված է տան գների աճի տեմպերով:

 

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները երկրորդ եռամսյակում կրճատվել են 0,6% -ով, շարունակելով միտումը, որը սկսվել է 2016 թվականի չորրորդ եռամսյակում, մինչդեռ ոչ հիփոթեքային սպառողական պարտքի գծով կատարված խախտման տոկոսադրույքը նվազել է մինչեւ 2,7%:

Ձեր կարծիքը

Comments