Home / Canada  / Սասկաչեւանի կառավարությունը բարձրացրել է ներգաղթյալ թեկնածուների ծրագրով դիմումների ընդունման շեմը

Սասկաչեւանի կառավարությունը բարձրացրել է ներգաղթյալ թեկնածուների ծրագրով դիմումների ընդունման շեմը

saskatchewan

 

Սասկաչեւանի (նահանգ Կանադայի կենտրոնական մասի հարավում) կառավարությունը զգալիորեն ավելացրել է դիմումների քանակը, որոնք կընդունեն Սասկաչեւանի ներգաղթյալ թեկնածուների ծրագրի համար (SINP) Սասկաչեւանի Express Entry  եւ պահանջված մասնագիտությունների (Occupations In-Demand ) հոսքրով:

 

Սասկաչեւանի կառավարությունը 2017 թվականին Սասկաչեւանի Express Entry հոսքով ընդունվող դիմումների քանակը 1700-ից դարձրել է 2.600: Միեւնույն ժամանակ պահանջված մասնագիտությունների հոսքով ընդունվող առավելագույն հայտերի թիվը ավելացել է՝ 3,000-ից դառնալով 3,300:

 

Երկու հոսքերով էլ սպասարկվում են ըստ դիմումների հերթականության։

 

Հոսքերը ժամանակավոր բաց են լինում նոր դիմումների համար՝ սահմանափակ քանակությամբ ընդունման շեմով: Երբ ներկայացվում են հայտերի առավելագույն քանակը, դրանք կրկին փակվում են:

 

Հոսքերից երկուսն էլ շատ տարածված են, եւ հայտերի ընդունման ժամանակահատվածն ավարտվում է օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում, քանի որ լրանում են դիմումների քանակը։

 

Անձը, որը համապատասխանում է համակարգերից մեկին, պետք է նախապես պատրաստի դիմումը, որպեսզի այն ներկայացնի անմիջապես ծրագրի բացվելուն պես։

 

Այս համակարգերի ժողովրդականության պատճառն այն է, որ կանադացի գործատուից աշխատանքի առաջարկ չի պահանջվում։

 

Դիմորդները պետք է փորձ ունենան Սասկաչեւանում պահանջվող մասնագիտությամբ, առնվազն CLB 4 մակարադակ՝  անգլերենի կամ ֆրանսերենի եւ պետք է 100 միավորից առնվազն 60 միավոր հավաքեն Սասկաչեւանի ներգաղթյալ թեկնածուների ( SINP) գնահատման ցանցում:

 

Սասկաչեւանի Express Entry-ին կարող են մասնակցել, եթե հմուտ աշխատող են դաշնային express entry pool-ում եւ ցանկանում են ապրել եւ աշխատել Սասկաչեւանում: Մանրամասն պահանջներին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։

 

Պահանջված մասնագիտությունների (Occupations In-Demand ) հոսքով դիմելու պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր կարծիքը

Comments