Home / Canada  / Կանադայում օտարերկրացի ուսանողների թիվը զգալիորեն աճել է

Կանադայում օտարերկրացի ուսանողների թիվը զգալիորեն աճել է

canada-inner-1

Կանադայի հանրակրթական ավագ դպրոցներում ողջունում են օտարերկրացի ուսանողների ավելացումը։

 

Չնայած այն բանին, որ օտարերկրացի ուսանողները կազմում են միայն ավագ դպրոցների մի փոքր մասը, Օնտարիոյի եւ Բրիտանական Կոլումբիայի ադմինիստրատորները նշում են, որ վերջին տարիներին որոշ դպրոցներում նրանց թիվը կրկնապատկվել է:

 

Տորոնտոյի շրջանի դպրոցական խորհուրդը, որտեղ գործում է օտարերկրացի ուսանողների համար երկրում ամենամեծ ծրագրերից մեկը, նշում է, որ օտարերկրացի ուսանողների թիվը ամեն տարի աճում է 5-ից 10 տոկոսով։

 

Օնտարիոյի հարավ-արեւմտյան թաղամասի Թեմզյան հովտում գտնվող դպրոցների վարչությունը երեք տարի առաջ սկսեց իր միջազգային ծրագիրը։ Այստեղ օտարերկրացի ուսանողների թիվը կրկնապատկվել է ավելի քան 100 տոկոսով՝ 133-ից դառնալով 293։

 

Բրիտանական Կոլումբիայի Սուրիի դպրոցական շրջանից տեղեկացնում են, որ մոտ 1000 օտարերկրացի ուսանողներ են ընդունվել իրենց հաստատություններ՝ ինչը գրեթե կրկնակի շատ է 2009 թվականի տվյալներից։ :

 

Դպրոցական խորհուրդը նշում է, որ նրանք մեծ ջանքեր են ներդնում ավելի շատ միջազգային ուսանողներ ներգրավելու համար։

 

Վանկուվերը, Սուրեյը, Բրիտանական Կոլումբիան ամենատարածված դպրոցական շրջաններն են օտարերկրացի ուսանողների համար, իսկ Տորոնտոյի եւ մոտակա Յորքի շրջանը նույնպես բարձր  ցուցանիշներ է գրանցել՝ ըստ Կանադայի Հասարակական դպրոցների ասոցիացիայի:

Ձեր կարծիքը

Comments