Home / Canadahye  / Ադրբեջանի «սև ցուցակում» կհայտնվեն, թե սպիտակ, Արցախ ժամանած կանադացի պատվիրակների համար միևնույն է. Սևակ Բելյան

Ադրբեջանի «սև ցուցակում» կհայտնվեն, թե սպիտակ, Արցախ ժամանած կանադացի պատվիրակների համար միևնույն է. Սևակ Բելյան

sevag-belian-3

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ (Նորանոր) _ Հատուկ առաքելությամբ Հայաստան և Արցախ ժամանած կանադական խորհրդարանականների պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ ինչպես պաշտոնական անձանց, այնպես էլ Արցախի ժողովրդի հետ: Այս այցը, որի նպատակն էր արձանագրել  Ադրբեջանի կողմից Ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տված մարդու իրավունքների խախտման դեպքերը, ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաժէթ էլ Շաֆիի առաջարկով և իրագործվել Հայ Դատի հանձնախմբի օժանդակությամբ:

 

Պատվիրակության կազմում, ինչպես հայտնի է, նաև Կանադայի խորհրդարանի Պահպանողական կուսակցության պատգամավորներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարտրն են և  Հայ Դատի հանձնախմբի  գործադիր տնօրեն Սևակ Բելյանը:

 

Արցախում և Հայաստանում պատվիրակության օրակարգը հագեցած էր, բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախյան հիմնահարցը՝ տարբեր տեսանկյուններից, իսկ այսօր նաև նրանց մասնակցությամբ ասուլիս է տեղի ունեցել Ստեփանակերտում: Noranor.ca-ն հանդիպման մանրամասների, կանադացի պատվիրակների տպավորությունների ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևակ Բերլյանի հետ:

ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ

Օտարերկրացի բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ցանկություն են հայտնում այցելել Արցախ, հայտնվում են Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակում»: Իսկ տվյալ պատվիրակությունը ոչ թե պարզապես այցելել էր, այլև փաստեր էր հավաքում Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունների մասին, հետևաբար չէր կարող վրիպել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունից: Նրանց մուտքն այս երկիր այլևս արգելված է, բայց այդ հանգամանքը նրանց քիչ կամ ընդհանրապես չի մտահոգում:

 

Սկզբունքորեն ըսին՝ սև ցուցակի վրա մեզի կդնեն, ճերմակ, թե կարմիր, մեզի տարբերություն չընե, որովհետև մենք գիտենք, ուր եկած ենք

 

«Իրենց նախազգուշացված էր, որ Արցախ այցելությունն այդպիսի հետևանք կրնա ունենալ, տեղյակ էին, և դրա համար, երբ տեսան, սկզբունքորեն ըսին՝ սև ցուցակի վրա մեզի կդնեն, ճերմակ, թե կարմիր, մեզի տարբերություն չընե, որովհետև մենք գիտենք, ուր եկած ենք, եկած ենք մեր սկզբումնքների հիման վրա, և Ադրբաջնի սև ցուցակները պիտի չխանգարեն մեզի, պատճառ պիտի չդառնան, որ լքենք Արցախը»,-ներկայացնում է Սևակ Բելյանը:

 

Հավելում է, որ կանադացի պատվիրակների Արցախ այցելության հարցում անմիջականորեն մեղադրում են Հայ դատի հանձնախմբին՝ վստահություն հայտնելով, որ վերջինս է նրանց մղել Արցախ այցելության: Իսկ խորհրդարանի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության անդամները մեկ անգամ չէ, որ հայանպաստ դիրքորոշում են արտահայտել:

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Նույնը տեղի է ունեցել բոլորովին վերջերս, երբ իշխող Ազատական կուսակցության թույլտվությամբ տեղի ունեցավ կանադական ընկերության գործարքը Ադրբեջանի հետ՝ զինվորական տեխնիկայի վաճառքի վեաբերյալ: Հակասական այս գործողությունները Բելյանը բացատրում է հետևյալ կերպ.

 

Թեպետև Պահպանողական կուսակցությունե պաշտոնական հայտարարություն չէ եղած, բայց բոլոր անդանմներու հետ խոսած ենք, նշած են, որ այդ վաճառքը, որ իրականացվեցավ Ազատական կուսակցության կողմե, անընդունելի է

 

«Զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը փոխանցվեցավ իշխող Ազատական  կուսակցության կողմե, թեպետև Պահպանողական կուսակցությունե պաշտոնական հայտարարություն չէ եղած, բայց բոլոր անդանմներու հետ խոսած ենք, նշած են, որ այդ վաճառքը, որ իրականացվեցավ Ազատական կուսակցության կողմե, անընդունելի է, իրենք՝ որպես պահպանողականներ, դեմ են, և մեյ մը, որ Կանադա վերադառնան այդ իմաստով վստահ եմ, որ հայտարարություններ պիտի կատարվին»:

 

ԱՅՑԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությամբ պատվիրակության այցի մանրամասներին, ապա Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը մանրամասնեց բոլոր հանդիպումները, ներկայացրեց կանադացի պատվիրակների դիրքորոշումներն ու արտահայտած վերաբերմունքը Արցախյան հիմնախնդրի տարբեր ասպեկտների քննարկումների ժամանակ:

 

«Իրենք պարզապես միայն հանդիպումներու համար չեն եկած, ուզեցան գալ-տեսնել, տեղեկահավաք կատարել, թե Ապրիլյան  տատերազմի ընթացքում Ադրբեջանը ինչ չափի և ինչ տիպի մարդկային իրավանց խախտումներ է գործած: Խախտելով բազմաթիվ օրենքներ՝ հարձակվեց Արցախի վրա և կիրառեց այնպիսի դրություն, որ քաղաքակիրթ երկրների բանակները չեն կիրառել, Արցախի մարմինները պետք եղած տեղեկությունները փոխանցեցին, ներկայացուցին խախտումները, Ադրբեջանի հարձակողական գործունեությունը, բանակցություններին չմասնակցելու դիրքորոշումը, Արցախի Հանրապետության պատրաստակամությունը Մինսկի սեղանի շուրջ հարցը խաղաղ լուծելու վերաբերյալ և հասկցնե համաշխարհային հանրության, որ պատերազմական երկիր չէ, պետականաշինության ճամփուն վրա կանգնած երկիր է»,-նշեց հանձնախմբի գործադիր տնօրենը:

 

Այսքանը, սակայն, բավարար չեն եղել հանձնախմբի համար, նրանք այցելել ու հանդիպումներ են ունեցել ինչպես թալիշցիների, այնպես էլ Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորների հետ, ամբողջական պատկերացում կազմելու համար եղել են գյուղերում ու առաջնագծում:

 

Թալիշ նկարահանումներ կատարվեցան վերապատվելիի նախաձեռնությամբ և վավերագրական ժապավեն պիտի պատրաստեն այդ մասին

 

«Պատվիրակությունը Պն առաջնորդությամբ գնաց մինչև Մատաղիս, Մարտակերտի զորամաս, բարձրացավ մինչև Թալիշ, գնաց հատուկ հետազոտությամբ՝ տեսնելու համար, թե ինչ պատահեց, սահմանագծին առիթ ունեցան նկարահանելու այն զինվորներին, ովքեր մասնակից էին Քառօրյա պատերազմին, լսելու իրենց վկայությունները, թե ադրբեջանական կողմը ինչ խախտումների դիմեց, որպեսզի թափանցեր Արցախի սահմաններեն ներս, Թալիշ նկարահանումներ կատարվեցան վերապատվելիի նախաձեռնությամբ և վավերագրական ժապավեն պիտի պատրաստեն այդ մասին»,-պատմում է պատվիրակության անդամը:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Կանադա վերադառնալուն պես այս մասին կանադացի պատվիրակները մտադիր են զեկույց հրապարակել, որը միգուցե ներկայացվի ոչ միայն Կանադայի կառավարությանը, այլև ԱՄՆ-ում, իսկ վավերագրական ֆիլմը հիմնված կլինի տեղում իրականացրած նկարահանումների հիման վրա և նպատակն է ցույց տալ, որ Արցախը խաղաղությունը նախընտրում է պատերազմից:

 

Ուղղակիորեն չէին սպասե, որ տեսենեն այդ տարողության խախտումներ

 

«Իրենք բավական պատրաստված եկած էին, գիտեին իրավիճակը, բայց հիմնականորեն իրենց մոտ հսկայական զարմանք առաջացուց Ադրբեջանի կողմե իրականացված մարդկային իրավանց խախտումներու տարողությունը, այդ մեկը ցնցեց իրենց, երբ տեսան օմբուդսմենի Ռուբեն Մելիքյանի զեկույցները, երբ հասան Թալիշ, ցնցված էին, շատ տպավորված էին, ուղղակիորեն չէին սպասե, որ տեսենեն այդ տարողության խախտումներ, պատվիրակությունը իր հանդիպումներու ընթացքին նշեց, որ արարքներ են, որոնք կնմանեցնեն ահաբեկչական խմբավորումներու նման կազմակերպություններու, բայց ոչ քաղաքակարթ երկրի մը բանակի կողմե, որ ժնևի համաձայհնագիր ստորագրած է»,-պատմում է կանադահայ պատվիրակը:

 

Խախտումների տարողության ու իրավիճակի մասին տեղեկությունները կներկայացվեն Կանադայի կառավարությանը, որպեսզի, իբրև քաղաքակիրթ աշխարհի մի մաս, ճիշտ գնահատի իրավիճակը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments