Home / Canada  / Կանադայում ներգաղթյալի կարգավիճակից հրաժարվողների թիվը մեծանում է

Կանադայում ներգաղթյալի կարգավիճակից հրաժարվողների թիվը մեծանում է

kids-wave-the-flag-as-50-new-canadians-take-the-citizenship

Օտտավա (Նորանոր)— Կանադայում մշտական բնակության իրավունք ունեցող հազարավոր բնակիչներ հրաժարվում են Կանադա ներգաղթելու իրենց հնարավորությունից `պատճառաբանելով սառը ցնցումները եւ Կանադայի հարկերից խուսափելու ցանկությունը:

 

Ավելի քան 21,000 մարդ, ովքեր մշտական բնակության քարտեր ունեին ու հնարավորություն ունեին դառնալու Կանադայի քաղաքացիներ, հետ են վերադարձել: Առավելագույն թվով հրաժարվում են Չինաստանի, Հնդկաստանի եւ Հարավային Կորեայի քաղաքացիները:

 

Մարդիկ, ովքեր հրաժարվում են իրենց մշտական բնակության կարգավիճակից, այլեւս ստիպված չեն ապացուցել, որ նրանք Կանադայում նպատակային են ծախսում իրենց ժամանակը․ ասում են Վանկուվերի ներգաղթի իրավաբանները:

 

Ըստ Վանկուվերի ներգաղթի գծով երեք փաստաբանների, շատերը, ովքեր հրաժարվում են իրենց մշտական բնակության քարտերից, շարունակում են վերադառնալ Վանկուվեր եւ Տորոնտո քաղաքներ։ Նրանք այցելում են իրենց ընտանիքներին որպես ժամանակավոր այցելուներ, հատկապես ամենատարածված 10-ամյա վիզաներով:

 

Կանադայում մշտական բնակության կարգավիճակ ունեցող անձինք պարտավոր են երկրում յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում երկու տարի անցկացնել:

 

Վանկուվերի ներգաղթի փաստաբան Ջեֆրի Լոուն ասում է, որ շատերը, ովքեր հրաժարվում են իրենց մշտական կարգավիճակից, ընտանիքի ծախսերը հոգացողներն են։ Նրանք դժվարանում են կատարել Կանադայի երկամյա բնակության պահանջը, քանի որ նրանք այլ վայրերում են աշխատում ու ավելի շատ գումար են վաստակում իրենց հայրենիքում, քան ակնկալում են, որ կարող են վաստակել Կանադայում:

 

Հրաժարվողների թվի կտրուկ աճը սկսվել է 2015 թ.-ից՝ այն բանից հետո, երբ Ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը փոփոխություններ կատարեց՝ ներգաղթի գործընթացից կամովին հրաժարվելը դարձնելով ավելի հեշտ:

Ձեր կարծիքը

Comments