Home / Canada  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

Canadahye-X-Things-green-5

Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

010917CanadaHasQaghGorcich

1. Հատուկ առաքելությամբ Հայաստան և Արցախ ժամանած կանադական խորհրդարանականների պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ ինչպես պաշտոնական անձանց, այնպես էլ Արցախի ժողովրդի հետ: Այս այցը, որի նպատակն էր արձանագրել  Ադրբեջանի կողմից Ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տված մարդու իրավունքների խախտման դեպքերը, ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ «Միասնական ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաժէթ էլ Շաֆիի առաջարկով և իրագործվել Հայ Դատի հանձնախմբի օժանդակությամբ:

Noranor.ca-ն հանդիպման մանրամասների, կանադացի պատվիրակների տպավորությունների ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևակ Բերլյանի հետ:

21106463_1390935227610887_7992312798637214308_n2. Օգոստոսի 25-27-ը Եկեղեցու եպիսկոպոս Աբգար Հովակիմյանը հովվական այց է կատարել Կանադայի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող Յելոունաուֆի հայ համայնքին:
Այցի ընթացքում, Առաջնորդ Սրբազան Հայրը մատուցեց Ս.Պատարագ եւ կատարեց Խաղողօրհնեքի արարողություն շրջանի հայ հավատացյալների համար, ովքեր հավաքվել էին նշելու Ս. Աստուածածնի Վերափոխման տոնը։

Ara Ter-Harutyunyan

3. Նոր ուսումնական տարում հայկական դպրոցներում աշակերտների թիվը կավելանա։Անցյալ տարի Տորոնտոյի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ Ազգային շաբաթօրյա վարժարանում ուսանել է 295 աշակերտ, որից  12-ն ուսումնական տարվա ավարտին հրաժեշտ է տվել կրթօջախին, իսկ նոր ուսումնական տարում դպրոցի տնօրինությունը համոզված է, որ աշակերտների թիվը կգերազանցի 350-ը: Noranor.ca-ին փոխանցեց դպրոցի կազմակերպչական հարցերով փոխտնօրեն Արա Տեր-Հարությունյանը:

qtq80-E73PZi

4․Կանադայում ուժի մեջ է մտել աշխատանք փնտրողների տվյալներն ու թափուր հաստիքների պահանջները համեմատող նոր համակարգը։

kanada

5․ Ս․ Հակոբ վարժարանում մեկնարկեց 2017-2018 կրթական տարին։

Ձեր կարծիքը

Comments