Home / Armenia  / Հալեպը՝ իբրև գրավ աշխարհի տարբեր երկրներում սփռված հալեպահայերի համար. Նոր ուսումնական տարին վերականգնվող Հապելում

Հալեպը՝ իբրև գրավ աշխարհի տարբեր երկրներում սփռված հալեպահայերի համար. Նոր ուսումնական տարին վերականգնվող Հապելում

Harutyun Selimyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Հալեպ (Նորանոր) _ Պատերազմական տարիներին ևս Հալեպում կրթական հաստատությունները չդադարեցին գործել, իսկ այսօր, երբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, քաղաքի բոլոր 14 դպրոցներում նախաուսումնական եռուզեռ է: Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, Սիրիայում կարգն է այդպիսին, մինչ այդ դպրոցներում աշակերտներն զբաղված են մաքրության, վերանորոգման նախապատրաստություններով:

 

Այս տարի Հալեպում հայկական դպրոցներ կհաճախի մոտ 2300 աշակերտ, նախապատերազմյան շրջանի համեմատ ավելի քան 4500-ով պակաս: Այս հանգամանքը, սակայն, պատճառ չի հանդիսացել դպրոցներ փակելու, ուսումնական գործընթացը դադարեցնելու, ավելին, շարունակաբար մանկավարժների պատրաստման գործընթաց է իրականացվել, ու այսօր այդ հարցում նույնիսկ մրցակցություն կա:

 

ՎՆԱՍՎԱԾ 3 ԴՊՐՈՑ

21291232_890888444412578_1351883953_n«Այսօրվան դրությամբ իրավիճակը բնականոն է, և աշակերտները խանդավառությամբ կսպասեն վերամուտը, մանավանդ անոնք, որոնք պատերազմի տարիներուն այլ շենք փոխադրված էին, իսկ հիմա իրենց դպրոցաշենքը պիտի վերադառնան»,- Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է պատերազմի տարիներին հիմնադրված Սիրիահայության շտապօգնության և վերականգնումի մարմնի  (ՍՇՕՎՄ) բանբեր, մասնագիտությամբ փաստաբան և լրագրող Մարիա Գաբրիելյանը:

 

Իսկ դպրոցական այլ մասնաշենքեր տեղափոխվել էին այն երեխաները, որոնց ուսումնական հաստատությունները կրակի տակ էին: Բոլոր դպրոցները չէ, որ պատերազմի հետքերը կրել են իրենց վրա:  3 շենքեր են վնասվել, որոնք կանգուն են մնացել և այսօր վերականգնման ընթացքի մեջ են:

 

«Կիլիկյան ճեմարանը մեծ վնասներ կրած էր, սակայն վերանորոգության մեջ է։ Իսկ Ազգային Կարեն Եփփե Ճեմարանը, որ 70 տարվան պատմություն ունի, պատերազմի տարիներուն թեժ շրջանի մեջ գտնվելով՝ հաճախակի ռմբակոծման կենթարկվեր, Փառք Աստծո շենքը կանգուն է, և ներկայիս վերանորոգության աշխատանքները ավարտական հանգրվանի մեջ են»,-ներկայացրեց ՍՇՕՎՄ բանբերը:

 

Աշակերտների մոտ կա ոգևորություն, պատրաստակամություն նորովի սկսելու ուսումնական գործընթացը, անկախ պատերազմի թողած հոգեբանական ու 21291778_890888561079233_1646852196_nնյութական  լուրջ հետևանքներից, նրանք լավ են տրամադրված, իսկ Մարիա Գաբրիելյանը այս հարցում լուրջ մարտահրավերներ չի տեսնում: Նշում է.

 

Կհուսամ, որ ՍՇՕՎՄ-ին հղված օժանդակությունները շարունակվին վերականգնումի այս կարևոր հանգրվանին, որպեսզի Արմտահայաստանի բույրն ու շունչը կենդանի պահող հալեպահայ համայնքը վերագտնե իր երանգն ու զորությունը

 

«Այն կրթօջախները, որոնք հաջողեցան սարսափելի պատերազմին մեծ դժվարություններ հաղթահարել, այսօր՝ վերականգնումի հանգրվանին հառաջանալիք դժվարությունները կհաջողին փարատել։ Թերևս պատերազմ ապրող աշակերտները հավելյալ խնամքի, հոգատարության եւ մասնագետի միջնորդության կարոտին, թերևս տակավին նյութական դժվարություններ ունենանք, նկատի առած, որ տակավին քաղաքի արդյունաբերական համակարգը վերականգնումի ընթացքի մեջ է, բայց վստահ եմ, որ կհաղթահարվին նման հարցերը, կհուսամ, որ ՍՇՕՎՄ-ին հղված օժանդակությունները շարունակվին վերականգնումի այս կարևոր հանգրվանին, որպեսզի Արմտահայաստանի բույրն ու շունչը կենդանի պահող հալեպահայ համայնքը վերագտնե իր երանգն ու զորությունը»:

 

21329364_890871967747559_1367176341_oԿԱՐԳԱՊԱՀ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրատեսորեն գնահատելով իրավիճակը՝ Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Հարություն Սելիմյանը կարգապահ ու ապահով է համարում ներկայիս դրությունը Հալեպում, կարևորում է, որ անկախ բոլոր փորձություններից՝ Հալեպը կարողացավ բաց պահել հայկական եկեղեցին, ակումբն ու դպրոցը, իսկ այսօր կրթօջախները նոր թափով կվերսկսեն իրենց գործունեությունը:

 

Թե իրականում ինչպիսին կլինի վերականգնման ընթացքը, Հալեպի դպրոցները որքանով կհամալրվեն տարբեր երկրներում ապաստանած, բայց հետո վերադարձած սիրիահայերի երեխաներով, առայժմ գնահատելը դժվար է, Վերապատվելին համարում է, որ հիմա այս հարցը գրավի է դրված:

 

Հիմա բոլոր կողմերը գրավի դրված են, թե Հալեպը որքան կենսունակ պիտի շարունակե իր գործունեությունը, ես կկարծեմ, որ պիտի վերագտնե իր կորովը, իր վերապրումը, չնայած մենք ապրելու պայմաններու իմաստով այդքան ալ լավ պայմաններու մեջ չենք

 

«Հիմա բոլոր կողմերը գրավի դրված են, թե Հալեպը որքան կենսունակ պիտի շարունակե իր գործունեությունը, ես կկարծեմ, որ պիտի վերագտնե իր կորովը, իր վերապրումը, չնայած մենք ապրելու պայմաններու իմաստով այդքան ալ լավ պայմաններու մեջ չենք, էլեկտրականության, սննդի, աշխատանքային կարողություններ ունենալու կարիքը մեծ է, պատերազմի 6-րդ տարին է, և ով որ մնաց, համոզումով մնաց, մեր պարտականությունն է, ճիտին պարտքն է, մեր ժողովուրդին օգտակար դառնալու, զանոնք քաջալերելու և ձեռք երկարելու, որ իրենց կյանքն ավելի բարգավաճ դարձնեն»,- Noranor.ca-ին ասում է Հարություն Սելիմյանը:

Ավելի քան 2/3-ով պակաս աշակերտների թիվ ու Հալեպից տեղափոխված մանկավարժներ, այս իրավիճակում որքանով է կարիք զգացվում նախկինի նման21268640_10207585891325535_1923595009_n մեծ թվով հայկական դպրոցներ պահելու, արդյոք թերբեռնվածություն չկա՞, չկա՞ մանկավարժների համալրման խնդիր: Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդը վստահեցնում է.

 

«Մենք  անշուշտ մեր մատին ետևը չենք պահվիր, գիտենք, որ մեր ունեցած թվային պատկերը նույնը չէ, ինչ որ 5 կամ 3 տարի առաջ էր, կպակսին, բայց նույն ատեն միությունները և համայնքները փորձեցին պատրաստել նոր մանկավարժներ, տեղ մը պետք է գիտնանք, որ 5 տարվա մեջ ունեցանք գրեթե  նոր սերունդ մը, որ եթե 5 տարի առաջ մուտք գործեցին համալսարան Հալեպի մեջ, ահա 5 տարի ետք շրջանավարտներ, աս մեզի պատկեր կուդա, որ 100 և ավելի նոր համալսարանական շրջանավարտներ ունեցանք, որոնք նաև մանկավարժական և տարբեր բնագավառներու մասնագետ պիտի դառնան»:

 

Վերապատվելին նաև օրինակ է բերում, որ մանկավարժների ընդունման նպատալով հայտարարված մի մրցույթի ժամանակ 5-ի փոխարեն ներկայացել են 15-ը, այսինքն՝ նաև ընտրության հնարավորություն կա: Ինչ վերաբերում է դպրոցների գործունեությունը շարունակելուն, ապա եթե ոչ նախկին թվով, ապա գոնե աշակերտների ավելացած թվաքանակով կվերսկսեն ուսումնական գործընթացը, հույս է հայտնում Ավետարանական համայնքի համայնքապետը:

 

ՎԵՐԱԴԱՐՁ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՆԱԴԱՅԻՑ

21291757_10207585890925525_1057157522_nԻզուր չէր, որ Հալեպում գործող երեք եկեղեցիների առաջնորդներն էլ վերականգնման հայտարարություններ արեցին, դրանք միայն հռետորական ելույթներ չէին, այլ իրական տվյալներ, հավաստիացնում է նա՝ ասելով. «Հալեպի ժողովուրդն ունի իր գոյությունը պարտադրող և իր պատկանելիության, հավատքի հետ կապված սկզբունքային որոշումներին կառչած մնալու հատկություն, որ կկարծեմ, շատ քիչ պարագաներու մեջ կարելի է համեմատել մյուս գաղութներու հետ: Հալեպի ժողովուրդը իրեն պահելով՝ հավատաց, որ վերականգնման ծրագիրները երբ ընթանան, իրագործել սկսին կարգ մը գործատեղիներու, տուներու, հաստատություններու վերաշինության ծրագիրները, անպայման պիտի ըլլա հեռացած ժողովուրդի մոտ փափագը և նախանձախնդրությունը վերադառնալ Հալեպ»:

 

Հարություն Սելիմյանը վստահեցնում է, որ արդեն տասնյակ ընտանիքներ վերադարձել են Հալեպ, նրանց թվում ոչ միայն Հայաստանից ու Լիբանանից, այլև նույնիսկ Կանադայից վերադարձողներ կան, հավատացնում է նա, թեև չի հերքում, որ մի մասն է վերադարձել հիմնական բնակվելու, մյուսներն էլ ժամանակավոր կարգավորումներ անելու նպատակով են Հալեպում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments