Home / Canada  / 3 մլն մարդ ստացել է Կանադայի 10-ամյա վիզա

3 մլն մարդ ստացել է Կանադայի 10-ամյա վիզա

kanada

Կանադայի նոր 10-ամյա մուտքի վիզաների համաշխարհային պահանջարկը մեծանում է։  Դրանից օգտվողների թիվը մեծ է հատկապես Չինաստանում:

 

Ավելի քան 3 միլիոն մարդ այն երկրներից, որոնց հետ Կանադան երկար ժամանակով ճանապարհորդության սահմանափակումներ ունի, ստացել են 10 տարվա բազմակի մուտքի վիզաներ՝ սկսած 2014 թվականին ծրագրի մեկնարկից:

 

10-ամյա վիզաների գրեթե կեսը տրամադրվում է Չինաստանում, որտեղ վարչապետ Ջաստին Թրյուդոյի կառավարությունը այս տարի բացեց  վիզաների տրամադրման 7 նոր գրասենյակ։ Ամենաշատը այցելուների աճ է գրանցվել Բրիտանական Կոլումբիայի նահանգում։

 

Ներգաղթի մասնագետները նշում են, որ 10-ամյա վիզաները բազմակի ազդեցություն ունեն Կանադայի վրա:

Դրանց շնորհիվ բարձրացրել է զբոսաշրջության մակարդակը: Դրանք նաեւ օգնում են, որպեսզի  իրարից հեռու ապրող ընտանիքները միավորվեն ։

 

Սակայն դրանք նաեւ խոցելի են Կանադայում հարուստ ընտանիքների կողմից չարաշահումների համար, որոնք փորձում են խուսափել Կանադայի եկամտահարկներից:

 

Ավելի քան 1.4 միլիոն չինացիներ դիմել են Կանադայի 10-ամյա մուտքի արտոնագիր ստանալու համար:

Հնդկաստանից ավելի քան 716 հազար մարդ, 273 հազարը՝ Բրազիլիայից եւ 140 հազարը՝ Ֆիլիպիններից, նույնպես ստացել են բազմակի մուտքի վիզա:

Ձեր կարծիքը

Comments