Home / Canada  / Օնտարիոյում գրանցվել է գործազրկության ամենացածր մակարդակը վերջին 9 տարում

Օնտարիոյում գրանցվել է գործազրկության ամենացածր մակարդակը վերջին 9 տարում

gorcazrkutyun

Կանադական աշխատաշուկան օգոստոսին իր 9-րդ անընդմեջ հաջողությունն է ներկայացրել։ Ավելացվել է մոտ 22,200 աշխատատեղ:

 

Կանադայի վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ գործազրկությունը կազմում է 6.2 տոկոս՝ նվազագույն մակարդակը 2008 թ. հոկտեմբերից:

 

Աշխատավարձերը աճել են 1,8% -ով՝ 2016 թ. օգոստոսի համեմատ, ինչը նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

 

Աշխատաշուկայում ավելացել են կես դրույքով աշխատատեղերը եւ ինքնազբաղվածությունը:

 

Կանադացիների ինքնագործունեությամբ զբաղվող անձանց թիվն աճել է 32,700-ով, իսկ գործատուների մոտ աշխատողների թիվը նվազել են 10,400-ով:

 

Օնտարիոյում ավելացել է 31,1 հազար նոր աշխատատեղ, ինչը նահանգային գործազրկության մակարդակը իջեցրել է մինչեւ մինչեւ 5.7 տոկոս։ Զբաղվածությունը կայուն է կամ նվազում է մյուս մարզերում:

 

Կանադայի տնտեսական աճը ապրիլից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 4,5 տոկոս:

 

Անցյալ ամսվա տվյալները ցույց են տվել, որ ծառայությունների ոլորտում ավելացել է 35,9 հազար աշխատատեղ, իսկ գործարանային աշխատատեղերը նվազել են 13,700-ով:

 

Գործազրկության մակարդակը ամենացածրն է Մանիտոբայում ու Բրիտանական Կոլումբիայում, ամենաբարձրը՝ Լաբրադորում ու Նյուֆաունդլենդում։

Ձեր կարծիքը

Comments