Home / Canadahye  / Կանադայում բարգավաճում է, Հայաստանում՝ առայժմ չի հաջողվում. Կանադական ընկերությունը, որն աշխատանքի էր ընդունել մոտ 50 նորեկ սիրիահայերի

Կանադայում բարգավաճում է, Հայաստանում՝ առայժմ չի հաջողվում. Կանադական ընկերությունը, որն աշխատանքի էր ընդունել մոտ 50 նորեկ սիրիահայերի

Hasserjian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Ոսկերիչներ, ատամնաբույժներ, մեխանիկներ, էլեկտրագործներ ու այլ արհեստավորներ. Թվում է՝ բոլորովին տարբեր այս մասնագիտությունների տեր անձանց միավորող աշխատանք չկա, սակայն, որքան էլ տարօրինակ է, նրանք աշխատում են նույն ընկերությունում՝ Տորոնտոյի էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Rex Power Magnetics գործարանում: Մասնագիտացել են էլեկտրական փոխարկիչների կամ, ինչպես հայտնի է,  տրանսֆորմատորների արտադրության մեջ: Նրանք նորեկ սիրիահայեր են, որոնց ընդառաջել ու ընդգրկել են ընկերության աշխատակազմում:

 

rex-power-s-new-employee-levon-markarianՄոտ 50 սիրիահայեր են վերջին տարիներին աշխատանքի տեղավորվել այս ընկերությունում, որը դեռ 40 տարի առաջ հիմնադրել են կանադահայ եղբայրները՝ Սիմոն և Լևոն Հասերջյանները մեկ այլ գործընկերոջ հետ միասին: Նախկին հալեպահայերի հիմնած ընկերությունը երկու տարի առաջ որոշեց ընդլայնել գործունեությունը, իսկ նոր աշխատակիցներ ընդգրկելու համար չկար ավելի լավ տարբերակ, քան դիմել աշխատանք փնտրող սիրիահայերին: Անկախ դժվարություններից, փորձը հաջողվեց:

 

ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐԻՆԱԿ

«Մի երիտասարդ, որ Հալեպի մեջ վերելակներու մասնագետ էր եղել, շատ դյուրավ կրցավ մեր ընկերության մեջ դառնալ մեր բոլոր արտադրամիջոցներու մեքենաներու մասնագետ և անոնց վերակացուն դարձավ, մյուսը էլեկտրական գիտություն ուներ և դարձավ տրանսֆորմատորներու փորձարկման պատասխանատու»,- Noranor.ca-ի հետ զրույցում հաջողված օրինակներ է ներկայացնում ընկերության հիմնադիրներից Սիմոն Հասերջյանը:

 

Նա 18 տարեկան էր, երբ որոշեցին տեղափոխվել Կանադա և կրթություն ստանալ: Էլեկտրական ճարտարապետի մասնագիտությամբ նա աշխատել է մի քանի ընկերություններում, մինչև ընկերներից մեկը հրավիրել է համագործակցել Rex Power Magnetics ընկերության հետ: Եղբայրներով համաձայնել են, դարձել հիմնադիր անդամներ: Այսօր գործարանը նշված բնագավառում համարվում է Կանադայի հզորությամբ երկրորդ նման ընկերությունը, որի տնօրինությունը Սիմոն Հասերջյանը փոխանցել է իր որդիներին: Նրանցից Արա Հասերջյանը պատմեց ընկերության ձեռքբերումների ու խնդիրների, ինչպես նաև սիրիահայերին աշխատանքներում ընդգրկելու որոշման մասին:

 

Հեշտ չէր ոչ համապատասխան մասնագիտության անձանց ներգրավել արտադրությունում, սակայն, լինելով ընդունակ ու աշխատասեր մարդիկ, նորեկ հալեպահայերը կարողացել են տիրապետել հմտություններին, նրանցից շատերն արդեն երկրորդ տարին են աշխատում ընկերությունում, իսկ ովքեր մասնագիտությամբ համապատասխան որակավորումներ են ստանում ու որոշում հեռանալ, ողջունում են:

 

Ջանք են թափում, անշուշտ սկիզբեն դժվարություններ կան, լեզվի խնդիր, գործարանի հեռավորության խնդիր և այլն, բայց իրապես շատ դրական տպավորություն կա մեր վրա

 

«Տարբեր է իրենց սովորական գործեն, բոլորի մեջ ալ բացառություններ կան, բայց մեծամասնությունը էնքան կուզեն իրենց պայմանները բարելավել և 422681_10100174242898857_1545106393_nճիշտ ընթացքով սկսել Կանադայի քաղաքացիությունը, որ ջանք են թափում, անշուշտ սկիզբեն դժվարություններ կան, լեզվի խնդիր, գործարանի հեռավորության խնդիր և այլն, բայց իրապես շատ դրական տպավորություն կա մեր վրա» ,-պատմում է Արա Հասերջյանը:

 

Ընկերության գործունեության ծավալների ընդլայնման համար աշխատակիցների կարիք ունեին, և սիրիահայերը ճիշտ ժամանակին եկան, եթե չլիներ այս առաջարկը, նրանց համար գրեթե անհնար կլիներ աշխատանք գտնել առանց անգլերենի իմացության ու համապատասխան մասնագիտական որակների, որ պահանջվում է կանադական աշխատաշուկայում, կարծում է Սիրմոն Հասերջյանը: Անձամբ երկար տարիներ ապրելով այդ միջավայրում՝ լավ է տեղյակ խնդիրներին, նշում է.

 

Մեկ մասը կմնան մեր գործի մեջ կմասնագիտանան, կան նաև Հայաստանից փոխադրված մի քանի անձեր, որոնք ընդհանրապես լավ մասնագիտություն ունին

 

«Բավական դժվար է, օրինակ եթե մեկը բժիշկ է, անկարելի կըլլար, որ բժշկությամբ աշխատանք ճարե Կանադայի մեջ , որովհետև շատ քննություններ պետք է անցնի, կամաց-կամաց կմտնեն մասնագիտության մեջ, մեկ մասը կմնան մեր գործի մեջ կմասնագիտանան, կան նաև Հայաստանից փոխադրված մի քանի անձեր, որոնք ընդհանրապես լավ մասնագիտություն ունին, սիրիահայերը դժբախտաբար տակավին մեծ մասը անգլերեն չգիտի, և քիչ մը ավելի երկար ժամանակ կառնե հաստատվիլը, հարմարվիլը միջավայրին»:

 

ԱՆՀԱՋՈՂ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կանադայում ոչ միայն կայացել է, այլև հետագայում փորձել է օգնության ձեռք մեկնել Հայաստանում հաստատված կանադահայ ընկերներին: Այժմ էլ գտնվում է Հայաստանում, ամեն տարի այցելում է հայրենիք:

 

Ընկերներից մեկն, օրինակ, փորձ է արել Հայաստանում նման սարքավորումների արտադրություն հիմնել, ամեն ինչ պատրաստ է, սակայն բավարար պահանջարկի բացակայության պատճառով ընկերությունը գրեթե չի գործում: Թեև այս խնդիրները նկատի ունեցել էին, բայց լավատեսությամբ էին առաջնորդվել ու հիմնել գործարանը:

 

 

Տակավին  բավարար պատվերներ չկան, ան ալ ժամանակի հարց է, մարդիկ պետք է տեղյակ ըլլան, որ այս կարգի արտադրանք կա, և Հայաստանը կդառնա շրջանի մեջ կարևոր տրանսֆորմատոր արտադրող հաստատություն

 

«Տակավին չեմ կարող ասել, թե ամբողջովին հաջողել ենք, արտադրամասը բոլորովին պատրաստ է, և կարող է տրանսֆորմատորներ արտադրել, բայց տակավին բավարար պատվերներ չկան, ան ալ ժամանակի հարց է, մարդիկ պետք է տեղյակ ըլլան, որ այս կարգի արտադրանք կա, և Հայաստանը կդառնա շրջանի մեջ կարևոր տրանսֆորմատոր արտադրող հաստատություն: Գիտեինք, որ այս արտադրանքի պահանջարկը մեծ չի կրնա ըլլալ, Հայաստանը փոքր երկիր է, բայց հուսով ենք, որ շրջանի երկրներու հետ համագործակցությամբ կստացվի»,-հույս է հայտնում ընկերության հիմնադիրը:

 

Ներդրումները հայրենիքում առայժմ անարդյունք են, բայց դադարեցնել չեն պատրաստվում, այնպես չէ, որ Կանադայում էլ խնդիրներ չկան, այդ մասին ընկերության երիտասարդ ղեկավարը՝ Արա Հասերջյանն է պատմում՝ վստահեցնելով, որ իրենց մեծ ջանքերի գնով է հաջողվում պահպանել ու ընդլայնել գործունեությունը:

 

ԴԻՄԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ընդհանրապես Կանադայի մեջ դժվարություններին կարողանում ենք դիմակայել, մեր մրցակիցներից շատերը փակել են իրենց գործարանները և փոխադրվել են, դյուրին չէ, բարեբախտաբար մենք դեռ կանք, բայց չեմ կրնա թաքցնել, որ պետք է ավելորդ ջանք թափենք, որ Կանադայի մեջ կարողանանք լավ գնի արտադրել, արագ արտադրել և մեր հաճախորդներուն գոհացնել»,-ներկայացնում է ղեկավար կազմի երիտասարդ ներկայացուցիչը:

 

Ներկայում ընկերությունն ունի մոտ 300 աշխատակից, որից 250-ը զբաղված է բուն արտադրական, մյուսները՝ վարչական բաժիններում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments