Home / Armenia  / Սարքավորում՝ խնամակալի փոխարեն կամ թվայնացվող առողջապահություն. Կանադական ընկերության մասնաճյուղը Հայաստանում 10 տարում շուկա չի նվաճել

Սարքավորում՝ խնամակալի փոխարեն կամ թվայնացվող առողջապահություն. Կանադական ընկերության մասնաճյուղը Հայաստանում 10 տարում շուկա չի նվաճել

Davit Avetisyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Այսօր, երբ տարեցների խնամքը առողջապահական հաստատություններից փորձ է արվում  ավելի հաճախ տեղափոխել տնային պայմաններ, կարիք է զգացվում մշտական խնամատարի: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում շատ հեշտությամբ  խնամատարին  կարող է փոխարինել հեռախոսի նմանվող մի սարք, որն ունի տարեց մարդու առօրյան վերահսկելու, վտանգի մասին ահազանգելու և այլ հնարավորություններ:

 

Մակադեմիան կանադական ընկերության հայաստանյան մասնաճյուղը հենց առողջապահական նման ծառայությունների մշակմամբ է զբաղվում, ընկերության պատասխանատու-ծրագրավորող Դավիթ Ավետիսյանն է Noranor.ca-ին պատմում առողջապահական նորարարության մասին:

 

ԽՆԱՄԱԿԱԼԻ ՓՈԽԱՐԵՆ

«Ծերերի խնամքը բուժհաստատություններից տնային պայմաններ տեղափոխելը մեծ ջանքեր է պահանջում՝ անմիջական խնամակալի ներկայություն, իսկ մեր սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցով փորձում ենք դա դարձնել հեռակառավարվող: Ձայնային սերվիսի ծառայության միջոցով հնարավոր է կոնտակտ հաստատել տարեց մարդու հետ՝ ենթադրենք բարի լույս մաղթել, հիշեցնել, որ պետք է դեղահաբեր ընդունի, այնուհետև հարցնել, թե դեղահաբերը ընդունեց, թե ոչ, մոտ 15 րոպե պատասխան չստանալուց հետո ընդունում են որպես ահազանգ և փորձում են կապ հաստատել խնամակալի, բարեկամի կամ բուժհաստատության հետ և փորձում արագ արձագանքել»,-ներկայացնում է Դավիթ Ավետիսյանը:

 

Սա դեռ ամենը չէ, հեռախոսով համապատասխան ծրագրային ապահովման միջոցով հնարավոր է նաև գրանցել հիվանդի տվյալները, ուղարկել բժշկին, ով և եզրակացությունների կարող է հանգել բուժման ընթացքի մասին և որոշել հետագա անելիքները: Սրանք Մակադամիան ընկերության առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքներից մեկն է, նրանց գործունեությունը մասնագիտացված է այս ուղղությամբ և լայն աշխատանքներ է կատարում:

 

Փորձում ենք թվայնացնել արդի առողջապահական համակարգերը, մի քիչ ավելի մանրամասնելու դեպքում կստանանք նաև ինտեգրացիա բժշկական սարքավորումների հետ, որը հեշտացնում է մարդկանց կյանքը, ոչ միայն բուժման կարիք ունեցողների, այլև բուժում ապահովողների

 

«Փորձում ենք թվայնացնել արդի առողջապահական համակարգերը, մի քիչ ավելի մանրամասնելու դեպքում կստանանք նաև ինտեգրացիա բժշկական սարքավորումների հետ, որը հեշտացնում է մարդկանց կյանքը, ոչ միայն բուժման կարիք ունեցողների, այլև բուժում ապահովողների, ունենք մեծ փորձառություն առողջապահական ոլորտի ծրագրերում՝ հաշվի առնելով անվտանգությունը, քանի  որ կարևորում ենք անձնական տվյալների ապահովությունը, որը ամբողջ աշխարհում կարգավորվում են բամաթիվ կազմակերպությունների կողմից»,-ներկայացնում է ընկերության ներկայացուցիչը:

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչու Կանադայում հիմնադրված ընկերությունը 10 տարի առաջ որոշեց հենց Հայաստանում մասնաճյուղ ունենալ, ինչ ներդրումների անհրաժեշտություն առաջացավ և որքանով հաջողվեց ակնկալիքներն արդարացնել: Թերևս Հայաստանում ՏՏ ոլորտը չուներ զարգացման այն մակարդակը, ինչ այսօր, բայց դա չխանգարեց հաջողություն արձանագրելուն:

 

Եկել են համաձայնության, որ Հայաստանը ունի պոտենցիալ, իրականացնում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք արդի են եղել

 

«Կանադայում 20 տարի առաջ է հիմնադրվել, կանադացի գործարարի կողմից, ով միջոցառումներից մեկի ժամանակ փորձել է կոնտակտ ունենալ Հայաստանում գործունեություն ծավալող անձանց հետ, մեր գործադիր տնօրեն Սոֆի Մեհրաբյանի հետ  կոնտակտ հաստատելուց հետո եկել են համաձայնության, որ Հայաստանը ունի պոտենցիալ, իրականացնում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք արդի են եղել, ու ստացվել է հաջող արդեն 10-ամյա համագործակցություն և դեռ կշարունակվի երկար տարիներ»,-վստահ է ծրագրավորողը:

 

Ընկերության հիմնական շուկան ներկայում հանդիսանում է Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան, իսկ Հայաստանում դեռ ներկայանալի ու ճանաչված դառնալու խնդիր ունեն

 

Տեղյակ լինելով Հայաստանի ներուժին՝ նա վստահ եմ, որ ոչ միայն ԱյԹի, այլև ցանկացած ոլորտում ներդրում իրականացնելու դեպքում հաջողություն կապահովվեր, հայ աշխատասեր ու տաղանդավոր երիտասարդների շնորհիվ է, որ հատկապես տվյալ ոլորտը լուրջ զարգացում ունի, սակայն նույնը չի կարելի ասել դեռևս շուկայի մասին: Ընկերության հիմնական շուկան ներկայում հանդիսանում է Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան, իսկ Հայաստանում դեռ ներկայանալի ու ճանաչված դառնալու խնդիր ունեն:

 

«Մասնակցում ենք տարբեր միջոցառումների, բիզնես ֆորումների, Դիջիթեքի ֆորմատով միջոցառումներին, որ մեր ներկայությունը հայտնենք, փորձում ենք կապ հաստատել պետական ընկերությունների հետ»,-հնարավոր բոլոր միջոցները թվարկում է ոլորտի մասնագետը:

 

Դիջիթեք 2017-ին ևս մասնակցություն ունեցել են և ակնկալում են, որ այն որոշակիորեն կնպաստի առաջընթացին, իսկ հիմա իրենց առջւև մեկ այլ մարտահրավեր են տեսնում: Ավետիսյանը խոսում է այդ մասին.

 

«Կարևոր է հատկապես լավ ռեսուրս ներգրավելը մեր աշխատանքում, մենք փորձում ենք կազմակերպել ուսուցողական ծրագրեր, ներգրավել լավ մասնագետների, որպեսզի մշտապես ապահովենք բարձր որակը»: Դրա շնորհիվ այսօր ընկերությունը մոտ 60 աշխատակից ունի:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments