Home / Canada  / Կանադայում սննդային մարիխուանան չի վաճառվի մինչեւ 2019-ի հուլիսը

Կանադայում սննդային մարիխուանան չի վաճառվի մինչեւ 2019-ի հուլիսը

15459183

Սննդային մարիխուանան հասանելի չի լինի օրինականացնելուց հետո հաջորդ մեկ տարվա ընթացքում, երեքշաբթի օրը Commons առողջապահության կոմիտեի կողմից ընդունված փոփոխությունների համաձայն:

 

Կանաբիս պարունակող սնունդը՝ քաղցրավենիքը, գետնանուշը, թեյը `․․․ կառավարությունը չի պատրաստվում վաճառել, մինչդեռ մարիխուանան օրինական կդառնա 2018 թվականի հուլիսի 1-ից: Այդ մասին հայտարարել է Լիբերալ պատգամավոր Ջոն Օլիվերը:

 

Նա նշել է, որ մեկ տարի սպասելը ժամանակ կտա կանադացիներին եւ արտադրական ոլորտին՝ հասկանալու՝ ինչ է սպասվում։

 

Կանադայում սննդային մարիխուանայի շուկան կարող է բավականին մեծ լինել:

 

Ipsos- ի վերջին հարցման արդյունքներով՝ 10-ից 3-ը նշել են, որ հետաքրքրված են սննդային մարիխուանա փորձելով, երբ այն դառնա հասանելի։

 

Սննդային մարիխուանան ավելի շատ գրավում է չծխողներին, կանանց եւ երիտասարդներին՝ ըստ հարցման:

 

Այնուամենայնիվ, ծխախոտային մարիխուանան ավելի տարածված է, քան սննդային արտադրանքը:

 

Ձեր կարծիքը

Comments