Home / Canada  / Կանադան վերանայում է փախստականներին ներկայացվող պահանջները

Կանադան վերանայում է փախստականներին ներկայացվող պահանջները

20151208_pg3_01

 

Կանադայի կառավարությունը վերանայում է փախստականներին ներկայացվող պահանջները այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ Էդմոնթոնում հարձակման հեղինակ սոմալացի տղամարդուն ԱՄՆ-ից արտաքսելու որոշում էր ընդունվել։  Այս մասին հայտնել է Վարչապետ Ջաստին Թրյուդոն։

 

Կանադական կառավարությունը հայտարարել է, որ 2012 թ. Ին Շարիֆը իրեն ներկայացրել է կանոնավոր այցելող եւ մուտք գործել Կանադա որպես փախստական:

 

Թրյուդոն նշել է, որ ուսումնասիրվում է՝ ինչ է տեղի ունեցել ու արդյոք անհրաժեշտություն կա հավելյալ քայլեր ձեռնարկելու, քան կատարվել է 2012-ին։

 

Հիշեցնենք, որ  Շարիֆը  մեղադրվում է ահաբեկչական հարձակման մեջ, որի հետեւանքով 5 մարդ, այդ թվում՝ մի ոստիկան մարմնական վնասվածքներ են  ստացել Կանադայի Էդմոնտոն քաղաքի կենտրոնում։

 

Ձեր կարծիքը

Comments